AZG Daily #34, 15-09-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 54. ԽԱՐՈՒՅԿԻ ՎՐԱ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ԽԱՇ, ԽՈՐՈՎԱԾ, ԽԱՇՄԻՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2017-09-07 22:58:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 3625, Տպվել է` 118, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՐԳԵԼՎԱԾ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՖԻԼՄԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅՔԼ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

Հ. Ծ.

Հայագիտական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների NAASR ընկերակցության կազմակերպությամբ 1967-ին մի խումբ ամերիկահայեր Մայքլ Հակոբյանի առաջնորդությամբ առաջին անգամ այցելեցին պատմական Հայաստան իրենց արմատների հետքերը որոնելու նպատակով: Մայքլ Հակոբյանը վավերագրական ֆիլմ նկարահանեց այդ ժամանակ, Եղեռնից հետո առաջին անգամ հայրենիք այցելած այդ մարդկանց մասին:

Հոկտեմբերի 1-ին Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի «Մելնից» դահլիճում ցուցադվերլու է հատվածներ այդ ֆիլմից: Միաժամանակ ցուցադրվելու է 2013-ին նկարահանված Հովհաննիսյան-Գեւորգյանի կարճամետրաժ ֆիլմը, որտեղ նա պատմում է, թե ինչպես պատմական Հայաստան կատարած իր այցելության ժամանակ հանդիպել է շոտլանդացի մի հետախույզ-լուսանկարչի, որն արդեն 30 տարի վավերագրելիս է եղել այդ կորսված աշխարհից մնացած հետքերը: Այդ օրվանից ի վեր նրանք միասին աշխատել են հայտնաբերելու համար այդ մոռացված աշխարհի գաղտնիքները:

Ֆիլմերի ցուցադրությունից հետո, ըստ տեղեկատվության, տեղի է ունենալու քննարկում, որին մասնակցելու են ՆԱԱՍՐ-ի գիտական հարցերի տնօրեն Մարկ Մամիկոնյանը , Հայկական ֆիլմ հաստատությունիցՙ ռեժիսոր դոկտ. Կառլա Կարապետյանը , UCLA-ի դասախոսական կազմից Փիթեր Քաուին եւ Սեպուհ Ասլանյանը :

Միջոցառման հովանավորն է UCLA-ի արդի հայ պատմության ամբիոնն ու Արարատ-Էսքիջյան թանգարանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 08-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.