AZG Daily #30, 18-08-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 106. ԶԵ՞ՐԴ, ԹԵ՞ ԶԵՐԹ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017



ՃՆՇՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2017-08-10 22:24:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 12975, Տպվել է` 2162, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉ Է ԱՐԳԵԼԵԼ ՊՈՒՏԻՆԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Սոչիում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից անցել է մեկ շաբաթ: Այդուհանդերձ, բանակցությունների մասին տեղեկատվությունը եւ դրա շուրջ փորձագիտական կարծիքները չափազանց սուղ են, եթե չասենք, որ գրեթե բացակայում են: Մոսկվան եւ Բաքուն նախագահների մամուլի ծառայությունների մակարդակով տարածել են նույնական տեքստ, որը, սակայն, ավելի շատ հարցեր է հարուցում, քան տալիս պատասխաններ: Ադրբեջանական կողմը ձեռնպահ է մնում գնահատականներից, ռուսական մամուլը պարզապես չնկատելու է տալիս Պուտին-Ալիեւ հանդիպումը:

Այս համապատկերին բավական ենթատեքստային է ադրբեջանական «Ատլաս» վերլուծական կենտրոնի տնօրեն Շահինօղլուի տեսակետը, որը միայն արձանագրում է Սոչիի հանդիպումից հետո տեղի ունեցած իրադարձությունները` Ադրբեջանում դատապարտված բլոգեր Լապշինի արտահանձնման մասին Բաքվում ՌԴ դեսպանատան հայտարարությունը, հրադադարի ռեժիմի խախտումներ, «որոնց հետեւանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել» եւ հուլիսի 23-ին արտգործնախարար Նալբանդյանի այցը «բռնազավթված Քելբաջարի շրջան», իսկ եզրակացությունը թողնում հասարակությանը:

Ադրբեջանում տիրող գրաքննության եւ փորձագիտական շրջանակների նկատմամբ խիստ վերահսկողության պայմաններում Շահինօղլուի ասածը պետք է հասկանալ այն իմաստով, որ Պուտին-Ալիեւ հանդիպումը ԼՂ կարգավորման ակնկալիքների մասով ադրբեջանական կողմի համար եղել է պարզապես ձախողված: Ստեղծված իրավիճակի մասին է վկայում նաեւ հակառակորդի ԱԳ եւ պաշտպանության նախարարությունների համատեղ հայտարարությունը, որով փորձ է արվում ստեղծել տպավորություն, որ հայկական կողմը «շարունակաբար խախտում է հրադադարը եւ գնդակոծում նաեւ խաղաղ բնակավայրեր ու քաղաքացիական նշանակության օբյեկտներ»:

Ասվածից պետք է ենթադրել, որ Բաքուն խիստ դժգոհ է Պուտին-Ալիեւ հանդիպման արդյունքներից եւ կանխածրագրում է նոր լարվածություն` այդպիսով ԼՂ հարցի նկատմամբ միջազգային, բայց առաջին հերթին` ռուսական, ուշադրություն հրավիրելու նպատակով: Ակնհայտ է, որ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսելուն պատրաստ չէ, բայց եւ դիվանագիտական մեկուսացումը հաղթահարելու խնդիր ունի եւ առաջիկայում կարող է դիմել նոր սադրանքների:

Բայց խնդիրն, ըստ երեւույթին, ավելի խորքային է: Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ, երեւում է, ծագել են լուրջ հակասություններ` կապված էներգետիկ նախագծերի հետ: Փլուզման եզրին հայտնված տնտեսությունը փրկելու Ալիեւի հույսը «Շահդենիզ-2» գազի հանքավայրի շահագործման, եվրոպական երկրներ էներգակիրներ մատակարարելու հույսն է: Եթե այդ նախագիծը հաջողություն չունենա, ադրբեջանական տնտեսությունը կհայտնվի ծանրագույն իրավիճակում` այստեղից ածանցվող սոցիալական լարվածությամբ հանդերձ:

Չնայած քարոզչական հնարքներին, լուրջ աղբյուրները կասկածում են, որ Ադրբեջանում առկա են բնական գազի այնպիսի ապրանքային ծավալներ, որոնք կարող են եվրոպական երկրներում իրավիճակ փոխել: Դրությունը կարող է փրկել միայն Թուրքմենստանի եւ Ղազախստանի հետ պայմանավորվածությունը, որպեսզի այդ երկրները միանան «Հարավային գազային միջանցքին»:

