AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 75. ԳԼՈՐԵՆՔ ԴՈՒՐՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017



Տեղադրվել է` 2017-06-15 22:16:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 9634, Տպվել է` 1037, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆԻ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ ԿԿԱՆԳՆԵՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Ամերիկյան իրավապահ մարմինները սկսել են պատասխանատվության ենթարկել Էրդողանի թիկնապահներին, որոնք մայիսի 16-ին, Վաշինգտոնի Շերիդան հրապարակում հարձակվեցին եւ դաժանորեն ծեծեցին Թուրքիայի նախագահի այցի դեմ բողոքի ձայն բարձրացրած քուրդ, եզդի, հայ խաղաղ ցուցարարներին, տեղեկացնում է «Նյու Յորք Թայմսն» իր չորեքշաբթի օրվա թողարկման մեջ: Առայժմ բերման է ենթարկվել ամերիկաբնակ թուրք երկու մասնակից, մեկըՙ Յեուփ Յըլդըրըմն է, ով Նյու Ջըրսիում շինարարական կազմակերպություն է ղեկավարում, մյուսըՙ Վիրջինիա նահանգում ապրողՙ Սինան Նարինը: Ձերբակալվել են նաեւ բռնությանը մասնակցած երկու կանադաբնակ թուրքեր: Թերթը հայտնում է, որ պաշտոնական հայտարարությունից առաջ, իրավապահ մարմինները խորհրդակցում են ԱՄՆ պետական դեպարտամենտի եւ գաղտնի ծառայության գործակալության հետ, Թուրքիայում գտնվող մյուս մեղադրյալների անունները մասսայաբար հայտարարելու հանգամանքի շուրջ, քանզի նրանք պաշտպանված են դիվանագիտական անձեռնմխելիությամբ: Վաշինգտոնի ոստիկանությունը հաստատել է ծեծկռտուքին մասնակցած Ս. Նարինի եւ Յ. Յըլդըրըմի հանցակցության չափը, համաձայն որիՙ առաջինը մեղադրվում է մեկ քրեական բնույթի հանցանքի եւ մեկ զանցանքի մեջ, երկրորդըՙ երկու քրեական հանցանքի եւ մեկ զանցանքի մեջ: Յըլդըրըմըՙ տեսաժապավենում կնոջ վրա հարձակվողն է, սափրած գլխով, հսկայամարմին, հայերիս քաջածանոթ մի դեմք: Նա Նյու Յորքում եւ Վաշինգտոնում թուրքական դիվանագիտական կառույցների առջեւ հայ ցուցարարներին հակազդող թուրքական «ծանր հրետանին» է, իրՙ «անասնական բառաչ» հիշեցնող աներեւակայելի բարձր ձայնով եւ լկտի պահվածքով:

Վաշինգտոնում մարդկանց ազատ խոսքի արտահայտման դեմ ցուցաբերված այս բռնության ընթացքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 9 մարդ, այդ թվումՙ երկու կին եւ երեք իրավապահ մարմինների ներկայացուցիչ: Մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնազորի տասը անդամների նկատմամբ: Այս որոշումն, անշուշտ, ավելի է սրելու թուրք-ամերիկյան առանց այն էլ լարված քաղաքական հարաբերությունները: Էրդողանը պետք է կա՛մ համաձայնի իր թիկնապահների արտահանձման մասին ամերիկյան պահանջին, կա՛մՙ նրանց մուտքը Մ. Նահանգներ ընդմիշտ կարգելվի, կարծիք է հայտնումՙ «Wall Street Journal»-ը:

Չորեքշաբթի օրը կայացած ձերբակալությունների մասին պաշտոնական հայտարարությանը առայժմ որեւէ կերպ չի արձագանքել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը: Այս հարցի շուրջ տարօրինակ զսպվածություն եւ անայլայլ կեցվածք է պահպանում նաեւ նախագահ Թրամփը, ասպարեզը զիջելով ամերիկյան օրենսդիրներին եւ իրավապահներին: Նշենք, որ Էրդողանը Մ. Նահանգներ եկավ բազմաֆունկցիոնալ, գերժամանակակից հրազեն գնելու 1.2 միլիոն արժողության գործարքի առաջարկով: Այն չեղարկելու կոչով ամերիկյան օրենսդիրները նամակով դիմելու են ԱՄՆ նախագահին:

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայնՙ 390 կողմ, 0 դեմ ձայնով ընդունեց Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների բռնությունները դատապարտող թիվ 354 բանաձեւը: Որոշմանը նախորդել էր մայիսի 26-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բանաձեւը:

Բանաձեւում նշվում է, որ «թուրք անվտանգության որեւէ աշխատակից, ով ուղղորդել, ղեկավարել կամ մասնակցել է մայիսի 16-ին թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցույցի ապօրինի ճնշման գործողությանը, համաձայն Միացյալ Նահանգների օրենսդրության, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.