AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 16. ԱԴԱՄԻ ԿՈՂԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 01-09-2017



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2017-09-01 14:20:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 6047, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ ՌԴ-ԻՐԱՆ-ԻՍՐԱՅԵԼ ԴԱՇԻՆՔԸ

Պ. Ք.

Շիաների միավորման հնարավորություն

Սիրիայում քաղաքացիական պատերազմը մոտենում է ավարտին: Սկսվում է «ավարի» կիսումը: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի անգլալեզու խմբագրությունը հաղորդում է, որ Լիբանան են ժամանել բրիտանացի եւ չինացի մասնագետներ, որոնք Սիրիայի սահմանից 28 կմ հեռավորության վրա գտնվող Տրիպոլի նավահանգստային քաղաքում զննում են կոնտեյներային կռունկները: Ամենահամեստ հաշվարկների համաձայն, Համաշխարհային բանկը Սիրիայի կառավարության շինարարական հնարավորությունները գնահատում է 200 մլրդ դոլար: Թրիպոլիի նավահանգստի ղեկավար Ահմեդ Թամերը ակնկալում է, որ վերակառուցման կապալները Սիրիային հնարավորություն կտան ամեն տարի մինչեւ 30 մլն տոննա բեռներ ապահովել, որոնց կեսը բաժին կընկնի Թարթուսին եւ Լաթաքիային, որտեղ գտնվում են ռուսական բանակի ռազմակայաններ: Հատկանշական է, որ 2013 թվականից Թրիպոլիի նավահանգիստը 25-ամյա վարձակալության է տրվել Արաբական Միացյալ Էմիրությունների Gulftainer ընկերությանը: Չէ՞ որ հենց 2013 թվականին ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը հայտարարեց «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» ստեղծման հայեցակարգի մասին:

Այդ ժամանակվանից ի վեր շատ ջրեր են հոսել: Օգոստոսի վերջերին «Հզբոլլահ» շարժումը լիբանանյան բանակի օգնությամբ ջիհադիստներին վռնդեց Լիբաբանի տարածքիցՙ Քալամունից եւ զինադադար կնքեց նրանց հետ: «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի տվյալներով, 380 գրոհայիններ համաձանել էին վայր դնել զենքը եւ հեռանալ Քալամունից, որտեղից նրանք Սիրիայի տարածք տեղափոխվեցին ավտոբուսներով: Բուն գործողությունը սկսվեց օգոստոսի 19-ին Սիրիայի կառավարական բանակի մասնակցությամբ, որը ահաբեկիչների դիրքերի վրա ճնշում էր գործադրում արեւելքից: Պատերազմի յոթ տարիների ընթացքում առաջին անգամ Իրանին հավատարիմ ուժերը հնարավորություն ստացան արեւմուտքի գործակալներին դուրս մղելու սիրիա-լիբանանյան սահմանից, ինչը Թեհրանին թույլ կտա Հյուսիսաին Իրաքով եւ Հյուսիսային Սիրիայով «շիաների գոտի» անցկացնել դեպի Լիբանան:

Իրանի հնարավորությունները ահա թե ինչպես է գնահատում Սիրիացի լրագրող միջազգայնագետ Աբբաս Ջուման . «Այսօրվա դրությամբ Իրանը, ավելի քան որեւէ մեկը, շահագրգռված է Իրաքով եւ Սիրիայով դեպի Լիբանան երկաթգծի կառուցմամբ, որպեսզի ստեղծվի ամուր եւ անսասան շիա առանցք: Անկասկած դա կամրապնդի Թեհրանի դերը Մերձավոր Արեւելքում: Եվ չի կարելի սրա համար կշտամբել Թեհրանին, քանի որ ամեն մի երկիր հետապնդում է սեփական աշխարհաքաղաքական շահերը: Եվ Իրանն էլ բացառություն չէ, մանավանդ որ հակամարտության գոտի է ուղարկում հազարավոր մարտիկներ, որոնք մեծ կորուստներ են կրում»:

Ջումայի վարկածը անուղղակիորեն հաստատում է Լիբանանի ֆինանսների նախկին նախարար Ռայա ալ-Հասանը ՙ հավաստելով, որ Թրիպոլիից դեպի Սիրիայի սահման կառուցվելու է երկաթգիծ եւ ավտոխճուղի: Ա-լ-Հասանն ընդգծել է Իրաքը, Սիրիան, Թուրքիան Եվրոպային կապող տրանսպորտային հանգույցի կարեւորությունը:

Ամերիկացիները մտահոգ են: «Արաբական գարնան» արդյունքում Իրանի հզորացումը նրանց ծրագրերի մեջ չէր մտնում: Այդ պատճառով օգոստոսի 2-ին Capx.co հրատարակության համար պատրաստած հոդվածում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսիջերը դատողություններ է անում «Իսլամական պետության» կործանմանը հաջորդելիք իշխանության ժառանգման մասին: «Տերությունների մեծամասնությունը չի պաշտպանում ԻՊ-ին, այդ թվում շիա Իրանը եւ առաջատար սուննի պետությունները, որոնք համաձայն են ԻՊ ոչնչացմանը: Բայց ո՞ր կազմակերպությունը կժառանգի ներկայիս «Իսլամական պետության» տարածքը, սուննիների կոալիցիա՞ն, թե՞ այդ տարածքը կհայտնվի շիա Իրանի վերահսկողության տակ: Տվյալ հարցի պատասխանը ակնհայտ չի թվում, քանի որ Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն օգնում են հակադիր խմբավորումների: Եթե ԻՊ տիրույթները գրավի Իրանը, ապա իրադարձությունների նման զարգացման արդյունքը կդառնա Թեհրանից մինչեւ Բեյրութ ընկած տարածքը: Դա իրենով կնշանավորի իրանական արմատական կայսրության ստեղծումը»:

