AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 31. ԾՆԿԻ ԲԵՐԵԼՙ ԸՆԿՃԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 21-07-2017



Տեղադրվել է` 2017-07-27 21:53:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 7876, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՋՈՆ ԽԱՉԻԿՅԱՆԸ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է ԳՅՈՒՄՐԻԻ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ

Հ. Ծ.

«Ինչքան շատ տաս, այնքան շատ կստանաս: Սա է իմ նշանաբանը», նշել է «Նյուպորտ Բիչում» (Կալիֆոռնիա) բնակվող 81-ամյա գործարար Լութեր Ջոն Խաչիկյանը, ով իմնալով «Հինգ միլիոնը հինգ ակնաբուժական կենտրոնների համար» ծրագրի մասին, անմիջապես պատրաստակամություն է հայտնել հովանավորելու Հայաստանում շրջանային ակնաբուժական կլինիկաներից մեկըՙ Գյումրիինը:

Ակնաբուժական այդ կլինիկաները խնայելու են Երեւան հասնելու մարդկանց ժամանակն ու ֆինանսները:

Գյումրիի Ջոն Խաչիկյանի անվան կլինիկան չորրորդն է, եւ կրում է իր հոր անունը: Վերջինս ցեղասպանությունը վերապրողներից է, որ իր մոր ու եղբոր հետ փախչելով Թուրքիայից հաստատվել է կենտրոնական Կալիֆոռնիայում եւ զբաղվել հողագործությամբ:

Գործող մյուս կլինիկաներից մեկը (Հայկ Բոյաջյանի անվան)ՙ 2015-ին է բացվել Իջեւանում, իսկ մյուսը (Հասմիկ եւ Ջոն Մկրտչյանների անվան)ՙ բացվել է 2016-ին Սպիտակում: Նախատեսվում է Կապանի կենտրոնը բացել այս ամսվա ընթացքում: Հինգերորդը գործելու է Եղեգնաձորում:

Բոլոր հինգ շրջանները բծախնդրորեն ընտրված են եղել ՀՀ առողջապահության նախարարության կողմից ակնաբուժական մատչելի ծառայություն մատուցանելու համար տեղի բնակիչներին:

Տեղեկությունը` «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 21-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.