AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 22. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՎԱԾԱՏՈ՞ՒՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017



Տեղադրվել է` 2017-06-15 22:16:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 10750, Տպվել է` 1042, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՍ ԵՂԵԼ ԵՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Տարեցտարի աճում է մեր երկիր այցելող գերմանացիների թիվը

Մայիսի կեսերին ուրախալի լուր տարածեց գերմանական «Լիդլ» դիսքաունթերը (անգլերեն discount - զեղչ բառից- Ան. Հ.), որ 2017- ի տվյալներով, մոլորակի 27 երկրում իրեն պատկանող 11 250 նույնանուն խանութների ցանցով աշխարհում ամենամեծ դիսքաունթեր կոնցեռն է. սեպտեմբեր- հոկտեմբերին «Լիդլը» իր ճամփորդական առաջարկների փաթեթում ընդգրկել է Հայաստանն ու Իրանը: Գովազդային պաստառում մեր հարեւան երկրի անունը, ենթադրաբար որպես մշակութային ծանրակշիռ ժառանգության կրողի, նշված էՙ Պարսկաստան: Դրացի երկու երկիր 13 օրյա ուղեւորությունը, որից 11-ը գիշերակացովՙ միջին դասի հյուրանոցում, օդանավային թռիչքը, այնուհետ ավտոբուսով ճամփորդությունը այդ երկրների տեսարժան վայրերով, յուրաքանչյուր անձի համար 1899 եվրո է կազմում, եթե ընտրված է սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 7 ժամանակահատվածը, իսկ ուղեւորությունը հոկտեմբերի 14-ին նախընտրելու պարագայումՙ փաթեթն արժե 1999 եվրո:

Գերմանիայից Երեւան թռիչքն իրականացվելու է հայտնի ավիափոխադրողի միջոցով, Գերմանիա վերադարձը Թեհրանից է լինելու: Որպես առավելություն նշված է Տաթեւիՙ աշխարհի ամենաերկար ճոպանուղով երթեւեկը, ճաշն ու ընթրիքըՙ հայկական ընտանիքներից մեկում:

Ի դեպ տարեցտարի ավելի հաճախ ենք հանդիպում գերմանացիների, որ իրենց արձակուրդը գոնե մի անգամ նախընտրել են անցկացնել Հայաստանում: Հիացած պատմում են մեր երկրից ստացած անջնջելի տպավորությունների, իրենց տեսած բնության անձեռակերտ հրաշքների, ճարտարապետական բացառիկ կոթողների, քրիստոնեության հիմքերի, մարդկանց ջերմ ընդունելության, հյուրասիրության, համեղ խոհանոցի մասին: Զարմացած են, որ մի օրվա մեջ կարող են զգալ տարվա 4 եղանակների ներկայությունը, եթե չափեն հյուսիս-հարավն ու արեւմուտք-արեւելքը:

Այս տպավորությունների մասին միգուցե հանգամանալից գրենք մեր առաջիկա հրապարակումներում, իսկ այսօրվա մեր դիտարկումները փորձենք շրջանակել տարբեր մարդկանց հետ մեր զրույցներում առկա ամենահաճախ շեշտվող ցանկություններով: Հայաստանյան հյուրանոցներում առավոտյան մատուցվող նախաճաշից մեծ մասամբ դժգոհ չեն, կամ չեն ուզում դժգոհել, փոխարենը շեշտում ենՙ սուրճն է քիչ: Մանավանդ Գերմանիայում այս տաք հեղուկն ըմպում են մեծ գավաթներով, Երեւանում էլ շատերին գիտեմ, որ վաղուց մոռացել են «հայկական սուրճի» մատնոց գավաթները: Երբ ծանոթ գերմանացի բարեկամներս խնդրել են մեկ թերմոս սուրճ դնել նախաճաշի սեղանին, աշխատակիցները մեկ շաբաթ շարունակ արհամարհել, ձեւացրել են, թե չեն լսել նման առաջարկ-խնդրանք: Ստեփանակերտի հյուրանոցներում նախաճաշը բավականին համեստ էՙ երկու տեսակ հացՙ լավաշ, մատնաքաշ, սպիտակ պանիր, կարագ, որոշ դեպքերումՙ նաեւ մեղր: Այնինչ կարելի է տարբեր պտուղների մուրաբան ու ջեմը ներկայացնել, գովազդել, մածուն, կանաչի ու բանջարեղեն, միրգ, չիր, ընդեղեն մատուցել: Եվ վերջինՙ թերեւս ամենակարեւոր խնդիրը, որ խոստովանեմՙ ամաչում եմ գրել. տեսարժան վայրերում, ճանապարհներին զուգարանների բացակայությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.