AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017



Տեղադրվել է` 2017-08-10 22:24:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 22432, Տպվել է` 4972, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՈՒՅԺ

Հայկական ժողովրդական շարժում, Կենտրոնական խորհուրդ, Աթենք, 23 հուլիսի 2017

Խոր վշտով տեղեկացանք նվիրյալ հայորդիՙ Րաֆֆի Ստեփան Ինճեյանի վաղաժամ մահվան մասին, որը տեղի ունեցավ հուլիսի 21-ին, 63 տարեկանում, Ֆրանսիայում:

Հանուն տարագիր հայության ազատագրման Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակիՙ ԱՍԱԼԱ-յի ծնունդով եւ նախաձեռնած պայքարով Սփյուռքի տարբեր գաղթօջախների զիրար անծանոթ հայորդիներ, առանց նախապես մշակված ծրագրի կազմակերպվեցին եւ աշխարհի տարբեր ծայրերում հիմնեցին Ժողովրդային շարժումներ: Այդ նվիրյալ երիտասարդների փաղանգին է պատկանում նաեւ Րաֆֆի Ստեփան Ինճեյանն, ում համար անարդարությունը անընդունելի էր, իսկ Հայրենիքըՙ սրբություն: Րաֆֆիի ազատատենչ ոգին ու լուսանկարչական արվեստը նրան միացրին Ֆրանսիայի Հայ Ազգային Շարժման (MNA) եւ նրա պաշտոնաթերթՙ «Հայ Պայքարին»:

Հանուն իր ժողովրդի արդար դատի Րաֆֆին որոշ ժամանակ նաեւ բանտարկվեց Ֆրանսիայում, սակայն դա ոչնչով չթուլացրեց, այլ ընդհակառահըՙ ամրապնդեց նրա հավտքը իր ընտրած ուղու եւ պայքարի հանդեպ: Նույն այդ հավատքի եւ մեծ հայրենասիրության շնորհիվ, 1980-ականներին, նա հասավ մինչեւ ԱՍԱԼԱ-ի բանակավայր, իսկ ավելի ուշՙ Արցախ:

Այսօր, դժբախտաբար, լքել է մեզ սիրելի Րաֆֆի Ստեփան Ինճեյանը, մեծ ցավ պատճառելով բոլորիս:

Այս տխուր առիթով մեր խորազգաց ցավակցությունն ենք հայտնում հանգուցյալի ծնողներին, այրունՙ տկն. Քրիստինեին, որդիներինՙ Տիգրանին եւ Վանիկին, մոտ ու հեռու հարազատներին եւ պայքարի բոլոր ընկերներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.