AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 46. ՋԵՐՄԵՌԱՆԴ ԶԵՌՈՒՆԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 25-08-2017



Տեղադրվել է` 2017-08-24 23:00:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 10624, Տպվել է` 1707, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎՙ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՀԵՏ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Օգոստոսի 24-ին նախագահ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին: Ստորագրվել են համագործակցությունը խորացնող մի շարք փաստաթղթեր, քննարկվել են որոշ հնարավորություններ, այդ թվում Հայաստան-Թուրքմենստան ուղիղ ավիաչվերթի մեկնարկի հարցը:

«Տնտեսության, զբոսաշրջության եւ մեր երկրների քաղաքացիների միջեւ շփումների ընդլայնման համատեքստում մենք քննարկեցինք մեր մայրաքաղաքների միջեւ ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը: Այս առումով մենք պատրաստ ենք տրամադրել մեր թուրքմենական բարեկամներին Հայաստանում իրականացվող «բաց երկնքի» քաղաքականության շրջանակներում նախատեսված արտոնությունների ամբողջական փաթեթ». ասել է ՀՀ նախագահը: Այնպես որ, եթե դուք Թուրքմենստանում բարեկամներ ունեք, ապա նրանք շուտով հնարավորություն կստանան ուղիղ չվերթով գալ Հայաստան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 25-08-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.