AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 3. ԱՍՏՎԱԾ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017



Տեղադրվել է` 2017-06-15 22:16:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 7544, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸՙ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ

Երկրին եւ հասարակությանն օգտակար լինելու ցանկությունը, տարիներ շարունակ կամավորության գաղափարի շուրջ է համախմբել ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցներին: Անտարբերությունը մերժելու եւ պատասխանատվությամբ առաջնորդվելու սկզբունքը հոգեհարազատ է ավելի քան տասը տարի Հայաստանի շուկայում գործող ընկերության աշխատակիցներին: Նրանք ձգտում են լինել այնտեղ, որտեղ կա օգնելու իրական հնարավորություն եւ աջակցելՙ համակարգված ձեւով: Այդ աջակցությունը պարբերաբար դրսեւորվում է կոնկրետ աշխատանքով, որի իրականացման որոշումը կայացնում եւ նյութական միջոցներ են տրամադրում կազմակերպության տարբեր վարչությունների աշխատակիցները:

2016թ. ապրիլյան իրադարձություներից հետո, ՎիվաՍել-ՄՏՍ-ի Ֆինանսների եւ հաշվապահության վարչության աշխատակիցները հանդես են եկել օգտակար լինելու հերթական նախաձեռնությամբ: Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ այցելությունից հետո, նրանք ստանձնել եւ յուրաքանչյուր ամիս 100-150-հազարական դրամ աջակցություն են տրամադրել հայրենիքի պաշտպանության ընթացքում առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերած հայորդիներից 3-ի ընտանիքին: 2016թ. մայիսից մինչեւ օրս նրանց հատկացվել է ավելի քան 3,5 մլն դրամ: Միանվագ ֆինանսական աջակցություն է տրամադրվել 2 ընտանիքի, իսկ 2 զինվորի համար կառուցվել է բաղնիք եւ սանհանգույց: Այդ ամենի համար կամավորներն իրենց անձնական միջոցներից հատկացրել են եւս 1,7 մլն դրամ:

«Հպարտ եմ մեր աշխատակիցների նախաձեռնությամբ: Հաճելի է տեսնել, թե ինչպես են նրանք համախմբվում նույն արժեհամակարգի շուրջ: Առաջին տարին չէ, որ կոնկրետ հենց այս վարչությունը կամավորության սկզբունքով ծրագիր է իրականացնումՙ օգտակար լինելով մեր հայրենակիցներին: Դրսեւորած մարդասիրությունն եւ ներդրումն անգնահատելի են»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Հաշմանդամ զինվորականներին օգտակար լինելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի թիմը համագործակցել է «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինվորական հաշմանդամներին» ՀԿ հետ եւ բժշկական քայլակ է տրամադրել «Քայլմեդ» վերականգնողական կենտրոնին: Կամավորության շուրջ համախմբվածներին հաջողվել է շուկայականից զգալի ցածր արժեքով ստանալ վերականգնողական թերապիայի համար կարեւոր քայլակըՙ մասնագետներին ձերբազատելով այն վարձակալելու անհրաժեշտությունից: Անհրաժեշտ բոլոր դետալները ձեռք բերելուց հետո, քայլակը հավաքվել է մեր երկրում: Կառուցվածքի շնորհիվ այն հեշտությամբ հարմարեցվում է յուրաքանչյուրին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսների եւ հաշվապահության վարչությունը տարվա ընթացքում «Քայլմեդ»-ին կտրամադրի եւս երեք քայլակ: Ընդհանուր առմամբ, կամավորության արդյունքում, այս վարչության կողմից ցուցաբերվել է շուրջ 6 մլն դրամի աջակցություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 16-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.