AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 21. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ՆԱՆԵ՞
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 21-07-2017



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2017-07-27 21:53:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 7989, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՆԱ ՏԱՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սփյուռքի նախարարարությունն իրականացրել է «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլը: Հաշվի առնելով հայերիՙ «Արի տուն» շարժման, ինչպես նաեւ Սփյուռքի նախարարության հավերժությունը, կարելի է ենթադրել, որ հաջորդելու է 6-րդ փուլը, 7-րդը, 8-րդը, ...Մի խոսքով: Տիկին նախարարը հպարտությամբ նշել է, որ «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլը անցած «Արի տուն»-երից տարբերվում է նախ աշխարհագրությամբ, քանի որ աշխարհի 17 երկրից են տուն եկել, ապա եւ մասնակիցների թվով, որովհետեւ աշխարհի 17 երկրից 400 երեխա է տուն եկել: Ինչպես գիտենք, նրանց հյուրընկալում են հայաստանյան ընտանիքները, սակայն անձամբ Հրանուշ Հակոբյանը արիտունցիներից որեւէ մեկին չի հյուրընկալել, բայց սաՙ իմիջիայլոց:

Կարեւորն այն է, որ սփյուռքի մեր երեխաները հայրենիքում երկու բան են անում. ծանոթանում են Հայաստանի տեսարժան վայրերին, եւ երկրորդըՙ սովորում են հայերեն: Կա, նաեւ երրորդը, այնՙ որ նրանց մի մասը հենց հայրենիքում որոշում է կայացնումՙ մեծանալ ու վերջնականապես վերադառնալ հայրենիք, բայց ցավոք սրտի, որքան շատ են մեծանում սփյուռքի մեր երեխաները, այնքան մեծանում է Սփյուռքն ինքը, այնպես որ...Անկեղծորեն նշեմ, որ երեխաները Հայաստանում իրենց բավականին լավ են զգում, դրա համար նրանք ունեն բոլոր հիմքերը: Անվճար շրջում են Հայաստանով մեկ, ծանոթանում են նոր մարդկանց հետ, ձեռք են բերում ընկերներ, ինչպես նաեւ նրանց հեռախոսահամարներն ու համացանցային տվյալները, որ վերադառնան իրենց տուն, որն ի դեպ Հայաստանում չէ, եւ համացանցով շփվեն միմյանց հետ, չմոռանալով առնել հայրենիքի կարոտը, ինչը «Արի տուն» ծրագրի հիմքն է:

Բայց կարծում եմ, որ այս ծրագրի մեջ մի շատ կարեւոր բան մոռացված է, նույնիսկՙ անտեսված: Խոսքը Հայաստանի երեխաների մասին է: Այո, նրանց հնարավորություն է ընձեռվում շփվել սփյուռքի իրենց տարեկիցների հետ, վերջիններիս հետ կապեր հաստատել, իրենց բակերում հպարտորեն նշել, թե Ամերիկայում ընկեր ունեն, որը երեկ չէ առաջին օրը Դիսնեյ լենդ էր գնացել, իսկ մեկ շաբաթ առաջՙ Լաս Վեգաս, ծնողների հետ, անշուշտ: Բայց ընդհանուր առմամբ հայաստանցի երեխաներն այս պատմության մեջ անտեսված են: Բանն այն է, որ ի տարբերություն սփյուռքի երեխաների, որոնք, օրինակ Գեղարդի վանքի մոտ որոշում են, որ մեծանալու են ու անպայման վերադառնալու են Հայաստան, Հայաստանի երեխաները նույն վայրում չեն փոխում իրենց որոշումըՙ մեծանալ ու գնալ Ամերիկա, օրինակ: Հետեւաբար եթե «Արի տունը» մեր սփյուռքի երեխաներին ծանոթացնում է հայրենիքի հետ, ապա չի փոխում հայրենիքում ապրող երեխաներիՙ տունը լքելու ցանկությունը, մանավանդ երբ տեսնում են, թե որքան ուրախ են ու լավ կյանքով են ապրում սփյուռքի իրենց հասակակիցները:

Եւ ուրեմն առաջարկում եմ Սփյուռքի նախարարությանը իրականացնել մեկ այլ ծրագիրՙ «Մնա տանը»: Այդ ծրագրով Հայաստանում ապրող երեխաները անվճար կծանոթանան Հայաստանի տեսարժան վայրերինՙ ողջ ամառային արձակուրդների ընթացքում: Նրանց ցույց կտրվի Հայաստանի ամբողջ գրավչությունը, հասկանալի էՙ այնպես, որ հետաքրքրական լինի երեխայի համար: Ու կկատարվի մի զարմանահրաշ բան. Հայաստանում ապրող բոլոր երեխաները անհամբեր կսպասեն ամռանը, որպեսզի վայելեն հայրենիքը, որը հիասքանչ է, իսկ դասերի ժամանակ ավելի լավ կսովորեն հայոց լեզուն, գրականությունն ու պատմությունը, քանի որ Հայաստանում ապրելը նրանց համար կլինի հետաքրքրական եւ հեռանկարային:

Այնպես որ, 5 փուլում «Արի տուն» անելու փոխարեն կարելի է մեկ փուլով անել «Մնա տանը»: Որպեսզի երբ Սփյուռքի մեր երեխաները մեծանան ու վերադառնան, տանը մարդ լինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 21-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.