AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 120. «ԻՆՖՈՐՄԱՑԻԱ» ՏԵՐՄԻՆԻ ԵՎ ՆՈՒՅՆ ԱՐՄԱՏՈՎ ԱՅԼ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2017-06-02 12:59:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 6884, Տպվել է` 153, Ուղարկվել է էլ.փոստով` 0

70-ԱՄՅԱԿՙ ԼՐՋԱԳՈՒՅՆ ՎԱՍՏԱԿՈՎ

«ԱԶԳ»

Երեկ լրացավ պատմաբան, պետական գործիչ, Հայաստանի Անկախության հռչակագրի հեղինակ Կտրիճ Խաչիկի Սարդարյանի ծննդյան 70-ամյակը: Հոբելյարը եղել է ԵՊՀ-ի դասախոս, տարբեր գերատեսչությունների աշխատակից, 1990 թ.-ին Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր եւ անկախ պետականության հաստատման եւ ազգային քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահ, նույն թվի աշնանը ՀՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, ավելի ուշ` ՀՀ նախագահի պետական քաղաքականության եւ ազգային հարցերի գծով խորհրդական, իսկ 1998-ինՙ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:

Հեղինակ է մի շարք կարեւոր աշխատությունների, հիմնականում 1920-ական թվականների Հայաստանի պատմությանը նվիրված, որոնցից առավել կարեւորներն ենՙ «Պատմություն եւ իրականություն» (1991 թ.), «Անցման շրջանի օրինաչափությունները եւ հայ քաղաքական միտքը» (1997 թ.), «Հիշողություններ ապագայի մասին» (1997 թ.), «Պետական սկիզբ եւ ազգային շարունակություն» (1999 թ.), «Հայ-վրացական հարաբերություններ» (2002 թ.), «Հայաստանը համաշխարհային հեղափոխության արեւելյան խաչմերուկում» (2007 թ.): Կ. Սարդարյանը ուշագրավ մի շարք հրապարակումների եւ հոդվածների հեղինակ է նաեւ, որոնք լույս են տեսել տարբեր պարբերականների էջերում, այդ թվումՙ «Ազգ» օրաթերթում:

Շիտակ, սկզբունքային, դեպքերն ու դեմքերը սթափ գնահատող եւ վերլուծական հրաշալի մտքի տեր պատմաբանը, մեր գնահատմամբ, կարեւոր ներդրում ունի հայոց քաղաքական մտքի գնահատման ու զարգացման գործում:

Ջերմորեն շնորհավորելով հարգելի պատմաբանի եւ պետական գործչի 70-ամյակը, քաջառողջություն եւ քննավերլուծական նորանոր աշխատություններ ենք ակնկալում նրանից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.