AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 30. ՇՐՋԱՆԱՎԱՐՏԸ ՇՈՒՐԹԵՐԸ ՍԵՂՄԱԾ ՇՐՋՈՒՄ ԷՐ ՇՐՋԱՆԻ ՇՈՒՐՋԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 01-09-2017



Տեղադրվել է` 2017-09-01 14:20:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 12051, Տպվել է` 1853, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔԼՈՒՆԻՆ Ի ՆՊԱՍՏ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՍԻՐԻԱՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ

Հ. Ծ.

Ջորջ եւ Ամալ Քլունիները հայտարարել են, որ ծրագրում են 2,25 միլիոն դոլար նվիրել Լիբանանում 3000 սիրիացի փախստականների համար յոթը դպրոց բացելու նպատակով, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:

«Հազարավոր սիրիացի երեխաներ զրկված են հասարակության ակտիվ, արդյունավետ անդամ լինելու հնարավորությունից, որովհետեւ իրենց չար բախտից ծնվել են սխալ վայրում եւ սխալ ժամանակահատվածում: Մենք չենք ցանկանում կորցնել մի ամբողջ սերունդ եւ հավատացած ենք, որ կանոնավոր կրթությունը կարող է փոխել իրադրությունը», ասել են նրանք: «Google-ի», «HP-ի» եւ «UNICEF-ի» աջակցությամբ եւ նյութական օժանդակությամբ Քլունիների մտադրությունը իրականություն է դառնալու եւ ուսման ու տեխնիկական նորագույն սարքավորումներից օգտվելու հնարավորություն է շնորհվելու պատերազմի պատճառով իրենց մանկությունը կորցրած երեխաներին:

Հիշեցնենք, որ Ամալ Քլունին ծագումով լիբանանցի արաբ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 01-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.