AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 54. ԽԱՐՈՒՅԿԻ ՎՐԱ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ԽԱՇ, ԽՈՐՈՎԱԾ, ԽԱՇՄԻՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2017-06-16 > #024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2017-06-29 23:29:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 12622, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄՆ-Ը ԸՆԴԴԵՄ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀՈՍՔ 2»-Ի

Պ. Ք.

Հակառուսական պատժամիջոցները որպես սեփական էներգետիկ ռեսուրսների առաջմղման միջոց

Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է Եվրոմիությանը համոզել հրաժարվելու «Հյուսիսային հոսք 2» նախագծիցՙ միաժամանակ ջանքեր գործադրելով Եվրոպայում սեփական գազի վաճառքն ավելացնելու նպատակով:

ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական դիրքորոշումը միանգամայն հասկանալի է եւ կայանում է նրանում, որ Ռուսաստանը դուրս մղվի Եվրոպայի գազային շուկաներից: Առկա է նաեւ առեւտրային շահի գործոնը, քանի որ ամերիկացիները փորձում են Եվրոպայում վաճառել իրենց հեղուկ բնական գազը, եւ այս դեպքում ռուսական «Գազպրոմ»-ը պարզապես դառնում է մրցակից:

Ի տարբերություն Փարիզի Կլիմայական համաձայնագրից դուրս գալու Թրամփի որոշման, որով նա խախտեց Օբամայի վարչակազմի պատգամները, գազամուղների հարցում նոր վարչակազմը հետեւում է իր դեմոկրատ նախորդի կեցվածքին:

ԱՄՆ-ի ճնշումը գործադրվեց նույնիսկ այն ժամանակ, երբ ԵՄ երկրները փորձում էին լուծել այն հարցը, թե Բրյուսելը պե՞տք է արդյոք Ռուսաստանի հետ բանակցություններ սկսի խողովակաշարերի վերաբերյալ: Տվյալ հարցն այնքան վիճելի է, որ կարող է քննարկման թեմա դառնալ ԵՄ ղեկավարների առաջիկա գագաթաժողովում:

Ամերիկացիների ճնշման հերթական դրսեւորումը դարձավ Սենատի այն որոշումը, որով առաջարկվում է նոր պատժամիջոցներ ձեռնարկել ռուսական էներգակիրների արտահանման նախագծերը պաշտպանող ընկերությունների դեմ: Այդ քայլը հարուցեց Գերմանիայի եւ Ավստրիայի բուռն հակազդեցությունը: Ինչպես նշում է Politico ամերիկյան հրատարակությունը, Գերմանիան եւ Ավստրիան մեծապես օժանդակում են 9,5 մլրդ արժողությամբ ռուսական նոր գազամուղի կառուցմանը:

Գազամուղի գործարկումը նախատեսվում է մինչեւ 2019 թվականի վերջը: Ռուսները արդեն բանակցություններ են սկսել չինական բանկերի հետ, քանզի մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կարող են սահմանափակել նոր նախագծի ֆինանսավորումը արեւմտյան գործընկերների կողմից, որոնք «Գազպրոմի» հետ միավորում են ջանքերը խողովակաշարի կառուցման համար: Ընթացիկ տարվա գարնանը «Գազպրոմը» համաձայնության եկավ Engie, OMV, Royal Dutch Shell, Uniper եւ Wintershall ընկերությունների հետ առ այն, որ դրանք ընդհանուր առմամբ հավասար բաժնեմասերով 4,75 մլրդ եվրո երկարաժամկետ վարկ կհատկացնեն խողովակաշարի կառուցման համար:

Խողովակաշարը Ռուսաստանից հավելյալ 55 մլրդ խմ գազ կհասցնի անմիջականորեն Գերմանիաՙ կրկնապատկելով արդեն գործող «Հյուսիսային հոսք 1» գազամուղի թողունակությունը:

Թեեւ խողովակաշարի կառուցման ընդհատումը քիչ հավանական է, Եվրոհանձնաժողովը Արեւելյան Եվրոպայի եւ Մերձբալթիկայի երկրները դեմ են դրա շինարարությանըՙ վախենալով, որ դա կուժեղացնի Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանի գազային շուկայում եւ ի չիք կդարձնի ռուսական գազի այլընտրանք փնտրելու ԵՄ ջանքերը: «Հյուսիսային հոսք 2»-ը ենթադրում է, որ Եվրոպա առաքվող ռուսական գազի 80 տոկոսը անմիջականորեն կհասցվի Գերմանիա:

«Եվրոպան պետք է մտածի իր էներգետիկ ռեսուրսների հաշվեկշռվածության մասին եւ ընդունի իր կախվածությունը Ռուսաստանից», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը :

Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչը իր տարածած հայտարարության մեջ նշել է, որ այսուհետեւ ծանրութեթեւ կարվեն բոլոր մեկնաբանությունները «նախքան Գազպրոմի առաջարկությունների ընդունման վերաբերյալ որոշման կայացումը»:

Մինչ Դոնալդ Թրամփի վարչակազմը ջերմ հարաբերություններ է պահպանում արեւմտաեվրոպակնան որոշ երկրների, «Հյուսիսային հոսք 2»-ը բոյկոտելու նրա կոչերը արձագանք են գտնում Կենտրոնական Եվրոպայի երկրներում, որոնք մտահոգ են Ռուսաստանի վերածննդի պատճառով: Հունիսի կեսերին Լեհաստանի իշխանությունները տոնեցին ամերիկյան հեղուկ բնական գազի առաջին մատակարարումը իրենց երկրին:

Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն հայտարարեց, որ «հեղուկ գազի մատակարարման դրվագը տեղ կգտնի լեհական դպրոցների դասագրքերում»: «Ամերիկացիների դիվանագիտական հարվածը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներին հիմք է տալիս հուսալու, որ քեռի Սեմը դեռ զգում է իրենց կարիքը», նշում է Հաագայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Սիջբրեն դե Յոնգը :

«Ռեգնում» գործակալությունը հաղորդում է, որ ամերիկյան հեղուկ բնական գազը առաքվում է Պորտուգալիա, Իսպանիա, Մալթա, Իտալիա, Նիդերլանդներ, ինչպես նաեւ Լեհաստան, եւ ԱՄՆ պետդեպարտամենտի էներգետիկ հարցերի գծով դեսպանորդ Ուորլիքը ասում է, թե եվրոպական երկրները մատակարարման երկարացման հայտ են ավելացնում: Նրա խոսքերովՙ վերջերս իր կատարած շրջագայության ժամանակ այդ հարցը քննարկվել է ԵՄ մի շարք պաշտոնյաների հետ:

«ԱՄՆ-ը կարող է գերիշխող էներգետիկ ուժ դառնալ աշխարհումՙ օգտագործելով թերթաքարային գազի սեփական պաշարները, որպեսզի սկսի հեղուկ բնական գազի առաքումը արտասահմանին», ապրիլի վերջերին հայտարարեց ԱՄՆ էլեկտրաեներգետիկայի նախարար Ռիկ Փերրին :

Ըստ Politico հրատարակության, «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ ուղղված ամերիկյան ջանքերը հականախագիծ են, եւ այս կապակցությամբ կոալիցիայի ստեղծումը նրան հակամարտության մեջ են դնում Բեռլինի եւ Վիեննայի հետ, որոնք խողովակաշարը պատկերացնում են ավելի շուտ որպես առեւտրային ձեռնարկում, քան որպես աշխարհաքաղաքական սպառնալիք: Ուորլիքի խոսքերով, ինքը Եվրոմիության երկրներին կոչ է արել ծանրութեթեւ անել բոլոր թեր եւ դեմ կողմերըՙ նպատակ ունենալով գիտակցել սեփական շահերը Եվրոհանձնաժողով-Ռուսաստան հարաբերություններում: Նա եվրոպացիներին նաեւ ասել է, թե ինչպես պետք է կիրառվեն ԵՄ սկզբունքները տվյալ նախագծի նկատմամբ:

Սակայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը , որը հրապարակայնորեն քիչ է խոսում նախագծի մասին, օրերս մերժեց խողովակաշարին վերաբերող ԵՄ-Ռուսաստան հավելյալ բանակցությունների գաղափարը:

Գերմանիան եւ Ավստրիան նաեւ դատապարտեցին ԱՄՆ Սենատի առաջարկած հակառուսական նոր պատժամիջոցները, որոք սպառնում են նախագծին մասնակցող եվրոպական ընկերություններին: Երկու երկրները ԱՄՆ-ին մեղադրեցին Եվրոպային հեղուկ բնական գազ վաճառելու նպատակով սեփական տնտեսական շահերը քաղաքականացնելու մեջ:

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը եւ Ավստրիայի կանցլեր Քրիստիան Կերնը հայտարարեցին, որ Սենատի օրինագծի նպատակն է առաջին հերթին աշխատատեղեր ապահովել ԱՄՆ-ի նավթգազային ոլորտումՙ ավելացնելով, որ Եվրոպայի էներգամատակարարումը ոչ թե ԱՄՆ-ի, այլ եվրոպացիների խնդիրն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 30-06-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.