AZG Daily #43, 17-11-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 108. ԲԱՑՕԹՅԱ՞, ԹԵ՞ ԲԱՑՕԴՅԱ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 15-09-2017



Տեղադրվել է` 2017-09-14 22:08:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 12344, Տպվել է` 1506, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻ ԴՐՎԱԳ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԻ ՈԴԻՍԱԿԱՆԻՑ

Առաջիկա տարին հարուստ է լինելու պատմական յիշարժան տարեթվերի նշումով- Սարդարապատի, Բաշ-Ապարանի հերոսամարտերի, հուսկ ապա կարեւորագույնՙ Հայոց պետականության վերահաստատման 100-ամյակի տոնակատարությամբ եւ հարակիցՙ փառավոր թե նսեմ դեպքերի եւ իրադարձությունների հիշատակումով: Դրանց շարքին է նաեւ շուրջ 5000 հոգուց բաղկացած հայկական կամավորական զորախմբիՙ Հայկական լեգեոնի ռազմական գործունեության ամենափառավորՙ Արարայի (Պաղեստին, Ռաֆաթ) ճակատամարտը ընդդեմ թուրքական ու գերմանական զորքի, որի շնորհիվ էր նաեւ, որ գեներալ Ալենբիի հրամանատարությամբ գործող անգլիական ու ֆրանսիական ուժերին հաջողվեց Միջերկրականից մինչեւ Հորդանան գետ ամբողջ ճակատով մեկ պարտության մատնել գերմանաթուրքական բանակը, ոչնչացնել անպարտելի հռչակված թուրքական «Յըդըրմ» զորախումբը:

Սակայն մինչ այդ, մինչեւ ճակատային գիծ հասնելը, հայկական լեգեոնի զինվորները, հատկապես 1400 ամերիկահայ կամավորները, որոնք հավաքագրվել էին դեռեւս 1916 թ.ինՙ Մ. Նահանգների հայաշատ վայրերից, մինչեւ ֆրանսիական Բորդո նավահանգիստ եւ այնուհետեւ Ջիբրալթարի նեղուցով եւ Միջերկրական ծովովՙ Փորթ-Սայիդ (Եգիպտոս) հասնելը, մի ամբողջ ոդիսական են ապրել ցամաքի եւ հատկապես ծովի վրա, որտեղ վխտում էին գերմանական սուզանավերն ու ծովային ականները: Կամավորներին փոխադրող «Ադմիրալ Օրլի» նավը, որ տեղափոխում էր լեգեոնականներից 85 հոգու, գրեթե ճիշտ 100 տարի առաջ, սեպտեմբերի այս օրերին, ենթարկվում է սուզանավերից մեկի հարձակմանը եւ ընկղմվում, բարեբախտաբար առանց խլելու մերոնցից որեւէ մեկի կյանքը:

Ստորեւՙ հատված կամավորականներից Հայկազ Աղայիկյանի վկայությունից, որը մեջ է բերել ռամկավար հայտնի մտավորական Տիգրան Պոյաճյանն իր «Հայկական լէգէոնը» կարեւոր հուշագրության մեջ:


«Գեղեցիկ օր մըն էր, երբ Մարսէյլէն ճամբայ ելանք դէպի Եգիպտոս: Ճամբու վրայ հանդիպեցանք կարգ մը յունական կղզիներ: Մեր նաւը կը յառաջանար զիկզակ ճամբաներէՙ գերմանական սուզանաւերէ խուսափելու նպատակաւ: Ամէն օր փորձ կը կատարէինք լիովին ընտելանալու համար իւրաքանչիւրը իր դերին, որպէս զի եթէ յարձակումի ենթարկուինք, շուարումի չմատնուինք:

Գիտէինք որ Միջերկրականի մէջ սլքտացող սուզանաւերու թիւը շատ էր: Ատոր մէկ ապացոյցը տեսանք մեր ճամբու ընթացքին, երբ ծովուն մակերեսին վրայ ծփացող դիակներ մեր ուշադրութիւնը գրաւեցին: Կասկած չկար, որ ասոնք զոհերն էին յարձակումի մը, որ ընկղմած էր տարաբախտ նաւ մը, իր տարաբախտ ճամբորդներով:

Մեր ճամբուն վրայ հանդիպեցանք Միլոս կղզին եւ հոն մի քանի օր սպասելէ յետոյ շարունակեցինք մեր ճամբան: Սեպտեմբեր 1-ի նախորդող գիշերը ամէն մարդ ուրախանալու ետեւէն էր: Կարծես նախազգացում մը կար ամենուն մօտ, թէ, ո՜վ գիտէ, վաղը թերեւս մենք ալ ձուկերու կեր ըլլանք: Ուտել, խմել, երգել ու պարել մեզի ամէն ինչ մոռցնել տուին: Ուշ ատեն քնանալու գացինք, հաշտուած մեր ճակատագրին հետ, ինչ որ ալ ըլլար ան: Կ՛ըսէինք ինքնաքաջալերութեան համար թէ մեր նաւը ունէր երկու թնդանօթ, առջեւն ու ետեւը եւ 24 մեծկակ նաւակներ, ինչպէս նաեւ պաշտպան խորտանաւ մը: Եթէ հակառակ պարագային մեր նաւը զարնուէր ու անմիջապէս չընկղմէր, պիտի կրնայինք նաւակներով, լաստերով եւ ապահովութեան գօտիներով ազատիլ, բոլորս ալ:

