AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 69. ԲԱՄԲԱՍԵԼԸ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017



Տեղադրվել է` 2017-06-02 12:59:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 6764, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՄԱՐՁԱԿ ԴԻՎԱՆԱԳԵՏ ԷՎԱՆՍԻ «ՊԱՏԱՆԴՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Գրականությանը, խիզախությանը եւ լեգենդներին նվիրված միջոցառումների շարք է նախատեսել անցկացնել Մեծն Բոստոնի Սբ. Երրորդություն հայկական եկեղեցին: Առաջին միջոցառման համար հրավիրվել է Հայաստանում Մ. Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը, որը ներկայացրել է իր նոր «Պատանդված ճշմարտությունը: Ամերիկան եւ Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչ էր առաջ: Ի՞նչ է հիմա» (Truth Held Hostage: America and the Armenian Genocide; What Then? What Now?) գիրքը, եկեղեցու Չարլզ եւ Նվարդ Թալանյան մշակութային կենտրոնում:

Հատորին անդրադարձողներն այն որակել են դեսպան Մորգենթաուի 1918-ին Հայոց ցեղասպանության մասին գրած հուշագրությունից հետո ամենակարեւոր աշխատությունը գրված ամերիկացի դիվանագետի կողմից:

«Պատիվ է մեզ համար հյուրընկալել այս խիզախ դիվանագետին, որը չվարանեց պաշտպանել ճշմարտությունը: Նրան լսելը անջնջելի տպավորություն է թողել մեր սրտերում եւ մտքերում: Վստահ եմ, ամեն հայ կցանկանար ունենալ մեկ օրինակ այդ գրքից», նշել է այդ առթիվ եկեղեցու հոգեւոր հայր Վազգեն Գուզույանը :

Էվանսը Մ. Նահանգների պետքարտուղարությունում ծառայել է ավելի քան 35 տարի (1971-2006 թվերին): Հայաստանում ԱՄՆ դեսպան է եղել 2004-ից 2006 թվականը, որից հետո «ցեղասպանություն» բառը օգտագործելու համար հեռացվել է պաշտոնից: Բացի վերոնշյալ գրքից, հեղինակել է նաեւ «Ուրեմն Աստված էլ պետք է որ հայ լինի: 16 ելույթ հայկական թեմաներով» հատորը (Therefore God Must Be Armenian: Sixteen Talks Given on Armenian Issues (2007-2012):

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» մայիսի 20-ի համարում Հարրի Մեծատուրյանը անդրադառնում է Մ. Նահանգների քաղաքականության հակասական բնույթին, եւ գրում, որ մինչ այլ երկրներում (Ֆրանսիայում, օրինակ) դեսպաններին չի թույլատրվում մասնակցել Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություններին, Հայաստանում նրանց թույլատրվում է ծաղկեպսակ դնելու արարողությանը մասնակցել, բայց խստիվ արգելված է որեւէ խոսք ասել այդ առնչությամբ: Լռությունը պարտադրված է: Ճշմարտությունըՙ պատանդված:

«Բռնության ենթարկվածները ակնկալում են, որ ճշմարտությունը բացահայտվի եւ մեղավորները պատժվեն: Թշնամիների կողմից կարելի է ակնկալել լռություն եւ անտարբերություն, բայց բարեկամները չպետք է լուռ մնան: Բարեկամների լռությունը անհանդուրժելի է», նշում է Մեծատուրյանը, եւ ավելացնում, որ Էվանսը իր գրքում «10 համեստ առաջարկներ» է ներկայացնում Ամերիկայի եւ Թուրքիայի կառավարություններին, որոնք պետք է լրջորեն ուսումնասիրվեն նրանց կողմից վերջ տալու համար այս երկար ձգվող լռությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.