Այդ օրակարգով է տեղի ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի արտգործնախարարների վերջին հանդիպումը Բաքվում: Նախապես տեղեկատվություն էր տարածվել, որ նախապատրաստվում է երեք երկրների նախագահների գագաթաժողով, սակայն հայտնի է դարձել, որ մինչեւ տարեվերջ Ադրբեջան կայցելի Թուրքիայի նախագահ Էրդողանը: Ըստ երեւույթին, վերջին պահին թուրքմենական կողմը որոշել է չգնալ իրավիճակի սրացման: Բանն այն է, որ Թուրքմենստանը եւ Ղազախստանը «Հարավային գազային միջանցքին» կարող են միանալ, եթե կառուցվի ստորջրյա խողովակաշար, որը կմիացնի Կասպից ծովի երեւելյան եւ արեւմտյան ափերը, իսկ դրա համար հարկ է ունենալ մերձկասպյան բոլոր երկրների, այդ թվում` Ռուսաստանի եւ Իրանի համաձայնությունը:

Կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել, որ Պուտին-Ալիեւ հանդիպման օրակարգում հիմնական է եղել հենց «Հարավային գազային միջանցքի» հարցը: Դատելով ադրբեջանական մամուլի սեւեռվածությունից, Բաքվում տեղեկատվական որոշակի արտահոսք, այնուամենայնիվ, տեղի է ունեցել: Հայտնի է դարձել, որ Ռուսաստանի նախագահը շատ սուր է դրել գազի եվրոպական շուկայում Ռուսաստանի մրցակիցը դառնալու եւ «Գազպրոմի» մենաշնորհային դիրքերը թուլացնելու` Ադրբեջանի նպատակադրվածության հարցը, եւ Ալիեւին չի հաջողվել որեւէ համոզիչ հակափաստարկ կամ հիմնավորում բերել: Իսկ եթե ավելի առարկայական ձեւակերպենք, ապա հավանական է, որ Ռուսաստանի նախագահը պարզապես զգուշացրել է, որ թուրք-ադրբեջանական-թուրքմենական էներգետիկ նախագիծը չի կարող գործարկվել:

Ադրբեջանն, իհարկե, ունի պահեստային տարբերակ` համաձայնել, որ Թուրքիայի տարածքում միանան Տրանսանատոլիական եւ «Թուրքական հոսք» գազամուղները: Եթե, իհարկե, «Գազպրոմը» համաձայնի փրկել Ալիեւի դեմքը: Բայց այդ դեպքում վերջինս պետք է բացատրություն տա «Հարավային գազային միջանցքի» արեւմտյան ներդրողներին եւ հիմնական օպերատոր` բրիտանական BP կորպորացիային, իսկ իրականում` ԱՄՆ վարչակազմին, որը գազի եվրոպական շուկայում Ադրբեջանը Ռուսաստանին մրցակից դարձնելու ծրագրի հիմնական լոբբիստն է:

Ադրբեջանում խիստ անհանգստացած են, որ Հարավային Օսեթիայում ռուս սահմանապահները վերահսկողության տակ են վերցրել Բաքու-Սուփսա նավթամուղի մի հատվածը: Դա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական անհանգստություն է, ինչը նույնպես վկայում է, որ Պուտին-Ալիեւ բանակցություններն Ադրբեջանի համար չափազանց ծանր եւ անարդյունավետ են եղել: Այս ամենից միայն մեկ եզրակացություն է բխում` Ադրբեջանի տնտեսական հավակնությունները բախվել են Ռուսաստանի շահերին, եւ նախագահ Պուտինը հարկ է համարել խնդիրն ուղղակի քննարկել Ալիեւի հետ` նրան որոշակի ժամանակ տալով, որպեսզի վերջնականապես կողմնորոշվի:

Ընդհանուր տպավորությամբ այս ամենը Հայաստանի եւ Արցախի համար, կարծես, նպաստավոր զարգացումներ են հուշում: Միաժամանակ, սակայն, հնարավոր է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում արտահայտվի Ադրբեջանի կողմից ձեռնարկվելիք նոր լարվածությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 28-07-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.