AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 10. ՄԱՐԴԸ ՄԱՀԿԱՆԱՑՈՒ Է ԵՎ ՄԵՌՆՈՒՄ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 01-09-2017



ՋԱՎԱԽՔ

Տեղադրվել է` 2017-09-01 14:20:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 6208, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՋԻՎԱՆՈՒ ՕՐ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Օրեր առաջ, մեծանուն աշուղ Ջիվանու հայրենի գյուղում մեծ շուքով նշվեց Ջիվանու օրը, որի շրջանակներում տեղի ունեցավ նաեւ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (Ջահ) կողմից հիմնադրված Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածի բացման հանդիսավոր արարողությունը:

Տոնական օրը սկսվեց Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցումՙ սուրբ պատարագով:

ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանն իր խոսքում նշեց, որ Ջավախքն ունեցավ եւս մի հոյակերտ մշակութային կենտրոն ի դեմս Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի: Իսկ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանն արժեւորեց Ջիվանու տուն-թանգարանի առկայությունը` նշելով, որ Կարծախը դարձել է հոգեմտավոր եւ մշակութային կենտրոն, հայոց ուխտատեղիներից մեկը:

Ջիվանու օրն այս տարի առանձնացավ ոչ միայն ազգագրագիտության տեսանկյունից մեծ արժեք ներկայացնող տուն-թանգարանի հուշային հատվածի բացմամբ, այլեւ գեղեցիկ եւ աննախադեպ համերգների բազմազանությամբ: Համերգային ծրագրերում հնչեց ազգային նվագարաններով երաժշտությունՙ երիտասարդ երաժիշտների կատարմամբ, Հայաստանի երգի պետական թատրոնի մեներգիչ Ռուսլան Էլյազյանն իր հայրենակիցներին նվիրեց առաջին կատարումՙ «Իմ Ջավախք» երգը:

Ծրագրում ներառված էր նաեւ ցուցադրական ավազանկարչություն Ջիվանու պատկերներով. Գյումրիի Արվեստանոցի երիտասարդ նկարիչներն ընդամենը մի քանի րոպեում դատարկ փայտերը վերածեցին արվեստի գործերի եւ ստացան Ջիվանու պատկերները, որոնք հնարավոր էր ձեռք բերել անմիջապես բեմից: Պատկերներից մեկը ձեռք բերեց եւ տուն-թանգարանին նվիրաբերեց «ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանը :

Ջիվանու տուն-թանգարանի հուշային հատվածը, որտեղ մեծանուն աշուղը անցկացրել է կյանքի առաջին տարիները, վերականգնվել էՙ պահպանելով 19-20 դդ. տարածաշրջանին հատուկ ավանդական բնակարանի առանձնահատկությունները, համալրվել այդ ժամանակվա կենցաղային իրերովՙ հավաքագրված Կարծախից եւ հարակից գյուղերից:

ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը նշեց, որ հուշային հատվածի վերականգնման աշխատանքներում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր վարչության ջանքերով ներգրավվել են իրենց ոլորտներում առաջատար, մասնագիտական բարձր կարողություններով նվիրյալների մեծ թիմ. տուն-թանգարանի ճարատարապետական-շինարարարական նախագծերի հեղինակ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյան , թանգարանի ազգագրագիտական բովանդակության եւ ցուցադրության կազմակերպման պատասխանատու, ազգագրագետ, թանգարանագետ Արգամ Երանոսյան , իսկ առարկաների մշակմամբ եւ վերականգնմամբ զբաղվել է մշակութաբան Նարինե Եղիկյանը , տուն-թանգարանի շինարարությունը իրականացրել է գլխավոր շինարար Միտյա Գալոյանը ՙ իր թիմով:

Հիշեցնենք, որ Կարծախում Ջիվանու տուն-թանգարանի հիմնադրման ծրագիրը երկու հանգրվանից էր բաղկացած: Առաջինը իրականացվել էր 2016թ.-ի օգոստոսինՙ Ջիվանու օրվա շրջանակներում տեղի ունեցան տուն-թանգարանի ցուցասրահի բացմամբ, որտեղ ներկայացված են Ջիվանու կյանքը, ստեղծագործական ուղին, իսկ երկրորդ հանգրվանըՙ հուշային հատվածի բացումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 01-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.