AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 41. ՏԱՎԱՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 23-06-2017



Տեղադրվել է` 2017-06-22 23:58:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 12229, Տպվել է` 1517, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԹԱԴԵՄ» ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հ. Ծ.

Ռոբերտ Արամ Գալուստյանի «Թադեմ: Հորս գյուղը» (Tadem: My Father՛s Village) հուշագրությունը շարունակում է արժանանալ գովասանական խոսքերի: Ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, գիրքն իր ապրիլյան համարում գրախոսել է Օքսֆորդ համալսարանի հրատարակչատան լույս ընծայած «Հոլոքոսթի եւ ցեղասպանության ուսումնասիրություններ» հանդեսը: Գրախոսը, ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախկին նախագահ Ռոբերտ Մելսոնը , գիրքը ներկայացրել է որպես Հայոց ցեղասպանության «պատմական նշանակությունը հասկանալու էական ներդրում»:

«Բոստոն համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Գալուստյանը «Հայ Ազգային ինստիտուտի» (ANI) հիմնադիր նախագահն է, եւ «Ամերիկայի հայկական համագումարի» հիմնադիրներից մեկը: Նա հիմնվել է գյուղի վերաբերյալ ժամանակագրական գրավոր աղբյուրների, ինչպես նաեւ ցեղասպանությունը վերապրած տարեցներիՙ այդ թվում նաեւ իր ընտանիքի անդամների եւ մասնավորապես իր հորՙ Պողոսի բանավոր վկայությունների վրա», գրում է Պյուրդյու համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վաստակավոր դասախոս Մելսոնը , նշելով, որ փաստերը վկայում են, որ տեղացի ժողովրդի կողմից վայրագությունների հնարավորությունը զգացվում էր նույնիսկ 1895-96-ի ջարդերից առաջ:

Իր հերթին Ստամբուլի Քեմերբուրգազ համալսարանի դասախոս դոկտ. Նազան Մաքսուդյանը «Լեւանտյան ուսումնասիրություններ» հանդեսի (Journal of Levantine Studies) ձմեռային համարում գրում է, որ Գալուստյանը «մնայուն ներդրում է կատարել վերապատմելով թադեմցիների փորձառությունըՙ ցեղասպանությունից առաջ եւ հետո: Հատորը բացառիկ հարուստ պատմությունն է մի փոքրիկ գյուղի, որտեղ ներկայացված են բնակչության թվի ճշգրիտ եւ զբաղվածության մանրամասն եւ հետաքրքրական տվյալներ», նշում է նա: Ավելացնենք, որ Թադեմը (կամ Դատեմը) փոքրիկ գյուղ էր Արեւմտյան Հայաստանի Խարբերդի վիլայեթում: Բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ: Ուներ Սբ. Աստվածածին անունով եկեղեցի եւ վարժարան:

Իսկ «Լեւանտյան ուսումնասիրություններ» հանդեսը հրատարակվում է Վան Լիըր Ջերուսալեմ ինստիտուտի (Van Leer Jerusalem Institute) կողմից, որտեղ քննարկվում են փիլիսոփայության, հասարակագիտության, մշակույթի եւ կրթական հարցեր:

Ընդհանուր առմամբ «Թադեմ: Հորս Գյուղը» հատորը համարվում է ցեղասպանության ժխտողականության դեմ եւ ճշմարտության ու հիշողության հավերժացման համար պայքարող արժեքավոր ուսումնասիրություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 23-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.