AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 107. ՄԵՐ ԳՈՒՅՆԵՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017



Տեղադրվել է` 2017-08-18 12:49:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 6660, Տպվել է` 187, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՔՅԱՆ ՔՐԴՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ «ՄԱՆՐԱԴՐԱ՞Մ»

Պ. Ք.

Էրբիլը չի հրաժարվում անկախության հանրաքվեից

Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին Էրբիլում իսլամական գիտնականների եւ քարոզիչների առջեւ ելույթ ունենալով հայտարարել է, որ «Իրաքի քրդական տարածաշրջանի էթնիկական եւ կրոնական գրեթե բոլոր ներկայացուցիչները որոշել են անկախության հանրաքվե անցկացնել սեպտեմբերի 25-ին, եւ այդ ծրագիրը չի կարող հետաձգվել կամ չեղարկվել»: Ընդսմին Բարզանին հիշեցրել է, որ շրջանի անկախացումը նորություն չէ Բաղդադի համար: Բաղդադին արդեն նախազգուշացրել էին, որ «սահմանադրության խախտումների շարունակման դեպքում իրաքյան Քրդստանը կհրաժարվի Իրաքից»: Խնդիրն այն է, թե Էրբիլը ինչու հենց հիմա որոշեց փութացնել դեպքերի ընթացքը: Այն տպավորությունն է ստեղծվում, թե իրաքցի քրդերը, զգալով «Իսլամական պետության» մոտալուտ պարտությունը, վախենում են ավելորդ դառնալ ջիհադիստների եւ առավել լայն իմաստով ահաբեկիչների դեմ մղվող պայքարում: Մանավանդ որ իսլամիստներից ռազմավարական առումով կարեւոր Մոսուլ քաղաքի ազատագրումից եւ երկրից ելուզակային կազմավորումների արտաքսումից հետո Բաղդադը հնարավորություն ունի ձեռնամուխ լինել պետության վերականգնմանը, խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որպեսզի կազմի գոնե կոալիցիոն կառավարություն սուննիների, քրդերի, գուցե նաեւ ազգային փոքրամասնությունների մասնակցությամբ:

Այստեղ առկա են կարեւոր նրբերանգներ: Պնդում է արվում, թե Թեհրանը շահագրգռված է Բաղդադում բացառապես շիա կառավարության պահպանմամբ, ինչը նրան հնարավորություն է տալիս վերահսկել Թեհրան-Բաղդադ-Դամասկոս-Բեյրութ առանցքը եւ հետագայում շիա աղեղը Մերձավոր Արեւելքում ամբողջականացնել Եմենի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի եւ արաբական այլ երկրների շիա համայնքների գործունեության աշխուժացման միջոցով: Այդ դեպքում Իրաքի հյուսիսում քրդական անկախ պետության ստեղծումը կարծես թե խափանում է Իրանի ծրագրերը: Սակայն միջազգային կոալիցիոն ուժերում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրետ Մակգերկը հայտարարել է, որ «իրաքյան Քրդստանում հանրաքվե անցկացնելու ժամանակը չէ»: Նրա կարծիքով, նախ հարկավոր է վերջնական հաղթանակ տանել ընդհանուր թշնամուՙ «Իսլամական պետության» դեմ, եւ այս հարցում ԱՄՆ-ի, Թուրքիայի, Իրանի, Իրաքի եւ Սիրիայի դիրքորոշումները զարմանալիորեն համընկնում են:

Ամենքը հասկանում են, որ 2003թ. ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից Իրաքի շիա, սուննի եւ քրդական մասերի բաժանվելը մի բան է, իսկ հանրաքվեի միջոցով երեք մասի բաժանվելըՙ միանգամայն ուրիշ բան, որը կարող է օրինակ ծառայել Սիրիայի, Թուրքիայի եւ Իրանի համար, որտեղ նույնպես քրդեր են ապրում: Իրաքի վերաձեւման համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ: Այդ դեպքում ոչ թե Սիրիան, այլ հենց Իրաքը կդառնա այն առանցքային երկիրը, որի շուրջը կսկսի պտտվել ամեն ինչ:

