AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 13. ԲԱՐՈՎ ԵԿԱՐ, ԱՄԱՆՈՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2017



Տեղադրվել է` 2017-07-14 21:29:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 16494, Տպվել է` 2160, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՀԱՆԳԻՍՏ ԵՎ ԱՆՆԱՎԱՀԱՆԳԻՍՏ

Հ. ԱՖՅԱՆ

Ռուսաստանն էլի զենք է մատակարարել Ադրբեջանին: Հուլիսի 10-ին Բաքվի նավահանգիստ հասան ռուսական արտադրության ТОС-1А Солнцепек ծանր հրանետի, մոտ 200 հատ հրթիռներ, որոնց հեռահարությունը կազմում է 6 կիլոմետր, այլ զենքեր եւս: Ի դեպ, Իսրայելը եւս շարունակում է զինել Ադրբեջանին, բայց Իսրայելի պարագայում մենք Հայաստանում չենք կիրառում էլի բառը, կիրառում ենք բացառապես ռուսների պարագայում, էլի ռուսները, կամ ռուսներն էլի... Ինչեւէ: Զենքն ադրբեջանցիները ապահով տեղակայել են իրենց ռազմական ավաններում եւ անհրաժեշտության պարագայում անպայման կիրառելու են, եթե, իհարկե, ռուսները, բացի զենքից, նաեւ մասնագեներ են ուղարկելու, թե ինչպես պետք է կրակել այդ բարդ զենքերից:

Հայաստանն ու Արցախը տարբեր կերպ արձագանքեցին ռուս-ադրբեջանական հերթականին: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ չնայած սա Ռուսաստանի ներքին գործն է, բայց Արցախը բացասական է նայում Ադրբեջանը զինելուն: Բաբայանը մյուս կողմից շեշտել է, որ Ստեփանակերտը չի համարում, որ ռուսական զենքն Ադրբեջանին տրամադրելն ուղղված է հայության դեմ, քանի որ սա «ուղղակի բիզնես» է:

Երեւանի արձագանքը շատ ավելի նուրբ էր: Նույն օրը, երբ հայտնի դարձավ, որ ռուսական զենքի հերթական խմբաքանակն արդեն հասել է Բաքու, ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանը Ռազմական համագործակցության մեդալով պարգեւատրեց Երեւանում Հունաստանի դեսպանատան ռազմական կցորդին: Իհարկե չենք կարող միանշանակ պնդել, որ սա ուղղված էր Ռուսաստանի դեմ, թեկուզեւ Հունաստանը ՆԱՏՕ-ական երկիր է, բայց պնդում ենք, որ սա Հայաստանի ներքին գործն է, ինչպես Ռուսաստանիՙ Ադրբեջանին զենք վաճառելը:

Կոնկրետ այս առեւտրի հետ կապված Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը դրան բացասաբար է վերաբերվում, քանի որ Երեւանի համար Ադրբեջանի զինումն առհասարակ բացասական երեւույթ է, որովհետեւ Ադրբեջանը շատ անկանխատեսելի երկիր է:

Ռուս-ադրբեջանական զենքի առեւտուրը, սակայն, մի շատ ուշագրավ կողմ ունի: Այո, ռուսները Բաքվին վաճառում են հզոր զենք, մյուս կողմից նրանք այդ զենքը մեզ էլ են տալիս, ճիշտ է վարկով, բայց այդ վարկն էլ են իրենք տալիս. սա չէ էականը, այլ այն, որ ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական կողմերը ձեռք են բերում հզոր զենք: Իրականում սա լավ է, քանի որ երբ դու հզոր զենք ունես, թշնամիդ երբեք քո դեմ լայնածավալ պատերազմ չի սկսի, եւ երբ թշնամիդ հզոր զենք ունի, դու երբեք նրա դեմ լայնածավալ պատերազմ չես սկսի: Այլ կերպ, որքան շատ հզոր զենք ունենան Հայաստանն ու Ադրբեջանը, այնքան քիչ է հավանական, որ վերսկսվի լայնածավալ պատերազմը: Ռուսաստանը սա հրաշալի հասկանում է, բազմիցս հայտարարել է, որ իր համար շահեկան չէ կովկասյան նոր պատերազմը, հենցՙ կովկասյան, բացի այդ Մոսկվան ամենեւին չի ուզում կորցնել ոչ իր զենքի ամենահավատարիմ գնորդներին, ոչ էլ զենքովՙ Կովկասը բաց չթողնելու դարավոր ռազմաքաղաքական գիծը:

Սա կարծես թե բոլորին է պարզ, բացի մեզանից, թերեւս այդ պատճառով էլ մենք այսքան դար ապրել ենք ու մի նավահանգիստ չունենք, եւ ռուսական զենքը մեր երկիր է հասնում համ շատ ուշ, համ շատ դժվար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.