AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 18. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՐՄԵ՞Ն
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017



Տեղադրվել է` 2017-06-02 12:59:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 7368, Տպվել է` 392, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼԻ ԹՈՒԶԼԱ ՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Հ. Ծ.

«Ակօս» թերթի հաղորդման համաձայն, Ստամբուլի քաղաքապետարանը հավանություն է տվել Թուզլա շրջանի զարգացման ծրագրին, որը ներառում է կառուցել այնտեղ նոր կրթական եւ մշակութային կենտրոններ, կինոթատրոն եւ գրադարան:

Ծրագիրը նախատեսում է նաեւ վերանորոգել շրջանի «Քեմպ Արմեն որբանոցը», որը երկար բանակցություններից հետո Գեդիկփաշայի Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին էր վերադարձվել 2015-ի հոկտեմբերին:

«Քեմպ Արմեն որբանոցը» կառուցել էին հայ որբերը: Վաղամեռիկ Հրանտ Դինքն ու կինըՙ Ռաքելը, այնտեղ են մեծացել: 1983-ին թուրքական կառավարությունը բռնագրավել էր որբանոցը: Երբ 2011-ին եկեղեցապատկան որոշ կալվածներ վերադարձվեցին իրենց իսկական սեփականատերերին, «Քեմպ Արմենը» չէր ներառվել ցուցակում, եւ բուլդոզերները 2015-ին սկսել էին քանդել շենքը: Բարեբախտաբար որոշ կազմակերպությունների եւ քաղաքացիների ջանքերի շնորհիվ կանգնեցվել էր քանդումը: Որբանոցը զբաղեցնում է մոտ 5000 քառ. մետր տարածք: Վերակառուցման աշխատանքները կսկսվեն շուտով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.