Հարցին սրություն է հաղորդում այն հանգամանքը, որ նախատեսված է հանրաքվեն անցկացնել այսպես կոչված վիճելի տարածքներում, այդ թվում նավթառատ Կիրկուկում, որը պաշտոնապես ենթակա է կենտրոնական իշխանությանը: Ուստի կարող է այնպես պատահել, որ ընդհանուր թշնամուն հաղթելը հանգեցնի Էրբիլի եւ Բաղդադի շիաների եւ սուննիների ուղղակի ռազմական հակամարտությանը: Դրա հետեւանքով Իրաքի վիճելի տարածքները կդառնան միջազգային խնդիրՙ յուրատեսակ շղթայական ռեակցիայով: Պատահական չէ, որ իրաքյան Քրդստանը աշխուժացրել է իր դիվանագիտական ջանքերն այդ ուղղությամբ:

Նախագահ Բարզանին արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել օտար պետությունների ղեկավարների եւ նրանց ներկայացուցիչների հետ: Իսկ ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին եղել է Ռուսաստանում, որտեղ հունիսի 1-ին մասնացել է Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին եւ հանդիպում ունեցել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ շփումները մեկնաբանելովՙ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ընդգծել է, որ «Իրաքի կենտրոնական իշխանություները տեղյակ են Ռուսաստանի եւ Քրդստանի կապերին. այդ համագործակցությունը դուրս չի գալիս սահմանադրության շրջանակներից»:

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը Բարզանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ հորդորել է հետաձգել անկախության հանրաքվեն, ինչին ի պատասխան քուրդ առաջնորդն ասել է, որ ինքը այլընտրանք չի տեսնում: Միեւնույն ժամանակ Էրբիլը որոշել է տեւական վեճերը հարթելու նպատակով պատվիրակություն գործուղել Բաղդադ, իսկ Վերափոխումների քրդական շարժումը ինքնավարության ղեկավարությանը կոչ է արել հանրաքվեն հետաձգել մինչեւ որ ի հայտ գան նպաստավոր պայմաններ: Արտաքին խաղացողները իրենց հերթին սպասում են տարածաշրջանի իրադարձությունների զարգացմանը:

Մերձավոր Արեւելքում նոր պետության ստեղծումը կապված է բազմաթիվ խնդիրների հետ, որոնց թվում է միջազգային ճանաչման հասնել-չհասնելը: Նախ եւ առաջ, խոսքը տարածաշրջանում եւս մեկ ոչ արաբական պետության հայտնվելու մասին է, որը արաբական երկիր Իրաքի մասն է: Քրդերի օբյեկտիվ դաշնակիցներ կարող էին դառնալ թուրքերը, բայց դա կապված է հենց Թուրքիայի մասնատման վտանգի հետ: Ուստի խոսվում է նաեւ այսպես կոչված պահեստային սցենարի մասին, ըստ որի իրաքյան Քրդստանի ստեղծումը Բաղդադի եւ Էրբիլի սակարկության առարկա է կոալիցիոն կառավարության ստեղծման եւ սեպտեմբերյան խորհրդարանական ընտրությունների անցկացման համատեքստում, որպեսզի թույլ չտրվի հակառակորդ քրդերի իշխանության գլուխ անցնելը:

Ռուս պատմաբան Ստանիսլավ Տարասովը այս կապակցությամբ «Ռեգնում» գործակալության կայքում նշում է, որ նման պայմաններում Անկարան, Թեհրանին դիմակայելով, ի զորու է հանդես գալ Էրբիլի կողմում, քանի որ թուրքերին ձեռնտու չէ նավթառատ Կիրկուկը հանձնել իրանամետ Բաղդադին: Այստեղից այն բազմաքայլ կոմբինացիաներն ու խարդավանքները եւ քաղաքական մյուս խաղերը, որոնց արդյունքում ոմանք կարող են «մանրադրամ» դառնալ, քանզի խոսքը ոչ միայն իրաքյան Քրդստանի անկախության մասին է, այլեւ աշխարհի առավել նավթառատ շրջաններից մեկի վերահսկման մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 18-08-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.