AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 98. ՆԻԳ - ԱՊԱՐԱՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017



Տեղադրվել է` 2017-08-18 12:49:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 12936, Տպվել է` 1700, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՍԱՐՍԱՓԻՑ ԴԵՊԻ ՀՈՒՅՍ» ԳԻՐՔԸՙ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Հ. Ծ.

Անկախ ընկերակցությունների կողմից հաջորդ սերունդների համար հրատարակած գրքերի այս տարվա մրցանակը հանձնվել է «Սարսափից դեպի հույս» հատորին, տեղեկացնում է «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

Գիրքը պարունակում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների 66 պատմություններ-հիշողություններ, եւ մրցանակի է արժանացել հենց հուշագրության բնագավառում:

«Հուշագրությունների հեղինակները Ֆիլադելֆիայում ապաստանած հայերն են, որոնք դրանով ցանկանում են հաստատել, որ մենք ոչ միայն վերապրեցինք, այլեւ բարգավաճեցինք», նշել է այդ առթիվ Մարգո Փարնակյան-Սիլկը, որն էլ մտահղացել է նման գիրք հրատարակել 2015-ին, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարին: «Կարեւոր էր այդ բոլորը փոխանցել հաջորդ սերունդներին: Մենք կամրջի դերն ենք կատարել», եզրակացրել է նա:

Գրքի հրատարակությունը հնարավոր է դարձել տարածաշրջանի 5 եկեղեցիների միասնական ջանքերի շնորհիվ: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքի «Հարվարդ ակումբում»: Մրցանակը ստացել են Մարգո Փարնակյան-Սիլկն ու Քերոլ Լոնգ Գարաբաշյանը: Բանահավաք խմբի մյուս անդամներն են եղել Կարեն Ազնավուրյան-Կաուսկիոն, Մերեդիթ Խանամիրյանը, Լիզա Մանուկյանը, Սյուզան Շիրինյանը եւ Պոլ-Վարդան Սուքիասյանը: Որպես խորհրդատու է ծառայել Արթուր Պետրոսյանը Ամերիկայի հայկական եկեղեցու արեւելյան թեմից:

Մրցանակաշխությանը մասնակցել են ավելի քան 2000 գրքեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.