AZG Daily #27, 21-07-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 7. ԿՆԻՔ, ԿՆՈՒՆՔԻ ՔԱՎՈՐ, ԽԱՉԱԿՆՔԵԼ, ԿՆՔԵ՞Լ ԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #027, 2017-07-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2017



Տեղադրվել է` 2017-07-14 21:29:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 6018, Տպվել է` 206, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՐԱՄՓ-ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՄԲՈՒՐԳՈՒՄ

Պ. Ք.

«Մեծ քսանյակի» (G20) համբուրգյան գագաթաժողովից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վարշավայում Լեհաստանն անվանել էր «Եվրոպայի սիրտ» եւ հայտարարել, թե Լեհաստանը ԱՄՆ-ի հետ մեկտեղ արեւմտյան աշխարհը կպաշտպանի զանազան սպառնալիքներից, մասնավորապես ահաբեկչությունից:

Ապա Համբուրգում տեղի ունեցավ գլխավոր իրադարձությունըՙ Թրամփ-Պուտին հանդիպումը: Բազմաթիվ լրագրողների համար G20-ը աչքի չընկավ որպես խոշոր ու հիշարժան իրադարձություն եւ հարուստ չէր ռազմավարական նշանակություն ունեցող դեպքերով: Անգելա Մերկելը մշտապես դժգոհ տեսք ուներ, Իվանկա Թրամփը բանակցությունների սեղանի մոտ մեկ անգամ փոխարինեց հորը, իսկ ինքըՙ Թրամփը, Պուտինի հետ զրուցեց նախատեսվածից 2,4 անգամ ավելի երկարՙ երկու ժամ 15 րոպե: Ահա եւ ամբողջ գագաթաժողովը: Իրականում Անգելա Մերկելի դժգոհությունը կարելի է հասկանալ. Թրամփը հերթական անգամ ապացուցեց, որ քաղաքավարության կանոնները իրեն չեն հետաքրքրում, որ ինքը պատրաստ է ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցներին հանդիմանել պարբերաբար վճարումներ չկատարելու համար, ինչպես նաեւ առանց ձեւականության միջամտել Եվրոպայի ներքին քաղաքականությանը:

Վերջապես հասկանալի դարձավ, թե Իվանկան ինչպիսի տեղ է զբաղեցնում հոր վարչակազմում: Առաջին, նա վերահսկում է կանանց իրավունքների հետ կապված հարցերը եւ համապատասխան մարմինների հետ կապեր է հաստատում Մ. նահանգների ներսում եւ արտերկրում: Սա կարեւոր հիմք է 2020թ. նախագահական ընտրություններից առաջ, որոնցում Թրամփը գուցե ստիպված կլինի դիմակայել Հիլարի Քլինթոնին եւ Միշել Օբամային, եւ վերստին կծառանա ըստ սեռային պատկանելության քվեարկելու հարցը: Իվանկայի մյուս դերակատարությունն այն է, որ ինքը պաշտոնական դեմք չէ Սպիտակ տանը, բայց վայելում է նախագահի վստահությունը եւ հավանաբար մասնակցում է բոլոր գաղտնի գործարքներին:

Ինչ վերաբերում է Թրամփ-Պուտին հանդիպմանը, սա մի առանձնահատուկ պատմություն է: Աշխարհի ԶԼՄ-ները դա համարում են շաբաթվա կարեւորագույն իրադարձությունը: Այդուհանդերձ, երկժամյա հանդիպումից հետո որեւէ հայտարարություն չարվեց: Արդյունքները դարձան հրադադարը Սիրիայի որոշ շրջաններում եւ Ուկրաինայի իրադրության կարգավորմանն ուղղված կապի միջոց ստեղծելու խոստումը: ԱՄՆ-ի ներկայիս իրավիճակը պարզապես թույլ չէր տալիս հայտարարել ռուս-ամերիկյան հարաբերություններում ինչ-որ ճեղքման կամ վերաբեռնման մասին: Չնայած այս ամենին, երկու գերտերությունների ղեկավարների հանդիպումը կանխորոշեց աշխարհի իրադարձությունների ընթացքը առաջիկա տարիներին:

