AZG Daily #34, 15-09-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 117. ԵՐԵԿ ԵՐԵԿՈՅԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2017



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2017-07-14 21:29:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 17806, Տպվել է` 2256, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՍՏԻԼՅԱՆ ԶՈՐԱՀԱՆԴԵՍՙ «ՌՈՒՍԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ» ՍՏՎԵՐՈՒՄ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Չորեքշաբթի գիշեր նախագահ Թրամփը ժամանեց Փարիզ եւ այսօր, ուրբաթ, Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ Հաղթանակի կամարի ներքո կընդունի Բաստիլի գրավման 228-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը, որին կմասնակցի նաեւ ամերիկյան բանակի մի զորագունդՙ նշանավորելու համար ճիշտ 100 տարի առաջ նույն առիթով Մ. Նահանգներից Փարիզ ժամանած եւ զորահանդեսից անմիջապես ռազմաճակատ մեկնած նույնպիսի մի զորագնդի մասնակցությունը, որը դարձավ սկիզբը 1-ին համաշխարհային պատերազմում Ամերիկայի ներգրավման:

Ամերիկյան մամուլի եւ շատ հայտնի քաղաքագետների բնորոշմամբ, ֆրանսիական հեղափոխության տարեդարձին մասնակցելը Թրամփի համար «հանգիստ շունչ առնելու» առիթ է պարզապես: Մինչդեռ Մակրոն-Թրամփ երկօրյա հանդիպմանը նախատեսված է կարեւորագույն մի շարք հարցերի քննարկում, այդ թվումՙ երկիր մոլորակի տաքացման խնդիրը, որի հրատապ լինելը հավելյալ ապացույցների կարիք չունի, կարծում եմ: (Հենց այս օրերին գիտնականները պարզեցին, որ կլիմայի տաքացման հետեւանքով Անտարտիկայում 1 տրիլիոն տոննա քաշով եւ Լյուքսեմբուրգ պետության չափ տարածային ծավալով այսբերգ է անջատվել իր «մայր» սառցադաշտից, մինչ ուրիշ գիտնականներ հաշվարկել են, որպես շրջակա միջավայրի աղտոտվածության ցուցանիշ, որ երկրագնդի ջրային տարածքներում ներկայումս ցելոֆանե նյութերի կուտակումները ավելի ծանր կշիռ ունենՙ քան ձկնային բոլոր պաշարները, այնինչ ձուկը աշխարհի բնակչության շուրջ 3 միլիարդի հիմնական սնունդն է): Հենց այդ հարցն էր, որ նախագահ Մակրոնին առիթ էր տվել նախորդ ուրբաթ օրը, Մեծ 20-յակի համբուրգյան հանդիպմանը, մեկ անգամ եւս քննադատելու գլոբալ տաքացման դեմ Փարիզյան պայմանագրից հրաժարվելու Դոնալդ Թրամփի որոշումը: Ճիշտ է, Փարիզում երկու նախագահներն անցկացնելու են նաեւ հիասքանչ պահեր, ճաշակելու են ֆրանսիական խոհանոցի աննման նրբուտեստները նշանավոր ռեստորաններում, այդ թվումՙ Էյֆելյան աշտարակի վրա, սակայն, իրոք, նրանք քննարկելու շատ հարցեր են ունենալու ոչ միայն իրենց երկրների միջեւ հարաբերությունների բարելավման շուրջը:

Այսուհանդերձ, քաղաքական ու լրատվական Ամերիկան անհամբեր սպասում է Թրամփի վերադարձին, որպեսզի նրան դեմ տա երկուշաբթի օրը «Նյու Յորք Թայմսում» եփված «տաք կարտոֆիլը» (hot potato), ինչպես սովոր են ասել ամերիկացիներն իրենք: Արդարեւ, այժմ Մ. Նահանգներում գրեթե բոլորն են զբաղվում եւ բոլորիս են զբաղեցնում այն «բացահայտումով», որ դեռեւս 2012 թ.ից, երբ Թրամփի ավագ որդինՙ Դոնալդ կրտսերը, բրիտանացի մի միջնորդի (Ռոբ Գոլդստոն) հրավերով ներկա է գտնվել Մոսկվայում ազերի հայտնի միլիարդատեր Արազ Աղալարովի Crocus համալիրում կայացած «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթին, որի շրջանակներում ծանոթացել ու մտերմացել է Արազ Աղալարովի որդուՙ «պոպ-աստղ» եւ Իլհամ Ալիեւի դստեր նախկին ամուսին Էմին Աղալարովի հետ, ահա այդ պահից սկսյալ Թրամփ եւ Աղալարով ընտանիքների միջեւ հաստատվել է սերտ բարեկամությունՙ գործարար հետաքրքրություններով հանդերձ...

Բայց սովորական թվացող այս պատմության մեջ կա «ծանրացուցիչ» մի պարագա. Աղալարովը, հայրը, լավ հարաբերություններ ունի Կրեմլի հետ, նախագահ Պուտինը նրան պատվել է բարձրագույն մեդալով ու նրան է հանձնարարվել Արխանգելսկի պետական համալսարանի շենքի կառուցումը: Ավելին. նույն բրիտանացի միջնորդի եւ Էմին Աղալարովի միջամտությամբ, արդեն նախագահական ընտրություններին նախորդող շրջանում, կրտսեր Դոնալդը Հիլարի Քլինթոնի դեմ տեղեկություն հաղորդելու խայծը կուլ տալովՙ Նյու Յորքի «Թրամփ Թաուերում» ընդունել է ռուսաստանցի մի փաստաբանուհու, ըստ երեւույթինՙ բարձր խավերում «գործ անելու» սովոր մի կնոջՙ Նատալյա Վասելինսկայա անունով, որը, սակայն, ըստ նույն միջնորդի եւ Թրամփի որդուՙ ոչ մի տեղեկություն էլ չի կարողացել հայթայթել: Սակայն, փաստորեն, կարողացել է այժմ հետնյալ թվով բորբոքել հակաթրամփյան արշավը ողջ Ամերիկայում: Եվ հենց այդ հանգամանքը երեւի նկատի ուներ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որ չորեքշաբթի օրը քմծիծաղով ու զարմանքով հիշեցրեց փղի եւ ճանճի մասին ասացվածքը, ավելացնելով, որ հավանաբար որեւէ ճանճ էլ գոյություն չունի:

Այստեղ ստիպված եմ մեկ անգամ եւս կրկնել նախապես գրածսՙ մեծ երկրները, բոլորը եւ միշտ, լրտեսում են միմյանց, դավում են միմյանց եւ հատկապես ընտրությունների ժամանակ փորձում շահավետ միջամտություններ կատարել, եւ Ռուսաստանը այս հարցում ամենեւին բացառիկ չէ: Բացառիկ է թերեւս Մ. Նահանգներում մոլեգնող ռուսատյացությունըՙ ռուսոֆոբիան, որն այս պարագայում նոր թափ հավաքեց հատկապես Թրամփ-Պուտին համբուրգյան հանդիպմանը հետեւած լավատեսական տրամադրությունների առաջացման հենց հաջորդ օրերին:

Սառը պատերազմը շարունակվելու է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.