AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 98. ՆԻԳ - ԱՊԱՐԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 07-07-2017



Տեղադրվել է` 2017-07-13 20:16:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 17057, Տպվել է` 2518, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՔԱՅԻՆՙ ԱԼԼԱՀ ԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզը իր աշխատանքային օրը սկսում է մոտավորապես այնպես, ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Մոտավորապես, քանի որ Թրամփն էլ, Նորին գերազանցությունն էլ, օրը սկսում են լուրերին տեղեկանալով, սակայն ի տարբերություն Թրամփի, որը հեռուստացույցով է լուրեր իմանում, արքա Աբդուլ Ազիզը նախընտրում է թերթ կարդալ, օրինակ Սաուդյան Արաբիայում հրատարակվող «Ալ Ջազիրա» թերթը, որը ոչ մի կապ չունի, ի դեպ, համանուն հայտնի հեռուստաընկերության հետ:

Եւ ահա, օրերս, երբ արաբ արքայի օգնականները նրան են ներկայացնում օրվա մամուլը, Սալման թագավորի ուշադրություն գրավում է այնտեղ մի հոդված, որն իր մասին էր: Հոդվածագիրը արքա Սալմանին կոչում էր «ալ-հալիմ» եւ «շահիդ ալ-իկաբ»: Սա այն պարագայում, երբ «ալ-հալիմ»-ն իսլամում համարվում է Ալլահի 99 անուններից մեկը, իսկ «շահիդ ալ-իկաբ» անվանումը կիրառելի է բացառապես սրբերի պարագայում, ոչ թե սովորական մահկանացուների: Սալման թագավորն անմիջապես հրավիրում է իր օգնականներին եւ հրամայում նրանց կապվել «Ալ Ջազիրա» թերթի խմբագրության հետ ու պահանջել, որ... հիշյալ հոդվածագիրն անմիջապես ազատվի աշխատանքից, քանի որ նրա գրածը դուր չի եկել սովորական մահկանացու Սալման թագավորին: Օգնականները, բնականաբար, այդպես էլ անում են եւ արքային Ալլահ անվանած լրագրողն ազատվում է աշխատանքից:

Հարկ է նկատել, որ Սալման Բին Աբդուլ Ազիզ թագավորը ինչ-որ առումով նույնիսկ արժանի է մեծարանքի, գոնե իր երկրի ներսում: Մասնավորաբար, երբ 1963-ի փետրվարին Աբդուլահ բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդ թագավորը նրան նշանակեց Էր-Ռիադի նահանգապետ, Սաուդյան Արաբիայի այսօրվա մայրաքաղաքը միջին քաղաքից վերածվեց ահռելի մեգապոլիսի, ներգրավելով բազմաթիվ օտարերկրյա ներդրումներ: Ավելի ուշ, երբ Սալմանը դարձավ երկրի ուժային կառույցների ղեկավար (ՊՆ, Ազգային անվտանգություն), նա լուրջ կապեր հաստատեց արտաքին քաղաքականության ոլորտում, մասնավորաբար 2012-ին նրան հյուրընկալեցինՙ Վաշինգտոնումՙ Բարաք Օբաման, Լոնդոնումՙ Դեւիդ Քեմերոնը: Արդեն 2015-ին, երբ վախճանվեց արքա Աբդուլահ բին Աբդուլ Ազիզ ալ-Սաուդը եւ Սալմանը հռչակվեց Սաուդյան Արաբիայի միապետ, նա 30 միլիարդ ԱՄՆ դոլար բաժանեց սաուդցիներինՙ որպես պարգեւ, բոլոր ուսանողները, թոշակառուները երկու ամիս արքայի հաշվին գումար ստացան, իսկ 500 հազար պարտքատերերի գումարը հետ վերադարձվեց: Մի խոսքով, «Ալ-Ջազիրա»-ի հոդվածագիրը Սալման թագավորի մասին, հասկանալի է, որ միայն այս ամենը չէ, որ գիտի, եւ հենց դրանք հաշվի առնելով էլ արքային կոչել էՙ «ալ-հալիմ»: Հիմա, թերեւս, իրական «ալ-հալիմ»-ից Մեքքայի ալ-Հարամ մզկիթում ներողություն է խնդրում, բայց դա կարեւոր չէ:

