AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 90. ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 09-06-2017



Տեղադրվել է` 2017-06-08 23:59:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 7602, Տպվել է` 99, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԵՄԱԼԲԱՅ: 560 ԵՐԵԽԱՆԵՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԵՆ

Հ. Ծ.

Խորհրդարանական խմբավորման հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ, Թուրքիայի քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցության (HDP) նորընտիր համանախագահ Սերպիլ Քեմալբայը հայտարարել է, որ ներկայիս թուրքական բանտերում են գտնվում 560 երեխաներ իրենց մայրերի հետ: «Այս թիվը մեկով ավելանալու է, քանի որ մեր պատգամավորներից Բուրչու Չելիքըՙ Մուշի շրջանից, խնդրել է, որ իր բանտարկության ժամկետը անցկացնի իր 3-ամյա զավակի հետ», նշել է նա:

Սա Քեմալբայի առաջին հանդիպումն էր խոհրդարանականների հետ, այն բանից հետո, երբ HDP-ի արտակարգ նիստում ընտրվեց կուսակցության համանախագահՙ փոխարինելու համար բանտարկված Ֆիգեն Յուքսեկդաղին:

Իր ելույթում Քեմալբայը քննադատել է իշխող AKP կուսակցության «ժողովրդավարություն եւ փոփոխություններ» կարգախոսը ասելով, որ նրանք այդ մասին չեն էլ մտահոգվում: «Իրենց համագումարը եզրափակվեց արտակարգ իրավիճակը երկարաձգելու որոշումով», նշել է նա:

Քեմալբայը նաեւ խիստ քննադատել է վերջերս Մանչեստրում (Բրիտանիա) կատարված բռնարարքը, որին զոհ գնացին նաեւ բազմաթիվ երեխաներ: «Ես ողջունում եմ բոլոր ուժերին, որոնք դիմադրում են ԻՊ-ին: Մենք պետք է շարունակենք պայքարը», եզրափակել է նա իր ելույթը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 09-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.