AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 44. ԳՈՐՏԸ, ՄՐՋՅՈՒՆԸ ԵՎ ՕՁԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 23-06-2017



Տեղադրվել է` 2017-06-22 23:58:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 12335, Տպվել է` 1478, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Regnum-Ի «ՌՈՒՄԲԸ»

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ադրբեջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի շուրջ տեղեկատվական պատկերը խիստ քննադատական է: Մամուլում ռուս, ամերիկացի եւ ֆրանսիացի դիվանագետներն անվանվել են «գաստրոլյորներ», ընդգծվել է, որ նրանք «բարձր աշխատավարձ են ստանում, բայց ոչինչ չեն անում»: Պարզ է, որ Բաքվին չի հաջողվել հասնել նրան, որպեսզի կողմերի միջեւ քննարկվեն իրեն հուզող հարցերը:

Այս ֆոնին խիստ ուշագրավ մեկնաբանություն է արել ռուսական Regnum-ը, որը համարվում է ՌԴ ԱԳՆ ոչ պաշտոնական մեդիա-ռեսուրսը: Վերլուծելով ստեղծված իրավիճակը, հրապարակումն ամփոփում է. «Մինսկի խմբի համանախագահները, որ ներկայացնում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրներ, պետք է Բաքվին համոզեն հրաժարվելու ուժային ճնշման քաղաքականությունից, իսկ եթե հրաժարվի` նախանշել հակամարտության կարգավորման հեռանկարը` միջազգային հանրության ուժով պարտադրել խաղաղության համաձայնագիր, հրաժարում զինված պայքարից, իսկ հետո ձեռնամուխ լինել կարգավորման մանրուքների շուրջ բանակցությունների: Հնարավոր է, Լեռնային Ղարաբաղին կարելի կլինի ՄԱԿ ԱԽ որոշմամբ տալ ենթամանդատային տարածքի կարգավիճակ, այնտեղ մտցնել խաղաղապահ կորպուս եւ այլն»:

Նման ոչ ստանդարտ գաղափար առաջին անգամ է դրվում շրջանառության մեջ: Եթե դա արվում է հրապարակային ձեւով, կարելի է ենթադրել, որ դիվանագիտական կուլիսներում, մասնավորապես` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մակարդակում, այդպիսի ոչ պաշտոնական քննարկումներ ընթանում են:

Դժվար է ասել, որ Regnum-ի տեղեկացվածությունը փաստական հիմքեր ունի կամ ՌԴ ԱԳՆ-ից տեղեկատվական արտահոսք է կազմակերպվել: Ավելի ճիշտ կլինի ենթադրել, որ դա, ինչպես ասում են, «ստուգողական կրակոց» է կողմերի ուղղությամբ` ստուգելու նրանց արձագանքը: Հակամարտության շուրջ երեսուն տարվա ընթացքում Արցախը մեկ անգամ արդեն «ենթամադատային կարգավիճակ» ունեցել է, երբ 1989թ. ստեղծվել է Հատուկ կառավարման կոմիտե: Զուտ փորձագիտական հայացքով` ռուսական լրատվամիջոցի տեսլականը հայկական կողմի համար պետք է անընդունելի լինի: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանում նույնպես դրանով չեն ոգեւորվի:

Այդուհանդերձ, «անկրակ ծուխ չի լինում»: Իսկ եթե ՄԱԿ ԱԽ մշտական անդամ ԱՄն-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան որոշեն գործի դնել այդ տարբերա՞կը: Դա կնմանվի ռումբի պայթյունի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 23-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.