AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 11. ԾԱՆԻ՛Ր ԶՔԵԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017



Տեղադրվել է` 2017-06-15 22:16:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 9592, Տպվել է` 1036, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՆՔ ԱՏՈՒՄ ԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ

Մինսկի խմբի այս անգամվա տարածաշրջանային շրջագայությունը, կամ, որպեսզի եռանախագահները մեզանից շատ չվիրավորվեն, այցելությունը սկսվեց հունիսի 10-ինՙ Երեւանում: Սկզբում նրանք եղան ՀՀ ՊՆ-ում, հետո ԱԳՆ-ում, եւ վերջում համանախագահաներին ընդունեց ՀՀ նախագահը: ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանը համանախագահներին ասել է, որ Հայաստանը ողջունում է եռանախագահների վերջին հայտարարությունը, քանի որ, հիշում ենք, այն հասցեական էր եւ առաջին անգամ Մինսկի եռյակն ընդունել ու իր հայտարարության մեջ գրել էր, որ ադրբեջանական կողմն է նախահարձակ գործողությունների դիմել: Հատկանշական է, որ արդեն ԱԳՆ-ում նախարար Էդվարդ Նալբանդյանը եռանախագահներին ասել է, որ, ճիշտ է, հասցեական հայտարարությունները կարեւոր են, բայց դրանք բավարար չեն Ադրբեջանին սանձելու համար, եւ հայկական կողմը համանախագահներից ակնկալում է կոնկրետ, հասցեական գործողություններ: Սա շատ կարեւոր տարր է ԼՂ հարցով քննարկումների կամ բանակցությունների զարգացման դինամիկայում, քանի որ, եթե առաջ, երբ չէր հնչել այդ հասցեական հայտարարությունը, Հայաստանն, այդ թվում ի դեմս ԱԳ նախարարի, ակնկալում էր, որ համանախագահները կոնկրետ հասցեական հայտարարություններ կանեն, ապա այժմ, երբ նման հայտարարություն հնչել է, Երեւանն ակնկալում է եռանախագահներից կոնկրետ գործողություննե՛ր:

Նախագահ Սարգսյանին հանդիպելուց հետո Մինսկի եռյակը գնաց Ստեփանակերտ, որտեղ նրանց ընդունեց նախագահ Բակո Սահակյանը : Վերջինս եռանախագահների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը, Բաքվի կողմից միջնորդական առաջարկություններն արհամարհելու նախադեպային գործողություններին եւ առհասարակ շփման գծում իրադրությանը:

Ստեփանակերտից հետո եռանախագահները մեկնել են Բաքու, որտեղ նրանցՙ դեմքի բարի արտահայտությամբ, սպասում էին Ալիեւը, Մամեդյարովը եւ Հասանովը: Բայց մինչ այդ, Ստեփանակերտում համանախագահներից ռուսաստանցի Իգոր Պոպովն արել է մի շատ ուշագրավ հայտարարություն: Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է նոր միայն Մինսկի եռյակը հասցեական հայտարարություն անում, այն պարագայում, երբ Ադրբեջանն առաջ տեղի ունեցած միջադեպերում էլ էր նախահարձակ կողմը, Պոպովն ասել է. «Մեր հայտարարություների նպատակն այն է, որ խաղաղություն լինի եւ կողմերին մոտեցնենք դրան, հետեւաբար մեր բոլոր հայտարարություններն էլ հասցեական են եղել»: Այս պարզաբանումը շատ կարեւոր է, քանի որ, որքան էլ հակառակն ուզենք Երեւանում, կամ Ստեփանակերտում, Մինսկի խմբի համանախագահ երկրները, որքան էլ մեզ բարեկամ լինեն, ամենեւին էլ նպատակ չունեն օգնել Հայաստանինՙ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի: Պոպովը հրաշալի ձեւակերպել է խմբի առաքելությունը, «որ խաղաղություն լինի», «կողմերը մոտենան դրան», իսկ մենք հո գիտե՞նք, որ գործ ունենք այնպիսի կողմերի հետ, կամ այնպիսի կողմեր ենք, որ ամենեւին էլ կարեւոր չէ, թե ո՞վ է առաջինը խախտում հրադադարը, քանի որ այդ հրադադարը, թեկուզ այս տեքսով, ամենեւին էլ չի բնորոշում հայ-ադրբեջանական գոյություն չունեցող միջպետական, միջազգային հարաբերությունները, որոնք պատերազմական են: Ու որքան էլ մեր ու նրանց երկրում մարդիկ հայտարարեն, թե պատերազմը չարիք է (այն իսկապես չարիք է), հռետորաբար հարցնեն, թե ե՞րբ է այս ամենն ավարտվելու, իրականում ոչ մենք, ոչ նրանք այդ վերջանալուն պատրաստ չենք, ավելինՙ ե՛ւ մենք, ե՛ւ նրանք, կարծում ենք, որ մյուս կողմին անպայման դեռ պետք է պատժել:

Իսկ Մինսկի խմբում լուրջ երկրներ են, լուրջ դիվանագետներով: Նրանք հրաշալի տեսնում, հասկանում, զգում են հայ-ադրբեջանական ներքին տրամադրությունները, եւ գիտենք, որ այս հակամարտության մեջ մեղավոր են բոլոր կողմերը, եթե ոչ նախահարձակ գործողությունների դիմելու տեսակետից, ապա հաստատ միմյանց հանդեպ ատելության չափով, եւ որն ամենակարեւորն էՙ այդ ատելությունն ամենեւին էլ չնվազեցնելու ցանկությամբ: Իսկ ատելությամբ խաղաղություն չի լինում, ատելությամբ անգամ հրադադարը պատերազմ է:

Ես իհարկե հասկանում եմ, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը ու Ֆրանսիան, եւ այս երկրներից յուրաքանչյուրը սեփական ուժերով կարող է ե՛ւ զսպել, ե՛ւ պատժել, ե՛ւ սանձել Բաքվին, նրանից ընդհուպ ու վերջնականապես պոկելով հայկական Արցախը, որտեղ մենք տներ կկառուցենք, այգիներ կտնկենք, որդիներ կունենանք, ՏՏ ոլորտը կզարգացնենք, նաեւ քարանձավային զբոսաշրջությունը, բայց անգամ դա չի լուծելու այս հիմնահարցը: Չի լուծելու, որովհետեւ յուրաքանչյուր արցախցի միշտ ունենալու է մի ադրբեջանցի հարեւան, որին ատելու է եւ որն իրեն է ատելու, իսկ ատելությունը գործողության դրդող ամենաանմիջական զգացողությունն է, թերեւս:

Այնպես որ, եթե անգամ այս հիմնահարցը լուծում ունի, ապա այն անհաղթահարելի բարդ է. դրա համար պահանջվում է, որ մենք չատենք ադրբեջանցիներին, բայց նախՙ իրենք մեզ չատեն, բայց նախՙ մենք նրանց չատենք, չէՙ նախ նրանք մեզ չատեն... Հ. ԱՖՅԱՆ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.