AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 25. ՀԵՏԱՔՐՔԻՐ Էՙ ՀԵ՞Տ, ԹԵ՞ ԵՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 09-06-2017



Տեղադրվել է` 2017-06-08 23:59:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 7762, Տպվել է` 155, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

2017 թ. հունիսի 8-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՀՀ ՊՆ ՊԱՀՀ) հյուրընկալվեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական եւ ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուան։ Հյուրին ընդունեց ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՊԱՀՀ-ի պետիՙ գիտության գծով տեղակալ-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը եւ ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի գիտնական-վերլուծաբան, տնտեսական գիտությունների թեկնածու Ազատ Դավթյանը։

Հանդիպման սկզբում գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը շնորհավորեց ռազմական կցորդին պաշտոնի ստանձնման առթիվՙ մաղթելով հաջողություն Հայաստանում իր ծառայությունն իրականացնելու ընթացքում։ Նա ներկայացրեց ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի եւ Չինաստանի նմանատիպ հաստատությունների միջեւ համագործակցության հաստատմանն ուղղված քայլերը, մասնավորապեսՙ անդրադառնալով ՊԱՀՀ-ի եւ Չինաստանի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի միջեւ ստորագրված համագործակցության հուշագրին։

Երկու հաստատությունների միջեւ համագործակցության հիմքը դրվել է ՊԱՀՀ-ի պետ Հայկ Քոթանջյանիՙ 2014 թ. Չինաստանի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ կատարած այցի ընթացքում։ Համագործակցության հուշագիրը ստորագրվել է ՊԱՀՀ-ի պետիՙ գիտության գծով տեղակալ Բենիամին Պողոսյանիՙ 2016 թ. հոկտեմբերին Չինաստանի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Պեկին կատարած այցի ժամանակ։

ՊԱՀՀ-ի եւ Չինաստանի համանման հաստատությունների միջեւ համագործակցության հաստատման եւս մեկ օրինակ է Սիանի Ժամանակակից միջազգային հետազոտությունների ինստիտուտի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրման շուրջ պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել ՊԱՀՀ-ի ԱՌՀԻ-ի գիտնական-վերլուծաբան Ազատ Դավթյանիՙ 2016 թ. հոկտեմբերին Սիան եւ 2017 թ. ապրիլին Պեկին կատարած այցերի ընթացքում։

Հանդիպման ընթացքում ավագ գնդապետ Չժան Ֆենխուան կարեւորեց Հայաստանի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի, Չինաստանի Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի եւ Սիանի Ժամանակակից միջազգային հետազոտությունների ինստիտուտի միջեւ համագործակցությունըՙ վստահություն հայտնելով, որ այն կնպաստի երկու պետությունների միջեւ հարաբերությունների սերտացմանը։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 09-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.