AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 89. ԶԲԱՂՎԵՆՔ ԲԱՂԱՁԱՅՆԻ ՈՒ ԲԱՂԵՂԻ ԲԱՂԴԱՏՄԱՄԲ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 09-06-2017



Տեղադրվել է` 2017-06-08 23:59:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 19967, Տպվել է` 3295, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔ(ՆԵՐ)Ը

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Չորեքշբաթի օրը Աժ-ի արտահերթ նիստի օրակարգում հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ հարցերն էին: Կառավարությունն ու Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել էին նոր օրինագիծ, որն ըստ օրինագծերի հեղինակների «ավելի ճկուն մեխանիզմ է ձեւավորելու կոռուպցիայի դեմ պայքարում»: Հարցի շուրջ ելույթ ունեցած ՀՅԴ խմբակցության շատ երիտասարդ անդամ Անդրանիկ Կարապետյանը , սակայն, այլ կարծիք ունի: ԱԺ-ի ամբիոնից պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն իր անդրանիկ ելույթն է ունեցել եւ հայտարարել է, որ այս օրինագիծը «հարիր չէ հայուն», քանի որ «եվրոպական արժեհամակարգի վրա հիմնված է, եւ մեզՙ հայերիս, դարձնելու է «գործ տվող»: «Այսօր մենք հայ ենք, բոլորս հայ ենք...», հայտարարել է պատգամավորըՙ առանց մանրամասնելու, թե բա երեկ, կամ օրինակ 100 տարի առաջ ի՞նչ էինք: Պատգամավորի խոսքով այս օրինագիծը ստեղծելու է «գործ տվողի ինստիտուտ», քանի որ, «առաջարկում է միեւնույն վայրում աշխատողներին, հարաբերությունների մեջ մտնելիս, ուշադիր լինել միմյանց նկատմամբ», իսկ նման բանը, ըստ Կարապետյանի, մեր երկրին հարիր չէ, քանի որ մենք այսօր, ինչպես նշել է պարոն Անդրանիկը, «հայապահպանության խնդիր ունենք»: Ուշագրավ է, որ ՀՅԴ խմբակցությունը, որն, ի դեպ, այս օրինագծին կողմ է, որեւէ պարզաբանող հայտարարությամբ հանդես չեկավ իր իսկ անդամի (բայց ոչ դաշնակցականի, քանի որ Կարապետյանը ՀՅԴ անդամ չէ, պատգամավոր է դարձել ՀՅԴ ռեյտինգային ցուցակով) կարծիքը կիսո՞ւմ է, թե՞ ոչ: Միայն հաջորդ օրը, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սիմոն Սիմոնեանը հայտարարեց, որ «Անդրանիկ Կարապետյանի կարծիքն իր անձնականն է, իսկ խմբակցության կարծիքը ներկայացնում է խմբակցության ղեկավարը»:

Պարոն Արմեն Ռուստամյանը սակայն լուռ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 09-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.