AZG Daily #27, 21-07-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 95. ՎՏԱՎԱԿ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #027, 2017-07-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2017



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2017-07-14 21:29:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 5929, Տպվել է` 146, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԿԴԱՐՅԱ ԲԵՂՄՆԱՎՈՐ ԿՅԱՆՔ

ՀԺՄ նախագահ` ԱՍՏՂԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Լրացավ ՀՀ վաստակավոր ժուռնալիստ, ազգային մամուլի ճանաչված երախտավոր Էդվարդ Շահիրյանի 90 տարին: Նա միակն է մեր հանրապետությունում, որ ավելի քան կես դար անընդմեջ աշխատել է հանրապետության մայր թերթի խմբագրությունում` 24 խմբագիրներից 12-ի հետ, հանդես գալով սուր եւ սկզբունքային հարցադրումներով, ֆելետոններով, հրապարակախոսական հոդվածներով, էսսեներով, ակնարկներով, իրավական բնույթի նյութերով, երգիծական մանրապատումներով:

Լինելով Երեւանի պետական համալսարանի նախ բանասիրական, այնուհետեւ իրավաբանական ֆակուլտետների շրջանավարտ, Շահիրյանը եզակի հարցազրույցներ է վարել գիտության մեծահռչակ երախտավորների` Հրաչյա Աճառյանի, Արսեն Տերտերյանի, Գրիգոր Ղազարյանի, Արարատ Ղարիբյանի հետ, լուրջ ավանդ ներդնելով նրանց կյանքն ու գործունեությունը հանրության սեփականությունը դարձնելու գործում: Լրագրողի բեղմնավոր գործունեությանը զուգահեռ նաեւ գրական փորձեր է կատարել:

Էդվարդ Շահիրյանը այսօր էլ ապրում է լիարժեք կյանքով` մամուլից, գրականությունից անբաժան:

Շնորհավորում եմ վաստակաշատ լրագրողի 90-ամյակը եւ մաղթում ամենայն բարիք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 14-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.