AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 19. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ. ԱՆԱՀԻ՞Տ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017



Տեղադրվել է` 2017-08-10 22:24:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 20820, Տպվել է` 4490, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

Հ. ԱՖՅԱՆ

Ալյասկայի Տալկինտա քաղաքի ղեկավարն այլեւս չկա: 20-ամյա Սթամբսին, որը քաղաքապետ էր ընտրվել 1998-ինՙ հավաքելով տալկինտացիների ձայների բացարձակ մեծամասնությունը, կփոխարինի նրա որդին, որի անունը դեռ չի հրապարակվում: Պետք է նկատել, որ Տալկինտայի բնակիչներն այնքան էին սիրում իրենց քաղաքապետին, որ համաձայն են կրտսեր Սթամբսին քաղաքապետի պաշտոնում տեսնել... առանց ընտրության: Ի դեպ, Տալկինտայում մշտապես բնակվում է 900 մարդ, այն իրականում քաղաք էլ չէ, այլ միջհամայնքային տարածք, որը հարեւան քաղաքներից ոչ մեկի վարչական շրջանում չէ ու նրանցից որեւէ մեկին չի ենթարկվում: Քաղաքի անկախությունն էլ ավելի ամրապնդեց քմահաճ եւ ազատություն սիրող քաղաքապետ Սթամբսը, որն ըստ շրջանառվող լուրերի, անգամ Ալյասկայի նահանգապետին չէր ենթարկվում, նույնիսկՙ Թրամփին, եթե հետաքրքրական է, ապաՙ Օբամային էլ: Սթամբսն օրն սկսում էր Տալկինտայի փողոցներում, նրա անմիջական ներկայությամբ եւ վերահսկողությամբ քաղաքն ամբողջովին մաքրվել է աղբից, բոլոր աղբամանների հիգիենիկ վիճակն իդեալականին մոտ է, դրանք բոլորը փակ են... Բայց ամենակարեւորը, տալկինտացիները օրվա ցանկացած ժամին իրենց սիրելի քաղաքապետին տեսնում էին ոչ թե նրա աշխատասենյակում, այլ փողոցում, մարդկանց կողքին. ասում են, որ հենց այս հանգամանքն է վճռորոշ դեր խաղացել, որ հենց Սթամբսն ընտրվի Տալկինտայի քաղաքապետ:

Չմոռանամ մի կարեւոր հանգամանք եւս. Սթամբսը կատու է...

Բայց թողնենք նրան հանգիստ զբոսնի Երկնքի արքայությունում, մանավանդ, որ այնտեղ էլ, դատելով բնակիչներից, հնարավոր է աղբի խնդրի լուծման համար ուժեղ վերահսկողության կարիք լինի, եւ սթափություն մաղթենք Տալկինտայի բնակիչներին, որպեսզի նրանք կարողանան ճիշտ ընտրել... թե Սթամբսի ո՞ր ձագուկին են ուզում, որ ղեկավարի իրենց քաղաքըՙ հոր փոխարեն: Մեզանից խոսենք: Օրինակ, եթե դուք ձեր օրը կարող եք սկսել առանց սուրճի, եթե դուք կարող եք միշտ լինել կենսուրախ եւ ուշադրություն չդարձնել անխուսափելի անհաջողություններին, եթե դուք կարող եք ոչ մի բանից եւ ոչ մեկից չդժգոհել եւ չծանրաբեռնել մարդկանց սեփական խնդիրներով, կարող եք ամեն օր ուտել միեւնույն ուտելիքը եւ շնորհակալ լինել դրա համար եւ կարող եք հասկանալ սիրելի մարդուն, եթե նա ձեզ համար ժամանակը չի գտնում, եթե դուք կարող եք երբեք չխաբել եւ չկեղծել ու կարող եք հաղթահարել սթրեսն առանց դեղամիջոցների եւ զվարճանալՙ առանց ալկոհոլի, եթե դուք մարդու մաշկի գույնի, կրոնական համոզմունքների, սեռական կողմնորոշման եւ քաղաքական հայացքների հետ կապված նախապատվություններ կամ կարծրատիպեր չունենք, ուրեմն դուք հասել եք ձեր շան մտավոր զարգացման մակարդակին:

Ի դեպ, ես չեմ հասել, ավելինՙ շուն էլ չունեմ: Եւ ձեզ հետ միասին ծիծաղում եմ Ալյասկայի Տալկինտա քաղաքի բնակիչների կատվապաշտության վրա, քանի որ ինքս կատուներ չեմ սիրում. շների սիրահար եմ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.