AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 9. ՏԻՐ ԱՍՏՎԱԾԸ ԵՎ ՏՐԵ ԱՄԻՍԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-06-15 22:16:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 10641, Տպվել է` 1039, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԶՈՀՎԵ՞Լ, ԹԵ՞ ՊԱՆԾԱԼ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իսկ ո՞վ էր իտալացի այն աղջիկը, որն այնպես երգեց հարազատ Իտալիայի մասին, որ կարծես Հայաստանի մասին երգած լիներ: Ցավոք այլեւս հնարավարություն չունենք հարցնելու Միքայել Նալբանդյանին, եթե իհարկե նա գիտեր այդ աղջկա անունը:

Փոխարենն այսօր շատ է խոսվում Հայաստանի օրհներգը փոխելու հնարավորության մասին: Ընդ որում, ոչ միայն սոցցանցերում, այլեւ մեծ լսարանների առջեւ ու մեծ մարդիկ: Օրինակ Շառլ Ազնավուրը բոլորովին վերջերս հարցազրույց տվեց Le Club de Richard Findykian ռադիոշոուի ժամանակ, որտեղ ասաց, թե ինքը շատ կուզենար, որ Հայաստանի օրհներգը դառնար իր երգըՙ «Քեզ համար, Հայաստան»: Ավելին, Ազնավուրը նաեւ ասել է, որ Հայաստանում իր հետ համաձայն է նախագահ Սարգսյանը եւ ոչ միայն նախագահը:

Իհարկե այն ամենն, ինչի հետ համաձայն է երկրի նախագահը, միանգամից դառնում է ծանրակշիռ եւ գրեթե կայացված որոշում, բայց օրհներգի փոփոխության որոշում, եթե անգամ նախագահ Սարգսյանը կայացրել է, ապա այդ որոշումը չի համաձայնեցրել կոալիցիոն գործընկերոջՙ Դաշնակցության հետ: Մասնավորաբար Կիրո Մանոյանը Ազնավուրից հետո հայտարարեց, որ Հայաստանի օրհներգը «գեղեցկության մրցույթ չէ, այն փոխելու կարիքը չկա» եւ, որն ամենակարեւորն էՙ «Հայաստանն օրհներգ ունի»: Ի դեպ, Ազնավուրը եւ այս հարցում նրա հետ նույն կարծիքն ունեցողները ոչ թե առաջարկում են Հայաստանի համար օրհներգ ստեղծել, այլ առաջարկում են փոխել եղածը, այսինքն ոչ ոք չի ասում, թե Հայաստանն օրհներգ չունի, բայց սաՙ իմիջիայլոց:

Կոնկրետ Ազնավուրի երգին դեմ հանդես եկողները տարակուսում են, անգամ զայրանում են, թե ինչպե՞ս կարող է Հայաստանի օրհներգը լինել ոչ հայերեն (Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը ֆրանսերեն է գրվել): Այդ մարդիկ հավանաբար մոռանում են, որ հիշյալ երգը վաղուց արդեն կա հայերեն, եւ եթե անգամ չլիներ, ո՞րն է ավելի լավ օրհներգ Հայաստանի համար, այն երգը, որը թեկուզ հայերեն չէ, բայց Հայաստանի մասին ու համար է՞, թե՞ այն երգը, որը հայերեն է, բայց Իտալիայի մասին է, օրինակ Իտալիայի... Ինչեւէ:

Կան մարդիկ, որոնք առաջարկում են էլի փոխել օրհներգը, բայց ոչ թե Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան»-ով, որն, ըստ նրանց ամբողջ աշխարհում հայտնի է որպես աղետի գոտում հայտնված խեղճուկրակ երկրի մասին գրված երգ, այն պարագայում, երբ մենք այլեւս ոչ աղետի գոտի ունենք, ոչ էլ խեղճուկրակ ենք (իբր), այլՙ օրհներգը փոխել Արամ Խաչատրյանի ստեղծագործությամբ, որի երաժշտությունը, ըստ վարկածիՙ Խաչատրյանը վերցրել է հայկական պատարագից:

Մի խոսքով, եթե հիմնի շուրջ արտահայտվողներին բաժանենք խմբերի, ապա կստացվի երեք խումբ. նրանքՙ ովքեր ուզում են, որ այսօրվանը մնա, նրանքՙ ովքեր ուզում են, որ օրհներգը դառնա Ազնավուրի երգը, եւ նրանքՙ ովքեր ուզում են, որ հիմնը փոխվի եւ դառնա Խաչատրյանի ստեղծագործությունը: Մեծ հաշվով ստացվում է, որ ավելի շատ մարդ ուզում է, որ հիմնը փոխվի:

Իսկ ինչո՞ւ: Չէ, մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ մեր օրհներգը իրականում մեր մասին չի գրված, ենթադրենք հենց մեր մասին է գրված, ի՞նչ կա այդ երգի բառերում, որն այդքան դուր չի գալիս մեզանից շատերին: Իմ կարծիքով հիմնը, անկախ նրանից Հայաստանինն է, թե Տաջիկստանինը, իրավունք չունի ավարտվել «զոհվել» բառով, եթե անգամ հանուն հայրենիքի է այդ զոհվելը: Մերը հենց այդ բառով էլ ավարտվում է, եթե հիշում եքՙ մեր օրհներգի վերջին տունը. «Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի, բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի» : Հենց այս գեղեցիկ նոտայի վրա էլ ավարտվում է Հայաստանի օրհներգը, որն, ի դեպ, ոգեւորելու առաքելություն ունի: Եթե հետաքրքրական է, ապա ասեմ, որ օրինակ Ադրբեջանի հիմնն ավարտվում է հետեւյալ քառատողով. «Քո ամեն մի որդին շարժում է իր սուրը, որ խաղաղ երկինք տեսնի քո վերեւում, օ սուրբ երկիր, նվիրական երկիր, Ադրբեջան, Ադրբեջան» : Ինչպես տեսնում ենք, հարեւանների օրհներգը չի ավարտվում «զոհվել» բառով, մերն ավարտվում է... Իմիջիայլոց, մեր հիմնն էլ, նկատի ունեմՙ այսօրվանը, կարող էր «զոհվել» բառով չավարտվել: Վերջերս իմացա, որ հիմնի չորս տուներից հիմնականում երգվում է երեքը, ու պարտադիր չորրորդՙ եզրափակիչը («զոհվել» ավարտով), որպես հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամության դրսեւորում: Իսկ չի երգվում երրորդը, որն, իմ կարծիքով, կարող էր հրաշալի եզրափակել օրհներգը. «Ահա եղբայր, քեզ մի դրոշ, որ իմ ձեռքով գործեցի, գիշերները ես քուն չեղա արտասուքով օծեցի, նայիր նրան երեք գույնով նվիրական սուրբ նշան, թող փողփողա թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան» : Նալբանդյանն, իհարկե, գրել է ՙ «...պանծա Իտալիան» , բայց դա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ մեր հիմնը կավարտվեր թշնամու առջեւ մեր երեք գույնի դրոշը փողփողացնելով, ոչ թե նրա գնդակից զոհվելով ու զոհվածին երանի տալով:

Ամեն դեպքում մեր երկրում փոխելու շատ բան կա. օրհնե՞րգը, չգիտեմ, այն, օրինակ Սահմանադրություն չէ, որ տասը տարին մեկ փոփոխության ենթարկենք ու բառերն անգիր չիմանանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.