AZG Daily #38, 13-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 54. ԽԱՐՈՒՅԿԻ ՎՐԱ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ԽԱՇ, ԽՈՐՈՎԱԾ, ԽԱՇՄԻՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2017-08-18 12:49:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 6728, Տպվել է` 288, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱԴԱՐՆ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ

Պ. Ք.

Արցախ. Հոգլանդը հանգստացնում է Բաքվին ու Երեւանին

Այն բանից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը պաշտոնական հրավերով Վրաստան այցելեց ՆԱՏՕ-ի «Արժանավոր գործընկեր» զորավարժություններին ներկա գտնվելու նպատակով, նա հակառուսական բնույթի հայտարարություններ արեց, իսկ զորավարժանքների մասնակիցները շարքով անցան Հարավային Օսիայի սահմանի երկայնքով, շատ փորձագետներ սկսեցին խոսել Անդրկովկասում ԱՄՆ-ի նոր քաղաքականության մասին: Վերջինս պաշտոնապես դեռեւս չի հրապարակվել, սակայն ամերիկացի քաղաքական գործիչների նկարագրություններում դրա ուրվագծերը հետեւյալ բնույթն են կրում: ԱՄՆ-ը մտադիր է ակտիվացնել Անդրկովկասից Ռուսաստանին դուրս մղելու ջանքերը, իսկ ՆԱՏՕ-ի զորավարժանքներին Հայաստանի մասնակցության միջոցով սկսել Վրաստան-Հայաստան քրիստոնեական դաշինքի ձեւավորումը: Տվյալ դեպքում բերվում է այն դրույթը, թե «Թբիլիսիի ու Երեւանի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի համար վտանգ է ներկայացնում Անկարայի եւ Բաքվի հետ Մոսկվայի հարաբերությունների ամրապնդումը»:

«Հիմնվելով սեփական մշակութային առանձնահատկությունների վրաՙ Եվրոպան ճիշտ կվարվեր, եթե ամրապնդեր հարաբերությունները մշակութային եւ քաղաքակրթային առումներով իրեն մերձավոր Վրաստանի եւ Հայաստանի հետ, նպաստել այդ երկրների փոխգործողությանը եւ այնտեղ ժողովրդավարության զարգացմանը: Մոսկվայի գրկից Երեւանի ազատագրումը կնշանակեր Ռուսաստանի (որոշ իմաստով նաեւ Թուրքիայի) աշխարհաքաղաքական պարտություն: Դա կարող էր այլընտրական ճանապարհ բացել իրանական, ինչպես նաեւ իրաքյան եւ քրդական նավթի ու գազի համար: Միեւնույն ժամանակ, ի հայտ կգար Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու միջոց: Նրանք ստիպված կլինեին ընտրություն կատարել երկու տարբերակների միջեւ. համակերպվել իրողությանը եւ մեղմացնել դիրքորոշումը Եվրոպայի հետ իրենց հարաբերություններում, կա՛մ իրենց դատապարտել Ռուսաստանից լիակատար կախվածության», կարծում են ամերիկացի փորձագետները:

Հայաստանի ԵԱՏՄ անդամ լինելը չի կարող խանգարել Վաշինգտոնի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչպես որ ՀԱՊԿ անդամ լինելը չի կարող խոչընդոտ լինել ՆԱՏՕ լինել ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու համար: Միեւնույն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է հուսալ, որ ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրությունից հետո Վաշինգտոնը Բաքվի հետ երկխոսություն կսկսի գործնական հիմքի վրա, օրինակ նավթային եւ էներգետիկ ոլորտներում: Այս կապակցությամբ ոմանք նաեւ պնդում էին, թե Վաշինգտոնը ավելի մեծ ակտիվություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահի գործունեության հարցերում: Ինչպես հայտարարեց Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբստը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում, «Լեռնային Ղարաբաղի խնդիրը դեռ չի հայտնվել նախագահ Դոնալդ Թրամփի վարչական ապարատի տեսադաշտում, սակայն դա կարող է տեղի ունենալ ամեն պահի»:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրապարակած հայտարարությունը մնում է օդում կախված. ներկա պահի դրությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման վերաբերյալ որեւէ համաձայնություն չկա: Համաձայնեցված են միայն սեպտեմբերին ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի շրջանակներում երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները, որոնցում, ինչպես ենթադրվում է, կարող է խոսվել միայն բանակցային գործընթացի առաջխաղացման պայմանների մասին, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Սակայն International Crisis Group կազմակերպության զեկուցագրում այն պնդումն է արվում, թե ԼՂ հակամարտության գոտում մարտերը կարող են վերսկսվել ամեն պահի, եւ որ վտանգը մեծանում է Հայաստանի եւ Ադրբեջանի զինվորականների եւ քաղաքական գործիչների շփումների, ինչպես նաեւ իրական խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի բացակայության պատճառով:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, հակամարտության կարգավորումը կախված է երեք պայմանների կատարումից. Ստեփանակերտի կողմից մի շարք շրջանների վերադարձը, ԼՂ կարգավիճակի որոշումը եւ ընդունված որոշումների կատարումը վերահսկող միջազգային ուժերի ներգրավումը: Եվրոպացի փորձագետները ակնհայտ են համարում, որ Արցախի հայության համար անհնար է Ադրբեջանի կազմում ապրելը: Բայց այդ ամենը անցյալում էլ էր հայտնի: Այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը որոշել է հստակություն մտցնել այդ հարցում: Նա հայտարարել է, որ մոտ ժամանակներս հարկավոր է ԼՂ հակամարտության գոտու շփման գծից հեռացնել դիպուկահարներին, ավելացնել դիտորդների թիվը եւ տեղադրել հատուկ սարքավորումներ:

Նրա խոսքերով, «գոյություն ունի շրջանակային համաձայնագիր, բայց կան նաեւ դրան հասնելու քայլեր եւ փուլեր»: «Ես հույսով եմ, որ հաջորդ գագաթաժողովի ընթացքում կողմերը կկատարեն նշանակալի աշխատանք, եւ եթե վերջնական արդյունքի չհասնեն էլ, ապա գոնե կհայտարարեն որոշակի քայլերի մասին: Ավելին, ԱՄՆ-ը շարունակում է Ռուսաստանի հետ աշխատել, չնայած երկու երկրների սրված հարաբերություններին», ասել է Հոգլանդը: Փաստորեն դրանք այն պայմաններն են, որոնք 2016թ. ապրիլյան պատերազմից հետո արձանագրվեցին Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների ընթացքում: Հենց դրանք կմշակվեն սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման շրջանակներում: Ըստ որում հիմքեր կան ենթադրելու, որ Հոգլանդի հայտարարությունը համաձայնեցված է եղել Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ:

Հետեւաբար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առայժմ Անդրկովկասի հարցում հանդես չի եկել իրենից ակնկալվող քաղաքական անակնկալներով, չնայած որեւէ մեկը չգիտե, թե դա իրականում ինչ է նշանակումՙ դադար տարածաշրջանում սպասվող քաղաքական լուրջ իրադարձություններից առա՞ջ եւ ժամանակ շահելու ձգտում, թե՞ ԼՂ հակամարտության կարգավորման հայտնի սցենարի փոփոխություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.