AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 31. ԾՆԿԻ ԲԵՐԵԼՙ ԸՆԿՃԵԼ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 01-09-2017



Տեղադրվել է` 2017-09-01 14:20:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 6009, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՅԱԻՐ ԼԱՊԻԴ: ԻՍՐԱՅԵԼԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Թել Ավիվից «Ջերուսալեմ փոստի» հաղորդմամբ, «Եշ Ատիդ» կուսակցության հիմնադիր Յաիր Լապիդը կոչ է արել իշխանություններին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Հրեա քաղաքագետի կոչը հնչել է ի պատասխան Երուսաղեմի «Էլ Աքսա» մզկիթի մուտքին մետաղյա դետեկտորներ տեղադրելու դեմ ուղղված Էրդողանի մեղադրանքներին: «Հրեա զինվորները իրենց ներկայությամբ կեղտոտում են մզկիթի տարածքը», ասել էր նա: Դետեկտորներ տեղադրելու Իսրայելի կառավարության որոշումը քննադատության էր արժանացել նաեւ աշխարհի այլ պետությունների կողմից: Որպես հետեւանք Իսրայելը վերացրել էր դետեկտորները, բայց վարչապետ Նաթանյահուն պատասխանել էր Էրդողանին, ասելով, որ նա «վերջին մարդն է, ով կարող է խորհուրդներ տալ Իսրայելին»:

Իսկ Յաիր Լապիդը նշել էր իր հայտարարության մեջ, որ ժամանակն է «վերջ տալ Թուրքիային հաճոյանալու քաղաքականությանը» եւ կոչ էր արել բացի Հայոց ցեղասպանության ճանաչումից պաշտպանել նաեւ անկախ քրդական պետության գոյառումը: «Մենք պետք է մեր շահերը պաշտպանող քաղաքականություն վարենք այսուհետ եւ անենք այն ամենը, ինչ չենք արել Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու ժամանակաշրջանում», հավելել է նա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 01-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.