Սեպտեմբեր 1-ին, կէսօրէ յետոյ ժամը 1-ի ատենները, երբ զինուորներ կամրջակին վրայ կամ կը խօսակցէին, կամ քարտախաղով զբաղած էին, կամ կը քնանային, յանկարծ ահաւոր ցնցում մը եւ շռնդալից ձայն մը սարսափեցուցին բոլորս: Փայտի, երկաթի եւ այլ առարկաներու կտորները փոշիի նման օդին մէջ բարձրացան եւ կարծես մուխի վերածուելով թափեցան մեր վրայ, այլանդակ եւ անճանաչելի երեւոյթ մը տալով բոլորիս: Նաւուն շուրջը ամրացուած նաւակները, բացի մէկէն, ծով թափուեցան: Խուճապը աննկարագրելի էր:

Սուզանաւէն արձակուած թորփիլը ծակած էր մեր նաւը ճիշդ կեդրոնէն, քայքայելով շոգիի կաթսան եւ անոր բոլոր մեքենաները: Նաւը անշարժութեան դատապարտուած էր ու կը ծփար, բարեբախտաբար:

Շատ դժուարութեամբ կարելի եղաւ քիչ մը կարգ-կանոն հաստատել: Կամրջակէն ծով իջեցուցինք քանի մը մեծկակ լաստեր, որոնց վրայ տեղ գրաւեցին մեր ընկերներէն շատեր եւ հնդկաչինացիներ: Ամենէն վերջ նաւակը վար իջեցուցինք նաւապետին ցուցմունքներով եւ մնացածներս թխմուեցանք անոր մէջ: Շարժելու տեղ չկար, սակայն թիավարել հարկ էր, որպէս զի հեռանայինք նաւէն, անոր հետ չընկղմելու համար: Գերմարդկային ճիգ էր հարկաւոր թիավարել կարենալու համար: Վերջապէս յաջողեցանք ապահով տարածութեամբ հեռանալ նաւէն: Մինչ անղեկ լաստերը աննպատակ կերպով իրարմէ հեռացած կը ծփային ծովուն վրայ, աստ ու անդ խաղալիք դառնալով ալիքներուն: Ամէն մարդ մերկացած էր, թրջուած հագուստի ծանրութենէն ընկղմելու վախէն: Ամառ էր, սակայն, եւ մսելու վտանգ չկար:

Մեզի ընկերացող ռազմանաւը անդադար կերպով ու արագօրէն կը դառնար մեր նաւուն շուրջ, որ կը մերժէր ընկղմիլ: Ժամեր առաւ մինչեւ որ լաստերու վրայ խճողուած մեր տղաքները մէկիկ-մէկիկ հաւաքուեցան ու խորտանաւի վրայ հանուեցան:

Ամէնքս ալ ազատած էինք, սակայն մեր խորտանաւը կը տատանէր թորփիլահար եղած նաւուն շուրջ: Այդ միջոցին անգլիական ռազմանաւ մը մեզի օգնութեան եկաւ: Երկու ռազմանաւերու հրամանատարներուն խորհրդակցութեան արդիւնքն այն եղաւ, որ կարելի էր մեր նաւուն կողէն բացուած ծակը գոցել եւ նաւը քաշելով տանիլ Կրէտէ կղզին, որ շատ հեռու չէր կրնար եղած ըլլալ:

Խօսքը գործի փոխուած չէր տակաւին, երբ ուրիշ թորփիլ մը մեր խորտանաւին տակէն անցնելով մահացու կերպով մխուեցաւ ծովուն վրայ երերող «Ամիրալ Օրլի» նաւուն ետեւի մասին մէջ: Մեր փոխադրանաւը ցնցուեցաւ, գալարեցաւ եւ գլուխը վեր բարձրացնելով պոչին վրայ ընկղմեցաւ, ու մենք բախտաւորներս սարսափով թէ շուարումով դիտեցինք այդ ահաւոր պատկերը: Հայուն Աստուածը խնայած էր մեր կեանքին: Շան սատակ եղած չէինք:

Անգլիական ռազմանաւը ապահով զգալով, որ մենք այլեւս օգնութեան պէտք չունէինք, բաժնուեցաւ մեզմէ եւ մենք վերադարձանք Միլոս կղզին, որ Կրէտէէն մօտ հարիւր մղոն դէպի հիւսիս կը գտնուի, Արշիպեղագոսի հարաւային ջուրերուն մէջ:

Միլոսի ծովածոցին մէջ խարսխած էր անգլիական զրահաւոր մը, որուն մէջ փոխադրուեցանք բոլորս, ուրիշ փոխադրանաւի մը սպասելու համար: Աւելի քան մէկ շաբաթ անհամբեր օրեր անցուցինք, բայց գոնէ ընկղմելու վախը անհետացած էր:

Վերջապէս հասաւ մեզ Եգիպտոս փոխադրող յունական նաւ մը: Ելանք կամրջակին վրայ, ուր խճողուած էին 150-ի չափ չինացիներ: Մասնաւոր ճիգ հարկաւոր չէր տեսնելու, որ խարխուլ, փայտաշէն, անպաշտպան ու կարծես վայրկեանէ վայրկեան ծովու ալիքներու հարուածներէն փշրուելու պատրաստ նաւու մը վրայ դրուած էինք: Ոչ մակոյկ ունէր, ոչ ալ թնդանօթ: Մեզի ընկերացող ֆրանսացի պաշտօնեաները սակայն չբարձրացան, ետ մնացին, յետագային մեզի միանալու մտօք»:

Նկար 1. Ամերիկահայ կամաւորներ Եգիպտոս փոխադրող նաւըՙ Միջերկրականի մէջ ընկղմուած (գծանկար)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 15-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.