AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 30. ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ՇՈՒՐԹԵՐԸ ՍԵՂՄԱԾ ՇՐՋՈՒՄ ԷՐ ՇՐՋԱՆԻ ՇՈՒՐՋԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 07-07-2017



ՇՈՒԿԱ

Տեղադրվել է` 2017-07-13 20:16:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 18006, Տպվել է` 2569, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ ԱՇԽՈՒԺԱՑԵԼ Է

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ե՞րբ դա կանդրադառնա դեռեւս նվազող գների վրա

Այս պահին Հայաստանի տնտեսական ակտիվության համեմատաբար բարձր ցուցանիշը (6,4 տոկոս տարվա առաջին հինգ ամիսների արդյունքով), կարծես թե սկսում է անդրադառնալ նաեւ անշարժ գույքի շուկայի վրա: Ճիշտ է, գների առումով վիճակը էապես չի փոփոխվել, ավելինՙ շարունակվել է բնակարանների եւ անհատական տների գների նվազումը, բայց գործարքների քանակը կտրուկ աճել է: Ընդ որում, աճել են թե՛ գործարքների ընդհանուր, թե՛ օտարմանՙ մասնավորապես առքուվաճառքի գործարքների քանակները: Հետաքրքրական է եւս մեկ ցուցանիշ. գործարքների թիվն ավելացել է ինչպես նախորդ ամսվա, այնպես էլ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ: Սովորաբար, տարեց տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գործարքների քանակը նվազում էր: Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ է արձանագրվում բոլոր տեսակի գործարքների քանակի աճՙ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, տվյալ դեպքումՙ մայիս ամսվա համեմատ: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալները հետեւյալ պատկերն են ցույց տալիս.

2017-ի մայիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15708 գործարք, ինչը 39,1 տոկոսով ավելի է ապրիլի եւ 7,2 տոկոսովՙ 2016-ի մայիսի գործարքների քանակի համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը մայիսին ապրիլի համեմատ աճել է 38,5 տոկոսով, իսկ 2016-ի մայիսի համեմատՙ 23,8 տոկոսով: Երեւանում, առքուվաճառքի գործարքների գրեթե 60 տոկոսը եղել են բազմաբնակարան շենքերի գործարքներ: Ապրիլի համեմատ, 2017-ի մայիսին անշարժ գույքի շուկայի հիմնական հատվածիՙ բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 47,2 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ` 23,8 տոկոսով: Աշխուժացման եւ գործարքների քանակի կտրուկ աճ է արձանագրվել նաեւ մարզերում: Այստեղ մայիսին վաճառվել են 328 բնակարաններ, որոնց քանակը ապրիլի համեմատ աճել է 68,2 տոկոսով, իսկ 2016-ի մայիսի համեմատՙ 6,2 տոկոսով:

Նույնն է պատկերը նաեւ անհատական տների պարագայում: 2017-ի մայիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 381 գործարք, որից 121-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2017-ի մայիսին ապրիլի համեմատ աճել է 40,7 տոկոսով, իսկ 2016-ի մայիսի համեմատՙ 18,6 տոկոսով, մարզերում ապրիլի համեմատ աճը կազմել է 17,1 տոկոսով, իսկ անցած տարվա մայիսի համեմատՙ 15 տոկոսով:

Այդուհանդերձ, մեկ ամսվա ընթացքում արձանագրված գործարքների քանակի աճը դեռ չի անդրադարձել գների վրա: Դրանք շարունակում են նվազել: Մասնավորապես, բնակարանների շուկայական միջին գները դրամով արտահայտված Երեւանում այս տարվա մայիսի ապրիլի համեմատ նվազել են 0,2 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ Միջին գները (դրամ), մայիս 2016թ.Միջին գները (դրամ), մայիս 2017թ.Միջին գները (դրամ), ապրիլ 2016թ.
Կենտրոն428000450000427000
Արաբկիր357000 340000330000
Քանաքեռ-Զեյթուն 283100268000270000
Նոր-Նորք 254150230000240000
Ավան261500247600255000
Էրեբունի 252300 237000 240000
Շենգավիթ257600 240000241000
Դավթաշեն 276550250000250200
Աջափնյակ250900 226250242000
Մալաթիա-Սեբաստիա244000 230000230000
Նուբարաշեն157250156000156000

