AZG Daily #27, 21-07-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 87. ՍՓՅՈՒՌՔԸ ՓՐՓՈՒՐ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #027, 2017-07-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2017



Տեղադրվել է` 2017-07-14 21:29:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 7957, Տպվել է` 1294, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՋՈՐՋ ՏՈՆԻԿՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է SBS News-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հ. Ծ.

Սիդնեյում հրատարակվող «The Australian» պարբերականը տեղեկացնում է, որ տեղական «SBS News» լրատվական հաղորդումների հիմնադիրներից Ջորջ Տոնիկյանը քննադատել է հեռուստատեսային ընկերության քաղաքականությունը, որը կասկածի տակ է առնում Հայոց ցեղասպանության փաստը:

Լրատվության Current Affairs (ընթացիկ հարցեր) բաժինը ցեղասպանություն եզրույթի փոխարեն օգտագործում է «զանգվածային սպանություններ, որոնց շատերը ցեղասպանություն են համարում, մինչ Թուրքիան ժխտում է» նախադասությունը: «Հաղորդավարները նման քաղաքականություն չեն վարում, երբ խոսում են հրեական հոլոքոսթի կամ ռուանդական ցեղասպանության մասին», նշել է նա: «SBS-ը այդպիսին չէր, երբ ես այնտեղ էի աշխատում: Ավելի անկախ էր կառավարությունից»:

Տոնիկյանը SBS-ի միջազգային լուրերի հաղորդավար է աշխատել 1980-ականներին, նախքան «Nine and Ten» գովազդային հեռուստատեսությունում հաղորդավարի պաշտոնը ստանձնելը: Նա շարունակում է մնալ SBS-ի «դեսպանը»` պատրաստելով երիտասարդ կադրեր:

Չնայած SBS News-ը ժխտում է, սակայն Տոնիկյանը համոզված է, որ նման դիրքորոշում լրատվամիջոցը սկսել է որդեգրել այսպես կոչված «Ավստրալա-թուրքական պրոպագանդման միության» ձեռնարկած որոշակի աշխատանքներից հետո:

Մեկնաբանելով հարցըՙ այսպես է բացատրել SBS-ի կառավարիչ տնօրեն Մայքլ Էբեյդը. «Այնքան ժամանակ, որ կառավարությունը կատարվածը ցեղասպանություն չի որակում, մեզ համար դժվար է այդպես որակելը: Եթե փոխվի կառավարության դիրքորոշումը, մենք էլ կփոխենք մեր քաղաքականությունը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.