Ի՞նչ հարցեր են քննարկել միմյանց հանդեպ համակրանքը չթաքցնող երկու նախագահները: Քննարկվել են երկու կողմերի կենսական շահերն արտահայտող հարցեր, մասնավորապես Սիրիայի եւ Դոնբասի խնդիրները: Ի՞նչ կարող էր ուզել Ռուսաստանը ԱՄՆ-ից: Եթե դատենք Վլադիմիր Պուտինի խոսքերից, ապա կարելի է եզրակացնել, որ դրանք են հակաօդային պաշտպանության համակարգերի զարգացման եւ ընդդիմության ֆինանսավորման դադարեցումը, Սիրիայում եւ Ուկրաինայում հակամարտությունների դիվանագիտական շրջափակման վերացումը, պատժամիջոցների վերացումը, պետության բոլոր մակարդակներում ռուսատյացության հիստերիայից հրաժարումը, եւ վերջապես Ճապոնիայի հետ տարածքային վեճում ԱՄՆ-ի աջակցությունը:

Իսկ ԱՄՆ-ի՞ն ինչ էր պետք Ռուսաստանից: Այստեղ եւս գաղտնիքներ չկանՙ ՉԺՀ-ի հետ ռազմավարական հարաբերությունների խզում ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ տնտեսության մեջ, եւս մեկ ուժի կենտրոնի ամրապնդումըՙ առանց առաջատարության նկրտումների, օգնություն հակաահաբեկչական պայքարին եւ ճնշում ԿԺԴՀ-ի վրա, ջանքերի համակարգում ածխաջրածինների ոլորտում:

Ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, երկու միջուկային գերտերությունների հարաբերություններում չկան միմյանց բացառող կետեր կամ անլուծելի հակասություններ:

Թրամփը իր Twitter-ում արձանագրեց, որ հակառուսական պատժամիջոցների հարցը չի քննարկվել եւ առաջնությունը տրվել է Սիրիայի եւ Ուկրաինայի ճգնաժամերի հաղթահարմանը:

Արեւմուտքում արդեն երեք տարի արծարծվող Ղրիմի հարցը նույնպես չի քննարկվել: Հենց թերակղզուՙ Ուկրաինային վերադարձնելու անհնարինությունը այն անլուծելի հակասությունն էր, որը խոչընդոտում էր ռուս-ամերիկյան արգասավոր փոխշահավետ հարաբերությունների հաստատմանը: Իսկ հիմա դրա մասին ամենքը պարզապես մոռացել են:

Այդուհանդերձ անհնար է հաստատել կամ ժխտել, որ երկու նախագահները քննարկել են հարցերի հենց այս շրջանակը: Կարելի է դատել լոկ անուղղակիորեն, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին արված հայտարարություններից:

Վլադիմիր Պուտինը լրագրողներին մասնավորապես ասաց, որ Թրամփին առավել շատ հետաքրքրել է այն հարցը, թե Ռուսաստանը միջամտե՞լ է արդյոք ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին: Պուտինի խոսքերով, ինքը սպառիչ պատասխաններ է տվել Թրամփի հարցերին եւ կարծում է, որ գոհացրել է նրան:

Ավստրիական Kurier թերթն արձանագրում է, որ G20-ի գագաթաժողովի օրակարգում դրված ներգաղթի, առեւտրի եւ կլիմայական փոփոխությունների հարցերը մանրուք էին թվում Թրամփ-Պուտին հանդիպման ֆոնի վրա:

Ֆրանսիական Les Echos-ն ու բրիտանական The Times-ը իրենց հերթին նշում են, որ Թրամփը այդպես էլ չվերականգնեց ԱՄՆ-ի մասնակցությունը Փարիզի կլիմայական համաձայնագրին եւ չհրաժարվեց առեւտրի ներհովանավորումից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.