Բնակարանների միջին գները մարզերում մայիսին ապրիլի համեմատ նույնպես նվազել ենՙ 3,3 տոկոսով: Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2017-ի մայիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 288 հազար դրամ: Աբովյանում 1 քմ գինը 147 հազար հազար դրամ է, Վաղարշապատում (Էջմիածին) եւ Գորիսումՙ 125 հազար դրամ, Նոր Հաճընում եւ Եղեգնաձորում` 120 հազար դրամ, Իջեւանում 110 հազար դրամ, Մարտունիումՙ 109 հազար դրամ, Աշտարակում 105 հազար դրամ, Եղվարդումՙ 102 հազար դրամ, Արմավիրում եւ Դիլիջանում` 100 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

Անհատական տների գները նույնպես նվազել են: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2017-ի մայիսին ապրիլի համեմատ նվազել են 0,4 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, դրանք այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ Միջին գները (դրամ), մայիս 2016թ.Միջին գները (դրամ), մայիս 2017թ.Միջին գները (դրամ), ապրիլ 2016թ.
Կենտրոն 476100476000476000
Արաբկիր383000 380000380000
Քանաքեռ Զեյթուն 295000283100 285000
Նորք Մարաշ 319200 300000300000
Ավան270500262000263000
Էրեբունի 239750234130 235100
Շենգավիթ255000230000230000
Դավթաշեն276000268050 270000
Աջափնյակ250100240000245000
Մալաթիա-Սեբաստիա 238100234000 236000
Նուբարաշեն 150800150000 150000

Անհատական տների միջին գները մարզերում մայիսին ապրիլի համեմատ նույնպես նվազել ենՙ 1 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 300 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 155 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 150 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 132 հազար դրամ, Ջերմուկըՙ 129 հազար դրամ, Գորիսը`128 հազար դրամ, Նոր Հաճնը` 126 հազար դրամ, Իջեւանըՙ 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ, Եղեգնաձորը` 114 հազար դրամ 1 քմ դիմաց:

Գործարքների թիվն ավելացել է նաեւ հողի շուկայում ՙ 2017-ի մայիսին 2016-ի մայիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում աճել է 13,5 տոկոսով, իսկ ահա աճուրդով վաճառքներինը` նվազել է 8,7 տոկոսով:

Հիպոթեքային գործարքները, տոկոսային առումով, գործարքների ընդհանուր թվին գրեթե համարժեք ավելացել են, բայց դրանց ծավալը դեռ մեծ չէ: 2017-ի մայիսին հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 174 գործարք, որը 48,7 տոկոսով ավելի է ապրիլի եւ 28,8 տոկոսով 2016-ի մայիսի համեմատ:

Այսպիսով, Հայաստանի անշարժ գույքի շուկայում մայիսին արձանագրվել է գործարքների քանակի նկատելի աճ, միչնդեռ գները շարունակել են նվազել: Եթե տնտեսական ակտիվության աճի ներկայիս տեմպը պահպանվի, ապա կարելի է ենթադրել, որ մայիս ամսին անշարժ գույքի շուկայում արձանագրված աշխուժացումը կշարունակվի: Սակայն անգամ այդ պարագայում դժվար է ասել, թե դա երբ ազդեցություն կունենա գների վրա: Անշարժ գույքի գները սովորաբար զգայուն են բացասական ազդեցությունների նկատմամբ եւ այդ դեպքում կտրուկ նվազում են: Մինչդեռ, տնտեսական աճի երկար տարիներից եւ դրա որակի փոփոխությունից հետո են սկսում աստիճանաբար բարձրանալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 07-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.