AZG Daily #47, 15-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 100. 9, 10, 100 ԵՎ 300 ԹՎԵՐԻ ՄԱՍԻՆ [1]
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017



Տեղադրվել է` 2017-08-18 12:49:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 12850, Տպվել է` 1683, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱԼԵՊՈՒՄ ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՍՐՃԱՐԱՆԸ

Հ. Ծ.

Սիրիական բանակի կողմից քաղաքի վերագրավումից 6-7 ամիս անց Հալեպի «Մեյդան» կոչվող հայկական թաղամասում վերաբացվել է Մինասյանների սրճարան-ճաշարանը, տեղեկացնում է «Ֆրանսպրես» գործակալության լրագրող Ռանա Մուսաուին:

Հանգիստ տրամադրությունն ու աշխույժ խոսակցությունները վերականգնվել են: «Երազի նման է հինգ տարվա արյունալի պատերազմից հետո տեսնել դարձյալ տասնյակ հաճախորդների», նշել է Թալին Մինասյանը լրագրողի հետ զրուցելիս: «Ես հիշում եմ, թե ինչպես մոտ 40 հրթիռներ ռմբակոծեցին այս վայրը: Մեյդանը համարյա ամայացած վայր դարձավ»:

Ռմբակոծություններն ավերեցին նաեւ Մինասյանների տունը, բայց չկարողացան կոտրել նրանց ապրելու կամքը եւ հավատը: Նրանք չլքեցին քաղաքը եւ հույս ունեն, որ կաֆե-ռեստորանի վերաբացումը դիմադրության խորհրդանիշ կդառնա, եւ մարդիկ կվերադառնան իրենց քաղաքը, որ մի ժամանակ 150 հազար հայերի ապաստան էր եղել: Բացօթյա սրճարանը բացվել էր 2007-ին եւ շուտով դարձել փնտրված վայր իր ջերմ ընտանեկան մթնոլորտի շնորհիվ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.