Անշուշտ Իսրայելը եւ նրա դաշնակից արաբական միապետությունները, որոնք վերջին մի քանի տարիներին կողմնակից էին արաբական ՆԱՏՕ-ի գաղափարին, պատրաստ չեն իրադարձությունների նման զարգացման սցենարին: Այդ պատճառով օգոստոսի 28-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն Իրանին մեղադրեց Սիրիայում եւ Լիբանանում ռազմական օբյեկտների կառուցման մեջ: Ըստ նրա, կառուցման նպատակն է գերճշգրիտ հրթիռներ ուղղել Իսրայելի վրա: Այդ մասին հաղորդում է Քաթարի Al Jazeera արբանյակային հեռուստաալիքը: «Իրանը Սիրիան դարձնում է ռազմակայան, մտադիր է Սիրիան եւ Լիբանանը որպես ռազմաճակատ օգտագործել իր հռչակած նպատակիՙ Իսրայելի ոչնչացման համար: Իրանը նաեւ ենթակառույց է նախապատրաստում Սիրիայի եւ Լիբանանի տարածքներում գերճշգրիտ հրթիռների ուղղորդման համար: Իսրայելը չի կարող դա ընդունել»: Օգոստոսի 28-ին Թել-Ավիվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ զրուցելիս Նաթանյահուն հայտարարեց, որ ՄԱԿ-ը նույնպես չպետք է դա ընդունի:

Իսրայելի վարչապետի տագնապը դուրս եկավ դիվանագիտական վարքականոնի սահմաններից: Այսպես, Al-Masdar թերթի հաղորդման համաձայն, Իսրայելի վարչապետը սպառնացել է հրթիռահարվածներ հասցնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նստավայրին, եթե Իրանը շարունակի միջամտել Սիրիայի քաղաքականությանը: Ընդգծվում է, որ Նաթանյահուն այդ սպառնալիքը հնչեցրել է օգոստոսի 23-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Թե որքանով է հավաստի Al-Masdar-ի հաղորդումը, ցույց կտա ժամանակը:

Իսկ առայժմ հարկ է ուշադրություն դարձնել օգոստոսի 5-ին Թեհրանում կայացած Իրանի եւ Իրաքի նախագահներ Հասան Ռուհանիի եւ Ֆուադ Մասումի հանդիպմանը: Ուղերձը հստակ էր. Իրանը Իրաքին հորդորում է կարգավորել երկաթուղային հաղորդակցությունը: Մանավանդ որ դեռ 2016 թ. ստորագրվել էր հուշագիր Իրաքի Խորեմշեհր քաղաքից դեպի իրաքյան Բասրա քաղաք երկաթգիծ կառուցելու վերաբերյալ: Թեհրանը փորձում է իր հաղորդակցական համակարգում ընդգրկել Իրաքի շիա համայնքը, որը վերջին 100 տարիներին եղել է բրիտանացիների ազդեցության տակ: Պատահական չէ, որ Խորեմշեհր-Բասրա երկաթուղու նախագիծը օրակարգում դրվեց 2003 թ. ամերիկա-բրիտանական ուժերի կողմից Սադդամ Հուսեյնի վարչակարգի տապալումից անմիջապես հետո:

Գլխավոր հետաքրքրությունը Թեհրան-Սենենդեջ երկաթգծի կառուցումն է, որը հետագայում պետք է հասցվի Իրաքյան Քրդստան եւ Սիրիական Քրդստան: Այս տարվա մարտին նախագահ Ռուհանին տվյալ երկաթգծի հեռանկարը բացատրեց հետեւյալ կերպ. «Սենենդեջի երկաթգիծը Իրաքյան Քրդստանով եւ Սիրիայով շարունակելովՙ մենք Միջերկրական ծովը կկապենք Իրանի հետ»: Շատ բան կախված կլինի ապագա քրդական պետության հանդեպ տարածաշրջանային պետությունների վերաբերմունքից: Ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, Իրանը եւ Իսրայելը ունեն երկու ճանապարհ. կա՛մ նրանք Ռուսաստանի օգնությամբ համատեղ «քրդական միջանցք» են անցկացնում դեպի սիրիական Լաթաքիա քաղաք, ինչը երեք երկրներին հնարավորություն կտա Սիրիայի հետ դիմակայել Սաուդյան Արաբիայի գլխավորած ՆԱՏՕ-ամետ կոալիցիային եւ խուսափել տարածաշրջանային քաոսից, կա՛մ էլ նրանք ստիպված կլինեն միմյանց դեմ պայքարել հանուն օտարների շահերի: Համախմբվելու համար դեռ ժամանակ կա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 01-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.