AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 20. ԻՆ՞Չ Է ԱՆՈՒՆԴ. ԱՍՏՂԻ՞Կ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 23-06-2017



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-06-22 23:58:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 17074, Տպվել է` 1509, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՉՈՐՍ ՆՊԱՏԱԿՆԵՐԸՙ ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ԻՐԱԳՈՐԾԵԼԻ ԵՎ Ի՞ՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Առաջիկա տարիներինՙ մինչեւ 2022-ը, Հայաստանը պետք է կարողանա ապահովել միջին տարեկան 5 տոկոս տնտեսական աճ, արտահանման ծավալների աճՙ մինչեւ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 40-45 տոկոսի չափով, աղքատության կրճատում 12 տոկոսային կետով, անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճ: Այս չորս հիմնական նպատակներն են դրված կառավարության ծրագրում: Անդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին, փորձենք դիտարկել, թե որքանո՞վ են դրանք իրագործելի եւ ի՞նչ կացություն կունենանք իրագործման դեպքում:

Առանց տնտեսական աճի, մնացած նպատակներն անիրագործելի են

Առաջին եւ հիմնական նպատակը, բնականաբար, տնտեսական աճի բարձր տեմպ ունենալն է, առանց որի ապահովման, մյուս բոլոր նպատակները անհնար կլինի իրագործել: Այս տարվան նախորդող տարիներինՙ 2011-2016 թվականներին, Հայաստանի ՀՆԱ միջին տարեկան աճը կազմել է 3,7 տոկոս: Աճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 2012-ինՙ 7,2 տոկոս, ամենացածրըՙ 2016-ինՙ 0,2 տոկոս: Մնացած տարիներին աճի տեմպը գտնվել է 3-4 տոկոսի միջակայքում: Արդյունքում, վերոնշյալ 6 տարիների ընթացքում, 3,4 տրլն դրամ կազմող մեր տնտեսության ծավալը 2010թ.-ին, 2016թ.-ին հասել է 5 տրլն դրամի (մոտ 10 մլրդ դոլարի):

Եթե առաջիկա 6 տարիներին (ներառյալ 2017-ը) Հայաստանում արձանագրվի 5 տոկոս միջին տարեկան տնտեսական աճ, ապա 2022-ին մեր համախառն ներքին արդյունքը կկազմի մոտ 6,7 տրլն դրամ կամ 13-14 մլրդ դոլարՙ փոխարժեքի ներկա չափով հաշվարկված: Դա նկատելի տեղաշարժ կլինի, որի արդյունքում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում կկազմի մոտ 4500 դոլար, ներկայիս 3500 դոլարի փոխարեն: Մասնագիտական տեսակետ կա, որ մեր երկրի տնտեսության արմատական զարգացման համար առնվազն 7 տոկոս միջին տարեկան տնտեսական աճ է անհրաժեշտ: Նման խնդիր դրվել էր նաեւ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության առջեւ, ինչը, սակայն, հնարավոր չեղավ ապահովել: Ներկա կառավարության կողմից, իր իսկ հռչակած միջին տարեկան 5 տոկոս տնտեսական աճ ապահովելու ցուցանիշը նույնպես հեշտ չի լինելու, բայց հույժ անհրաժեշտ է լինելու: Անգամ այդ ցուցանիշի ապահովման պարագայում կենսամակարդակի հիմնական ցուցիչ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով մենք աշխարհի մոտ 190 երկրների մեջ մնալու ենք միջինից փոքր-ինչ ցածր հորիզոնականներում:

