AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 93. ՊԱՐԵԳՈՏ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 25-08-2017



Տեղադրվել է` 2017-08-24 23:00:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 6427, Տպվել է` 131, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԻՍԱԽԱՐԽՈՒԼ ԿԱՌՈՒՅՑԻՑՙ ԲԱՐԵԿԱՐԳՎԱԾ ՏՈՒՆ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» վեցամյա գործընկերության արդյունքը Շիրակի մարզում զգում է արդեն հինգերորդ, իսկ հանրապետությունումՙ 149-րդ ընտանիքը: Սարալանջում բնակվող Սիմոնյանները բնակարանաշինության ծրագրի շահառուներից են: Մինչեւ տարեվերջ, 60-ականներին կառուցված կիսախարխուլ երեք սենյականոցի փոխարեն, ընտանիքը կունենա քարաշեն տունՙ ընդլայնված մակերեսով. արդեն նաեւ խոհանոցով ու սանհանգույցով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորները մասնակցել են Սիմոնյանների տան շինարարությանը:

Մարզին բնորոշՙ խստաշունչ ձմեռներով ուղեկցվող տարիների ընթացքում, Սիմոնյանները ստիպված են եղել ապրել եղանակային պայմաններից քայքայված, կաթացող տանիքի տակ, հին, փայտյա պատուհաններով եւ փտած ու խոնավ հատակով երեք սենյականոցում: Ծրագրի շահառու դարձած ընտանիքը վստահ է, որ դժվարությունները կմնան անցյալում. տխուր հիշողություններին կփոխարինի ապագայի հանդեպ լուսավոր հավատը:

Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող բնակարանաշինության ծրագրի հաջողությունը պատահական չէ. դրան նպաստում է գործակցող կողմերի անմիջական մասնակցությունըՙ շինարարական աշխատանքներին: Ընտանիքն զգում է ոչ միայն շինարարությունն օր առաջ ավարտելու նպատակով դրսեւորվող ֆիզիկական աջակցություն, այլեւՙ ապագայի հանդեպ լավատեսությամբ լցվելու հույս:

«Անցած տարի, երբ մեր գյուղում տուն կառուցեցիք, երազում ու չէի հավատում, որ մի օր մեզ հետ էլ հրաշք կկատարվի: Երբեմն ավելի հեշտ է հիմքից տուն կառուցելը, քան հին տունը վերանորոգելը: Այնքան դժվար է հիվանդ պահել, երեխա մեծացնելՙ առանց տարրական հարմարությունների: Ճիշտ էՙ շինարարությունն ավարտին է մոտենում, բայց ես դեռ չեմ հավատում, որ դա մեզ հետ է կատարվում: Ասես երազ լինի. առանց ձեր օգնության, մեր ընտանիքն այդպես էլ չէր իմանա, թե ինչ է իսկական տունը»,- ասել է ընտանիքի մայրը, Դիանան :

«Ամեն անգամ, երբ մասնակցում ենք շինարարական աշխատանքների, փորձում եմ զգալ ընտանիքի տրամադրությունը: Կառուցվող տան փոփոխութունն իր արտաքին տեսքով տեսանելի է բոլորին: Ինձ առավելապես հետաքրքրում է մարդկանց հոգու ներսում կատարվող փոփոխությունը. այն հույզերն ու ապրումները, որոնք շատ հաճախ դրսեւորվում են զուսպ, հավաք, միայն աչքերի փայլով կամ լուսավոր ժպիտով: Հենց այդ փոփոխությունն էլ դրական լիցքեր է փոխանցում նրանցՙ թույլ տալով շտկել մեջքը: Ուզում եմ հույսից ծնված այդ վստահությունը տեսնել շատերի ընտանիքում: Հենց դրա համար էլ այստեղ ենք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Հատկապես գյուղերում, ընտանիքի սոցիալական առանց այդ էլ ծանր վիճակն առավել տխուր է դառնում կենցաղային տարրական պայմանների բացակայության պատճառով: Օրվա հացի խնդրին ավելանում է անշուք միջավայրում երեխաներ մեծացնելու խնդիրը: Այս ծրագիրն ընտանիքներին օգնում է կառուցել ոչ միայն ապահով պատեր, այլեւ լավատեսությունՙ ապագայի նկատմամբ: Թոթափելով ամենածանր լուծը, ընտանիքները փորձում են եկամտի միջոց գտնել գյուղում եւ չլքել իրենց տունը»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :

Բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2017 թվականին կատարել է 25 մլն ՀՀ դրամի, իսկ ընդհանուր առմամբՙ ավելի քան 333 մլն ՀՀ դրամի ներդրում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 25-08-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.