AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 69. ԲԱՄԲԱՍԵԼԸ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017



ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-06-15 22:16:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 9569, Տպվել է` 1034, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՄԻՍԵԶՈՆ Է

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Անցյալ տարվա սեպտեմբերյան հանրաքվեից հետո Ադրբեջանում «հեղափոխություն» արդեն իսկ կատարվել է. շուրջ տասնամյա միօրինակությունից հետո հայտնվել են երկրորդ տեսակետ արտահայտող լրատվամիջոցներ: Պետք է ենթադրել, որ դա իշխանության մեջ «երկրորդ ձեռքի» գործն է, կամ Իլհամ Ալիեւը որոշել է այդ ձեւով ստուգել շրջապատի զգոնությունը: Որ տարբերակն էլ իրական լինի, հետաքրքրականը ստեղծված իրավիճակի հանրայնացումն է, այնՙ որ Ադրբեջանում քաղաքական դեմիսեզոն է, եւ բոլորն ինչ-որ ցնցող բանի են սպասում:

Ապրիլին լրացել է փոխնախագահների պաշտոնում նշանակումներ անելու սահմանադրական ժամկետը, բայց դրանք մնում են թափուր: Ներկայումս քննարկվում է վարչապետի հարցը: Արթուր Ռասիզադեն անցել է 80-ամյակի շեմը: Բացի այդ, սահմանադրական փոփոխություններով վարչապետն այլեւս պետության եւ գործադիր իշխանության երկրորդ դեմքը չէ, այդ իրավասությունը վերապահված է առաջին փոխնախագահին: Կառավարության ղեկավարի պաշտոնը դարձել է զուտ ներկայացուցչական եւ տեխնիկական: Քննարկվում է վարչապետի մի քանի թեկնածություն: Ավելի հավանական է համարվում, որ այդ պաշտոնին կնշանակվի կա՛մ կրթության նախարար Ջաբարովը, կա՛մ զբոսաշրջության նախարար Ռահիմովը:

Իլհամ Ալիեւը կարգադրություն է արձակել, որով վերակազմավորվել է նրա աշխատակազմը: Ճիշտ է, աշխատակազմի ղեկավարի պաշտոնում վերանշանակվել է Ռամիզ Մեհթիեւը, բայց նա այլեւս տեղակալներ չի ունենա: Մինչ այդ նման պաշտոն զբաղեցնող անձինք կունենան նախագահի օգնականի կարգավիճակ: Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ համարում են, որ տրվել է իշխանությունից Մեհթիեւին եւ նրա մարդկանց հեռացնելու մեկնարկը:

Ավելի մանրամասնելով իրավիճակը, կայքերից մեկը ձեւակերպել է, որ Իլհամ Ալիեւը եւ Մեհրիբան Ալիեւան «չեն ուզում աշխատել նախիջեւանյան կլանի հետ»:(http://anaxeber.az/ust-manset/29358): Միաժամանակ սոցիալական ցանցերից մեկի ադրբեջանական տիրույթում տարածվել է Ջալալ Ալիեւի` Հեյդար Ալիեւի եղբոր, նամակը, որտեղ նա զարմիկին անվանում է Իլհամ Փաշաեւ: Նամակում կոպիտ անվանարկված է Մեհրիբան Ալիեւան, որը «միայն Ադրբեջանում տասնյոթ մարդու հետ սիրային կապեր է ունեցել, իսկ 1991-95թ.թ. ամուսնուց բաժան ապրել է Թուրքիայում»:

Ըստ երեւույթին, դա նախիջեւանյան կլանի վերժխնդրությունն է առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակված Մեհրիբան Ալիեւայից, որի ցանկությամբ է Իլհամ Ալիեւն սկսել ձեւավորել իշխանության Բաքվի թիմը, իսկ ներկայացուցիչներին ընտրում է Փաշաեւների ընտանիքը: Հատկապես ուշադրություն է դարձվում հանգամանքին, որ, չնայած անոնսավորված էր, Իլհամ Ալիեւն առայօր փոխնախագահի պաշտոնում չի նշանակել Նախիջեւանի Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովին:

Վերջինս Ալիեւների ընտանիքի, ավելի ստույգ` Հեյդար Ալիեւի քրոջ փեսան է եւ մեծագույն ծառայություններ է մատուցել, երբ հայր Ալիեւը Նախիջեւանում ապրում էր գրեթե որպես քաղաքական վտարանդի: Թալիբովը Նախիջեւանը կառավարում է այնտեղից Հեյդար Ալիեւի հեռանալուց, այսինքն` 1993թ.-ից ի վեր: Նա հայտնի է բռնապետական հակումներով եւ բացարձակ անկրթությամբ: Նման մարդուն փոխնախագահի պաշտոն վստահելն, իհարկե, քաղաքական ռիսկ է: Մյուս կողմից էլ առկա է վրեժխնդրության պահը: Եւ, հավանաբար, դա է պատճառը, որ Իլհամ Ալիեւն առայսօր փոխնախագահների պաշտոնում նշանակումներ չի անում:

Այս տեսակետից չափազանց կարեւոր է մի դիտարկում, որ իշխանության «Բաքվի թիմը», իսկ այդպես ասելիս նկատի են ունենում հատկապես Մեհրիբան Ալիեւային եւ Փաշաեւների ընտանիքի հովանավորյալներին, «նպատակ է դրել վերահսկողություն հաստատել նաեւ ուժային կառույցների նկատմամբ եւ մոտ ժամանակներս հնարավոր է բանակի ղեկավար կազմի փոփոխություն»: (http://anaxeber.az/ust-manset/29358): Ուժային կառույցներից մեկը` ազգային անվտանգության նախարարությունը, լուծարվել է անցյալ տարի, փոխարենն ստեղծվել է երկու ինքնուրույն` պետական անվտանգության եւ արտաքին հետախուզության ծառայություն:

Արդեն իսկ ակնարկ է եղել, որ պետանվտանգության ծառայության պետի պաշտոնում նշանակված Մադաթ Գուլիեւը, որ մինչ այդ արդարադատության նախարարի տեղակալ էր եւ վերահսկում էր ՔԿՀ-ները, Մեհրիբան Ալիեւայի թեկնածուն է: ՆԳ նախարար Ռամիլ Ուսուբովը շուտով կդառա 80 տարեկան, եւ նրա պաշտոնանկությունը կդիտվի նույնիսկ շատ օրինաչափ: Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նույնպես պրոֆեսիոնալ չէ, նախկինում զբաղեցրել է ՆԳՆ ներքին զորքերի հրամանատարի պաշտոնը: Ադրբեջանական բանակի վերջին մեկ տարվա մի քանի խոշոր ձախողումների համապատկերին տրամաբանական կհամարվի նաեւ նրա հեռացումը:

Այդուհանդերձ, եթե իրականություն դառնա ադրբեջանական լրատվամիջոցի կանխատեսումը եւ մինչեւ տարեվերջ փոխվեն ՆԳ եւ պաշտպանության նախարարները, իսկ Վասիֆ Թալիբովը չնշանակվի փոխնախագահ, ապա հնարավոր կլինի զգուշորեն ենթադրել, որ Ադրբեջանում 2018-ի նախագահական ընտրությունների առանցքային դերակատար է լինելու Մեհրիբան Ալիեւան: Նույնիսկ եթե Իլհամ Ալիեւը չորրորդ ժամկետով առաջադրվի եւ վերընտրվի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.