Կարեւոր դեր կարող է ունենալ գյուղատնտեսության մեծ ներուժի օգտագործումը

Արտահանման առաջանցիկ աճը նշանակում է նման աճ ունենալ տնտեսության իրական հատվածումՙ արդյունաբերությունում եւ գյուղատնտեսությունում: Դա շատ կարեւոր է տնտեսական աճի որակական փոփոխության համար: Արդյունաբերությունում վերջին 5-6 տարիներին աճի բարձր տեմպ է արձանագրվում: Այն առաջիկա 5 տարիներին պահպանելու դեպքում, լուրջ հիմքեր կլինեն նաեւ արտահանման ծավալները նշվածՙ մինչեւ ՀՆԱ 40-45 տոկոսին հասցնելու համար: Այլ է պարագան գյուղատնտեսության առումով: Գյուղատնտեսությունում շատ ավելի մեծ չօգտագործվող ներուժ կա, քան մեր տնտեսության որեւէ այլ ճյուղում: Այդ ներուժն օգտագործելու պարագայում այստեղ կարող ենք ունենալ թռիչքային զարգացում: Գյուղատնտեսության աջակցության պետական ծրագրեր վերջին տարիներին իրագործվել են: Այժմ նոր ծրագրեր են սկսվել իրագործվել, որոնցից հատկապես արժանահիշատակ է պետության սուբսիդավորմամբ լիզինգի միջոցով նոր գյուղտեխնիկա ներկրելու նախաձեռնությունը: Այդուհանդերձ, ներկայումս գյուղատնտեսությունը դեռեւս մեծ կախում ունի բնակլիմայական պայմաններից, որի պատճառով մեծ կորուստներ ենք ունենում, հետեւաբար, այդ կախման նվազեցման ուղղությամբ հսկայական անելիքներ կան: Գյուղատնտեսության ներուժի արդյունավետ օգտագործման պարագայում ակամայից առաջընթաց կարձանագրվի նաեւ մյուս նպատակի իրականացման ուղղությամբ:

Նկատի ունենալով, որ գյուղատնտեսության մեջ ներգրավվված է բնակչության ամենամեծ մասը, աճի բարձր տեմպերն այստեղ բերում են բնակչության աղքատության էական կրճատման:

Աղքատության կրճատումը 12 տոկոսով նույնպես հեշտ չի լինելու

Կկարողանա՞ կառավարությունը աղքատությունը նվազեցնել 12 տոկոսով: Եթե նկատի ունենանք, որ հետճգնաժամային 5-6 տարիներին 35 տոկոս աղքատությունը նվազել է 5 տոկոսից փոքր-ինչ ավելիՙ հասնելով 29,8 տոկոսի, ապա դժվար իրագործվող խնդիր է նաեւ միջին տարեկան 2 տոկոս աղքատության կրճատումը առաջիկա 6 տարիներին: Սակայն այստեղ եւս այլընտրանք չկա: Հատկապես, եթե նկատի ունենանք, որ 2022-ին ակնկալվող 18 տոկոս աղքատության պարագայում անգամ դեռեւս մոտ 550 հազար մարդ շարունակվելու է մնալ աղքատ:

Մեկ քառորդով աշխատավարձի բարձրացումը ոչ կտրուկ, բայց նկատելի բարելավում է

Եվ վերջապեսՙ աշխատավարձի 25 տոկոսով բարձրացման նպատակի մասին: Նվազագույն աշխատավարձը ներկայումս 55 հազար դրամ է: 25 տոկոս աճի դեպքում այն կդառնա մոտ 69 հազար դրամ: Պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը կազմվում են այս աշխատավարձի նկատմամբ կիրառվող գործակցով, ինչը նշանակում է, որ մոտ մեկ քառորդով էլ կբարձրանան նրանց աշխատավարձերըՙ չհաշված ստաժով, քաղծառայության դասային աստիճաններով պայմանավորված բարձրացումները: Ի գիտություն նշենք, որ պետական համակարգում միջին աշխատավարձը 156 հազար դրամ էՙ ներառյալ եկամտային հարկը: Միջին աշխատավարձն ընդհանրապես, ներառելով նաեւ մասնավոր հատվածի միջին աշխատավարձի չափը, 187 հազար դրամ է: 5 տարի հետո այս բոլոր ցուցանիշների ավելացումը մեկ քառորդով կարելի է բավարար համարել, քանզի տվյալ դեպքում չենք կարող ասել, որ նման բարձրացումը կտրուկ է: Մյուս կողմից էլ, մինչեւ 2014-ը պետական համակարգի աշխատավարձերը չէին բարձրացել առնվազն 10 տարի, հետեւաբար միջին տարեկան 5 տոկոս աշխատավարձի անընդհատ ավելացումը առնվազն նկատելի բարելավում է: Մնում է, որ այս դեպքում եւս, ինչպես նախորդ երեքի համար, դրված նպատակն իրագործվի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 23-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.