AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 64. ԼԻՆԵՆՔ ԱՌԱՔԻՆԻ, ՊԱՐԿԵՇՏ, ԱԶՆԻՎ ԵՎ ԲԱՐԻ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#022, 2017-06-09 > #023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 23-06-2017



Տեղադրվել է` 2017-06-22 23:58:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 10085, Տպվել է` 550, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵԼՔ ԿԱՙ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ առիթ է գտել եւ արտահերթ ելույթով պատասխանել է «Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին: Իսկ Մարուքյանին գործադիրի ծրագրի քննարկումներում հետաքրքրել էր, թե ո՞վ է լինելու ՀՀ վարչապետը 2018-ից հետո:

Շարմազանովն ասել է բառացիորեն հետեւյալը. «Մենք այլեւս խորհրդարանական հանրապետություն ենք, իսկ ընտրություններին ժողովուրդը վստահության քվեն տվել է քաղաքական կոալիցիոն ուժերինՙ ՀՀԿ-ինՙ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ու ՀՅԴ-ին: Հետեւաբար, անկախ 2018-ին վարչապետի անձից, գործ պետք է ունենաք քաղաքական իշխանության հետՙ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ, մեր պարագայում գործ պետք է ունենաք ՀՀԿ-ի հետՙ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ»:

Իհարկե Շարմազանովը մոռացել է, որ 2018-ը հենց այն տարին է, երբ Սարգսյանին այլեւս չենք ասելու նախագահ, քանի որ լրանում է վերջինիս երկրորդ ժամկետը եւ ինչպես ինքն է բազմիցս ասել, նա չի պատրաստվում նորից դառնալ նախագահ: Բայց սաՙ իմիջիայլոց: Կարեւորն այն է, որ պարզ չէ, «դուք պետք է գործ ունենաք» ասելով պարոն Շարմազանովը սպառնացե՞լ է... Ամեն դեպքում ելք կաՙ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ անշուշտ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 23-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.