AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 93. ՊԱՐԵԳՈՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 09-06-2017



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2017-06-08 23:59:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 7690, Տպվել է` 82, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՅԱՑԱՎ ՀԱԳՈՒՍՏԻ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ԲԱԺՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մանկավարժական համալսարանում կայացավ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Հագուստի մոդելավորման բաժնի ուսանողների ավարտական աշխատանքների ցուցադրությունը:

Բակալավրի եւ մագիստրատուրայի շուրջ 25 ուսանողներ իրենց ավարտական աշխատանքները ներկայացրին որեւէ թեմայի վերաբերյալ հավաքածուովՙ 3-5 հագուստ: Ի դեպ, հագուստները ներկայացնող մոդելները նույն համալսարանի պարարվեստի բաժնի ուսանողներն էին:

Դիզայնի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի դասախոսներ Արամ Նիկոլյանն ու Լիլիթ Մելիքյանը համարում են, որ ցուցադրությունը կարեւոր քայլ է ապագա դիզայներների համար, հատկապես որ նախապատրաստական եւ կազմակերպչական աշխատանքները իրականացրել են ուսանողներըՙ երաժշտությունից մինչեւ մոդելների ընտրություն:

«Սա միջավայր է, որտեղ կրթվում են, իսկ կրթությունը բոլոր մասնագիտությունների հիմքն է: Այստեղ կան ուսանողներ, որոնց ակնկալում եմ տեսնել նաեւ պրոֆեսիոնալ ասպարեզում»,- aspu.am ին ասաց Արամ Նիկոլյանն ու անդրադառնալով ուսանողական հավաքածուներինՙ հավելեց. դրանք տարբեր են, կարեւորն այն է, որ ընձեռվեց հնարավորություն ծանոթանալու դիզայներական հետնաբեմին:

Ասիստենտ Լիլիթ Մելիքյանը եւս կարեւորեց ուսանողական աշխատանքների ցուցադրությունըՙ ընդգծելով, որ դիզայներների համար լսարանային քննությունը քիչ հնարավորություններ է ստեղծում ներկայացնելու հետաքրքրական մտահղացումներ ունեցող եւ ստեղծագործ մարդու աշխատանքը:

«Երբ միջամտում ես, հաճախ խանգարում ես» կարգախոսով է առաջնորդվել Լիլիթ Մելիքյանը ուսանողների հետ աշխատելիսՙ վստահ լինելով, որ նման մեծ ցուցադրության պատրաստվելիս ուսանողը ավելի լուրջ կմոտենա աշխատանքների նաեւ որակական կողմինՙ սկսած կարի որակից մինչեւ աքսեսուարների ընտրություն. սա նրանց վերջին առիթն էր պատկերացնելու համար, թե ինչպես կարող են պրոֆեսիոնալ ցուցադրություն կազմակերպել:

«Մեր նպատակն է, որ ուսանողն իր ուրույն մտածելակերպն ունենա եւ չկրկնվի»,- aspu.am-ի հետ զրույցում նշեց Լիլիթ Մելիքյանն ու հավելեց, որ հավաքածուներում կան նաեւ բարդ եւ ժամանակատար աշխատանքներ, որոնք ստեղծել են ուսանողներըՙ ուսումնասիրելով տարբեր հեղինակների աշխատանքներ:

Ուսանողների ավարտական աշխատանքները ցուցադրության ընթացքում գնահատում էր մասնագետներից կազմված հանձնաժողովըՙ Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, դիզայներ Արթուր Արմենյանի ղեկավարությամբ:

«Ցուցադրությունը մի բան է, պաշտպանությունն այլ»,- նշեց հանձնաժողովի ղեկավարն ու հավելեց, որ ցուցադրության մեջ պրոֆեսիոնալ մակարդակ կարՙ չնայած նրան, որ սա իսկական արվեստ մտնելու ուսանողների առաջին քայլն էր: Պրոֆեսորը հավելեց նաեւ, որ նման ձեռնարկի կազմակերպմամբ Մանկավարժական համալսարանը համարձակ քայլ կատարեց, ինչը վկայում է մասնագիտության հանդեպ լուրջ մոտեցման եւ վերաբերմունքի մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 09-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.