AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 112. ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԴԱԼԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017



ԸՆԴԳԾՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2017-06-29 23:29:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 13527, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ ԷԼՙ ՀԱՅԵՐԸ ՎԱՏԻԿԱՆՈՒՄ

ԳԱՅԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Գերմանիա

«Գերմանիայի հայ ակադեմիականների միության» երեք անդամներ նախորդ շաբաթ, հունիսի 21-ին, հյուրընկալվեցին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից: Միության նախագահ Ազատ Օրդուխանյանը, մշակութային հարցերի պատասխանատու, նկարչուհի Մարիետա Արմենան եւ գիտական հարցերի պատասխանատու Օֆելյա Սարգսյանը: Այցի հիմնական շարժառիթն է հանդիսացել նկարչուհու կտավը: Նա շուրջ երկու տարի է, ինչ մտադիր է եղել պապին նկարել: Եվ հատկապես Պապի Հայաստան այցելությունն ավելի է նրան հաստատակամ դարձրել այս հարցում: Յուղաներկ կտավը 1,5 մ քառակուսի է:

«Լրացավ Պապի Հայաստան այցելության մեկ տարին: Մենք այնպես կազմակերպեցինք այցը, որ համընկնի: Իհարկե, ընդունելության համար բանակցությունները ամիսներ տեւեցին: Այս հարցում իր միջնորդությամբ մեզ օգնեց գերմանացի պատմաբան, ցեղասպանագետ Միխաել Հեյզեմանը, ով առաջին գիրքն է գրելՙ Վատիկանի արխիվները հայոց ցեղասպանության մասին»,- մեզ հետ զրույցում նշեց Ազատ Օրդուխանյանը :

Վերջինիս գնահատմամբ հանդիպումը Պապի հետ հայկական սփյուռքի եւ Վատիկանի հարաբերությունների թարմացումն ու ջերմացումն էր: Եվ կարեւոր էր նրանով, որ հաջողությամբ ի կատար ածվեց: Զրուցակցիս հաղորդմամբ, այցի առաջին նպատակն էրՙ մեծացնել կապերը հայկական սփյուռքի եւ աշխարհում դեռեւս ազդեցիկ Վատիկանի հետ, նաեւ հադիպել Պապին, ով իր ներդրումն ունի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, ասել շնորհակալություն, որ մեր դատի պաշտպանն է: Մյուս շարժառիթը այն է եղել, որ իրենք ցանկացել են, որ հայի ու հայկականության խորհրդանիշ Արարատը անպայման կախվեր Վատիկանում:

Նկարչուհու կտավում Ֆրանցիսկոս Պապը պատկերված է Արարատի ֆոնին, օրհնող կամ կարծես զգուշացնող ձեռքով: Մյուս կողմից սպիտակ աղավնին է պահելՙ որպես խաղաղության կոչ:

«Հայ ակադեմիականների միության» անդամները Վատիկանի միջազգային գրադարանին են նվիրել միության անդամների կողմից հրատարակված մի շարք գրքեր: Այնուհետեւ հյուրընկալվել են Վատիկանի ռադիոյի հայկական բաժնումՙ Ռոբերտ Աթարյանի մոտ: Այցելության մասին հաղորդումը հայերենից բացի եթեր կհեռարձակվի նաեւ մի քանի լեզուներով: Ի դեպ, գերմանական մամուլը նույնպես կարեւորելով այցըՙ ուշադրության արժանացրեց այն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.