AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 32. ՀԱՅ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՄԲԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 07-07-2017



Տեղադրվել է` 2017-07-13 20:16:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 9623, Տպվել է` 86, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄԵՐԻԿԱՆ ԸՆԴԴԵՄ ԻՊ-Ի՞, ԹԵ՞ ԱՍԱԴԻ

ՌՈԲԵՐՏ ՖԻՍՔ

Ամերիկյան օդուժի անակնկալ հարձակումը հունիսի 19-ին սիրիական ռմբակոծիչի վրա` որեւէ առնչություն չուներ այդ ինքնաթիռի թիրախը հանդիսացող Ռասաֆայի մոտ գտնվող անապատի հետ, բայց խորապես առնչվում էր սիրիական բանակի առաջնըթացի հետ, որ մոտենում էր Ամերիկայի հովանավորության տակ գտնվող Եփրատի երկայնքով տեղակայված քրդական ուժերին: Վերջին ամիսներին սիրիացիները լրջորեն մտահոգված են այն հարցով, որ մինչեւ վերջերս Ասադի կառավարության հետ Սիրիայի հյուսիսում համագործակցող այդ զորքերը այժմ սկսել են համագործակցել ամերիկացիների հետ:

Դամասկոսյան զինվորականությունը այլեւս չի թաքցնում, որ դադարեցրել է զենքի իր կանոնավոր մատակարարումը քրդերին: 2012-ից ի վեր նրանց տրվել էր 14,000 AK-47 տիպի հրազեն: Սիրիական կողմը նաեւ կատաղել էր իմանալով, որ քրդական զորքերը հանդիպել են Մ.Ա. Էմիրություններից ժամանած մի բանագնացի: Չհաստատված լուրեր են պտտվում, որ նրանք հանդիպել են նաեւ Սաուդյան Արաբիայից մեկ այլ բանագնացի հետ: Այս ամենը արդյունք են Ռիադում նախագահ Թրամփի խայտառակ ելույթի, որ ամբողջական աջակցություն խոստացավ Սաուդյան միապետության հակա-իրանյան եւ հակա-սիրիական քաղաքականությանը, ինչպես նաեւ Քաթարի մեկուսացմանը:

Ռազմադաշտում սիրիական բանակը առաջ է տանում իր ամենախիզախ գործողություններից մեկը, փորձելով ազատագրել Դեյր էզ-Զոր քաղաքը, որտեղ արդեն 4 տարի է, ինչ շրջափակման մեջ են 10,000 սիրիացի զինվորներ: Եթե կարողանան վերացնել շրջափակումը, այդ 10,000 զինվորները կմիանան կանոնավոր բանակին ազատագրելու համար նորանոր տարածքներ: Սա կարեւոր է, որովհետեւ կասկած կա, որ Ռաքքան ամերիկյան հովանավորության տակ գտնվող քրդերին, իսկ Մոսուլը դարձյալ ամերիկյան հովանավորության տակ գտնվող իրաքցիներին զիջելուց հետո, ԻՊ-ն Դեյր էզ-Զորը կդարձնի իր նոր «մայրաքաղաքը»:

Այս կոնտեքստում սիրիական ռմբակոծիչի վրա հարձակումը կարելի է նախազգուշացում որակել ուղղված սիրիացիներին, որպեսզի հեռու մնան անապատում տեղակայված այսպես կոչված Սիրիական դեմոկրատական ուժերից: Քրդերը կվերցնեն Ռաքքան, հավանաբար Մոսկվայի եւ Վաշինգտոնի համաձայնությամբ, քանի որ սիրիացի զինվորականությունն այժմ զբաղված է Դեյր էզ-Զորի ազատագրմամբ:

Քարտեզը օր-օրի է փոխվում: Սիրիական զորքերը պարտության են մատնում ԻՊ-ին, Ռուսաստանի եւ Հզբոլլահի օգնությամբ: Իհարկե, իրանցիների մասնակցությունը փոքրաթիվ է, չնայած Ամերիկան ուռճացնում է Սիրիայում իրանյան զորքերի ներկայության թիվը, հավանաբար որովհետեւ դա համապատասխանում է սաուդյան եւ ամերիկյան քաղաքականության շահերին, որ աշխարհին զգուշացնում է իրանյան էքսպանսիայից:

Իրականում Ասադի զորքերի առաջխաղացումը լրջորեն մտահոգում է ինչպես ամերիկացիներին, այնպես էլ քրդերին:

Այսպիսով, հարց է առաջանում, թե ո՞վ է իրականում պայքարում ԻՊ-ի դեմ, եւ ո՞վՙ ոչ: Ռուսաստանը պնդում է, որ սպանել է ինքնակոչ «խալիֆին»ՙ Էլ Բաղդադիին: Սիրիական բանակը, Ռուսաստանի աջակցությամբ պայքարում է ԻՊ-ի դեմ: Այդ մասին անձամբ կարող եմ վկայել:

Իսկ ի՞նչ է անում Ամերիկան: Նախ հարձակում է Հոմսի մոտ Ասադի ավիաբազայի վրա: Հետո Էլ-Թանֆի մոտ գտնվող նրա դաշնակիցների վրա, իսկ վերջերս էլ կործանում է Ասադի ռմբակոծիչներից մեկը: Թվում է, թե Վաշինգտոնն առավել շահագրգռված է Ասադի դեմ պայքարելով, քան «Իսլամական պետության»: Սա կլինի հետեւել Սաուդյան Արաբիայի քաղաքականությանը, ինչը հավանաբար Թրամփի սրտովն է: Իսրայելցիներն, իրենց հերթին, միշտ հարձակվել են ինչպես սիրիական զորքերի, այնպես էլ Հզբոլլահի վրա: Բայց երբեք ԻՊ-ի վրա:

Ուսանելի է այն փաստը, որ Արեւմուտքն այժմ ավելի կատաղած է գազի օգտագործման հարցերից (Ասադի կառավարությանը դրա համար են մեղադրում), քան ԻՊ-ի շարունակվող վայրագություններից Սիրիայում եւ Իրաքում: Ամերիկան ասում է, որ պայքարում է ԻՊ-ի դեմ, բայց իրականում պատրաստ է մասնատել Սիրիան եւ թողնել այն որպես ձախողված պետություն, քանի որ հարձակվում է Սիրիայի կառավարական ուժերի վրա, որոնք կռվում են ԻՊ-ի դեմ:

Բայց կարո՞ղ է Ամերիկան հաջողության հասնել, երբ Ռուսաստանը սպառնում է հարձակվել ԱՄՆ-ի օդուժի վրա, եթե մեկ անգամ էլ նրանք համարձակվեն խփել սիրիական ռմբակոծիչները:

The Independent, Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 07-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.