AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 52. ԱՂԱՆՁԸ ԱՂԱՆԴԵ՞Ր Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017



«ՍԵՎ ՈՍԿԻ»

Տեղադրվել է` 2017-06-02 12:59:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 7718, Տպվել է` 458, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՎԹԻ ԳՆԵՐԻ ՏԱՏԱՆՈՒՄԸ ԵՎ ԱՄՆ-Ի ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄԸ ԱՅԴ ՀԱՐՑՈՒՄ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., միջազգային անվտանգության եւ էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ

Նավթի համաշխարհային շուկան վերջին օրերի ընթացքում աչքի է ընկնում իր անկայունությամբ, պատճառը նավթի գների տատանումներն են, որոնք վերջին 1-2 շաբաթների ընթացքում տատանվել են 45-ից 55 դոլար մեկ բարելի դիմաց եւ, ապա, հակառակ ուղղությամբ: Նավթի գների նման տատանումները ազդում են այդ էներգակիրները արտահանող պետությունների վրա, փոփոխելով վերջիններիս ապրանքաշրջանառության հաշվեկշիռը, նվազեցնելով նրանց եկամուտները, նաեւ մեծացնելով անվստահությունն այդ երկրների նկատմամբ: Նման տատանումները այդ էներգակրի եկամուտներից խորքային կախվածություն ունեցող պետությունների մոտ առաջ են բերում տնտեսական, նաեւ քաղաքական անկայունություն եւ նույնիսկ կարող են ներքին ճգնաժամի պատճառ հանդիսանալ: Նշենք, որ այս գործընթացն առաջին անգամը չէ, որ տեղի է ունենում, եւ ամեն անգամ այդ տատանումները լինում են հիմնականում նավթի շուկայում պահանջարկի ու առաջարկի հարաբերակցության խախտումից, որի պատճառները բազմազան են եղել տարբեր ժամանակաշրջաններում, սակայն ներկայումս նման պատճառներից մեկը ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդումն է նավթի համաշխարհային շուկայում:

ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդման ֆենոմենը նկարագրելուց առաջ նշենք, որ նավթ արդյունահանող պետությունների համար ռազմավարական նշանակություն ունի նավթի գնի կանխատեսելիությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս կազմակերպել ու պլանավորել պետության զարգացման թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական գործընթացը: Հակառակ դեպքում, այդ պետությունները բախվում են սեփական ֆինանսական եկամուտների ու ծախսերի հաշվարկման, պետական բյուջեի նախատեսման խնդիրների առաջ: Այսինքն, նավթի գների անկանխատեսելիությունը այդ հումքը արտահանող պետությունների համար լրջագույն խնդիր է, հետեւաբար գների կայունացումը, երկարատեւ ժամանակաշրջանի կտրվածքով, ռազմավարական նշանակություն ունի նրանց համար:

Նավթ արտահանող պետությունների շահերը ներկայացնող միջազգային ամենախոշոր կազմակերպությունըՙ OPEC-ը, ի սկզբանե ստեղծված էր հենց նավթի գների ձեւավորման գործընթացը իր վերահսկողության տակ վերցնելու նպատակով: Սակայն, եթե անցած դարի 70-ականներին դա նրանց մասամբ հաջողվում էր, ապա ժամանակի ընթացքում նրանք կորցրեցին այդ վերահսկողությունը: Նման կորստի պատճառը OPEC-ի (Organization of the Petroleum Exporting Countries) դիրքերի թուլացումն էր նավթի համաշխարհային շուկայում: Այսպես, եթե 70-80-ականներին նրանք վերահսկում էին այդ շուկայի 60-70%-ը, ապա հետագայում այդ գերիշխանությունը սկսեցին կորցնել, քանի որ ի հայտ եկան նավթ արտահանող նոր պետություններ, որոնք OPEC անդամ չէին եւ չէին վերահսկվում նրանց կողմից ու չէին գործում ըստ այդ կազմակերպության ներքին կանոնադրության ու որոշումների:

Այսպիսով, նավթի շուկայի փոփոխությունը հանգեցրեց նավթի գների վերահսկողության մեխանիզմների փոփոխությանը: Այսօր OPEC անդամ պետությունները ապահովում են նավթի պահանջարկի միայն 40%, այն դեպքում, երբ տիրապետում են նավթի համաշխարհային պաշարների մոտ 77%, իսկ ոչ OPEC պետությունները վերահսկելով նավթի պաշարների ընդամենը 23%, կարողանում են բավարարել նավթի շուկայի պահանջարկի մոտ 60%: Այսինքն, ժամանակի ընթացքում նավթի շուկայում սկսեցին դոմինանտ դիրք զբաղեցնել այն պետությունները, որոնք, չունենալով նավթի մեծ պաշարներ, այնուամենայնիվ, արդյունավետ կառավարման եւ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ կարողանում են առավելություն ստանալ այդ շուկայում: Նմանատիպ պետության լավագույն օրինակն է ԱՄՆ-ը, որն իր փորձով ապացուցեց, որ կարող է առավելություն ստանալ նույնիսկ այնտեղ, որտեղ թվում էր, թե շանս չունի:

Իրավիճակը հասկանալու համար ներկայացնենք, որ, օրինակ, Սաուդյան Արաբիան եւ ԱՄՆ-ը արդյունահանում են մոտավորապես նույն քանակի նավթՙ օրական 10 մլն բարել, սակայն այս պետությունները տիրապետում են տարբեր պաշարների: Այսպես. Սաուդյան Արաբիան վերահսկում է ապացուցված նավթի պաշարների մոտ 16%, այն դեպքում, երբ ԱՄՆ-ըՙ միայն 3.2%: Այսինքն, սա մեկ անգամ եւս ապացուցում է, որ գրագետ կառավարումը եւ ժամանակակից տեխնոլոգիաները կարող են հրաշքներ գործել եւ փոքր ռեսուրսներ ունեցող պետությանը առաջատար սարքել մի բնագավառում, ինչը թվում էր անհնար:

ԱՄՆ-ի առավելությունը այս շուկայում պայմանավորված է նաեւ, այսպես կոչված, թերթաքարային նավթի առկայությամբ, որը վերջին տասը տարիների ընթացքում ահռելի տեմպերով զարգանում է այդ պետությունում, այն դարձնելով առաջատարը էներգակիրների արդյունահանման շուկայում: Թերթաքարային նավթի արդյունահանման խնդիրները կապված էին այդ տեխնոլոգիաների թանկության հետ, սակայն ամերիկյան ընկերությունները կարողացան դրանց կատարելագործմամբ այդ խոչընդոտը հաղթահարել, որին նպաստեց նաեւ մինչեւ 2014թ. նավթի գների աննախադեպ թանկացումը:

Հիշեցնենք, որ 2010-14թթ նավթի գները 110-120 դոլարի սահմաններում էին, ինչը խրախուսում էր թերթաքարային նավթի արդյունահանմանը: Այս տեխնոլոգիաների ու թերթաքարային նավթի շնորհիվ ԱՄՆ-ը նվազեցրեց իր կախումը նավթի ներմուծումից, իսկ 2015թ. սկսեց ամբողջովին ապահովել սեփական պահանջարկը: Այսպես, եթե դեռ 2010թ. ԱՄՆ-ը ապահովում էր իր պահանջարկի միայն 63%-ը, ապա 4 տարի անցՙ 2014թ.ինՙ արդեն 94%-ը:

ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդումը նավթի իր ներքին շուկայում հանգեցրեց նրան, որ համաշխարհային շուկայում առաջացավ նավթի ավելցուկ: Այսինքն, 2000թ.-ից սկսած առաջին անգամ առաջարկը գերազանցեց պահանջարկը, ինչը հանգեցրեց նավթի գների անկմանը եւ 2016թ. այն կազմեց միջինը 35 դոլար: Հետագայում այդ գները որոշ չափով կայունացանՙ հասնելով 50-55 դոլարիՙ մեկ բարելի դիմաց, սակայն OPEC-ի եւ նրա հետ համագործակցող նավթ արդյունահանող մյուս պետությունների փորձերըՙ նվազեցնել կամ գոնե սառեցնել այդ հումքի արդյունահանումը, դեռեւս արդյունք չի տալիս: Նման իրավիճակի պատճառը հենց ամերիկյան թերթաքարային նավթ արդյունահանող ընկերություններն են, որոնք, երբ նավթի գինը անցնում է 45 դոլարը, սկսում են նավթի արդյունահանումը, այդպիսով ավելացնելով առաջարկը:

Կարող ենք պնդել, որ թերթաքարային նավթ արդյունահանող ընկերությունները դարձել են այն զգայուն բարոմետրերը, որոնք նավթի գների բարձրացմանը արձագանքում են դրա արդյունահանման ավելացմամբ, ինչը հանգեցնում է նավթի գների անկմանը: Ցածր գներն էլ, իրենց հերթին, հանգեցնում են թերթաքարային նավթի արդյունահանման նվազեցմանը:

Այսպիսով, հանձինս թերթաքարային նավթի արդյունահանման ընկերությունների, ԱՄՆ-ը ստեղծել է գների հավասարակշռման մի մեխանիզմ, որը թույլ չի տալիս նավթի միջազգային գների թանկացումը: Այսպիսով Վաշինգտոնը ձեռք է բերել նավթի գների վերահսկման լրացուցիչ մեխանիզմ, որը կարող է գործի դնել ըստ իր քաղաքական նպատակահարմարությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.