Կարեւորն այն է, թե մենք ինչ ենք գրում: ՀՀ նախագահի մասին հոդվածները կարելի է բաժանել երեք խմբի: Առաջին. հոդվածներՙ որոնց բոլորին կարելի է տալ մեկ վերնագիրՙ «Մարդասպան», երկրորդ. հոդվածներՙ որոնց բոլորին կարելի է տալ մեկ վերնագիրՙ «Վերեւումՙ Աստված, ներքեւումՙ Սերժ Սարգսյան», եւ երրորդ. հոդվածներՙ որոնք պատմում են նախագահի եւ հաջող քայլերի մասին, ընդ որումՙ ուրախությամբ, ե՛ւ ոչ ճիշտ քայլերի մասին, ընդ որումՙ ցավով: Որպես կանոն վերջին խմբի հոդվածները հասարակության շրջանում մեծ պահանջարկ չունեն, քանի որ նույն այդ հասարակության մեծ մասը համոզված է, որ նախագահը երբեք ճիշտ քայլ չի անում, բայց դա այլ խոսակցություն է: Ուշագրավ է, որ եւ «Մարդասպան», եւ «Վերեւումՙ Աստված, ներքումՙ Սերժ Սարգսյան» հոդվածները երբեւիցե Սերժ Սարգսյանի դժգոհությունը չեն հարուցել: Օրինակ, նա երբեք դատի չի տվել որեւէ լրատվամիջոցի, որտեղ իրեն անվանել են մարդասպան: Սալման թագավորն, օրինակ, կախաղան կբարձարացներ այդ թերթի ողջ աշխատակազմին, գումարած այդ թերթը երբեւէ կարդացած բոլոր սաուդցիներին, իսկ Թրամփն, օրինակ, կծեծեր տվյալ լրագրողին ու խմբագրին, Պուտինըՙ նուրբ կխնդրեր, որ այդ ուկրաինացի հոդվածագիրն էլ երբեք ԱՄՆ չգնա, իսկ, օրինակ, Մերկելը կամ Մակրոնը դատի կտային ու վստահաբար կշահեին դատը, ոչ թե որովհետեւ իրենք երկրի ղեկավարներ են, այլ քանի որ որեւէ լրատվամիջոց, երբ երկրի ղեկավարին հրապարակավ մարդասպան է անվանում, սովորաբար փաստեր չունիՙ դա ապացուցելու: Սաՙ ի գիտություն ՀՀ նախագահի խորհրդականներին:

Մյուս կողմից, եթե նախագահը չի դժգոհում, որ իրեն մարդասպան են անվանում, ապա ինչո՞ւ պետք է դժգոհի, երբ իրեն աստվածացնում են: Ընդ որում, սովորական մահկանացուին աստվածացնելը ոչ պակաս սարսափելի է, որքան նրան մարդասպան կոչելը: Շատ գիրք կարդացածների համար նույնիսկ ավելի սարսափելի է:

Բայց, ի տարբերություն Սաուդյան Արաբիայի, մենք անշուշտ ժողովրդավարական երկիր ենք, ինչն էլ նշանակում է, որ մեր նախագահին կարող ենք կոչել ե՛ւ մարդասպան, ե՛ւ Աստծուն հավասար հայր. դրա համար ոչ ոք չի պատժվի, ավելինՙ երբեմն պետք է նախագահին մարդասպան կոչել, որպեսզի քեզ նկատեն, հետո էլ նույն այդ նախագահինՙ գրեթե Աստված կոչել, որպեսզի քեզ չպատժեն:

Ժողովրդավարական նրբություններ են:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 07-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.