AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 122. ԹԱՐԳՄԱՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԹԱՐԳՄԱՆԵԼ, ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 15-09-2017



Տեղադրվել է` 2017-09-14 22:08:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 11052, Տպվել է` 1453, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՆԱՏԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅ ԴԱՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

Հ. Ծ.

Ըստ Ամերիկայի Հայ դատի կոմիտեից ստացված հաղորդագրության, Սենատի ֆինանսական հատկացումների հանձնախմբի լիագումար նիստը սեպտեմբերի 7-ին ընդունել է ANCA-իՙ Հայ դատի գրասենյակի ներկայացրած մի շարք բանաձեւերը ի նպաստ Հայաստանի եւ Արցախի: Սենատը նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու որոշում է կայացրել, սահմանափակելով ճանապարհորդություններն ու զենքի վաճառքը այդ երկրներին:

«Կոնգրեսը հստակ շրջադարձ է կատարում այդ երկու երկրների նկատմամբ իր քաղաքականության մեջ», նշել է այդ առթիվ Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը :

Սենատի արտաքին օժանդակության բանաձեւի զեկույցում օրենսդրական մանրամասն ուղղություն է տրված գործադիր իշխանություններին շարունակելու օժանդակությունը Լեռնային Ղարաբաղին եւ հակամարտությունը լուծելու բացառապես խաղաղ ճանապարհով:

Գալով Հայաստանին, հանձնախումբը կոչ է արել մոտ 14 միլիոն դոլարով ավելացնել նախագահի առաջարկած բյուջեն: 17,633 միլիոն դոլար հատկացնել Տնտեսական զարգացման հիմնադրամին, 1,5 միլիոն դոլար հատկացնել թրաֆիքինգի դեմ պայքարին, 600 հազարՙ միջազգային զինվորական կրթության եւ վերապատրաստման եւ 1 միլիոնՙ ռազմական ֆինանսավորմանը:

Երեք գլխավոր փոփոխությունների հիմք են ծառայել Թուրքիայի եւ Ադրբեջանի հակաժողովրդավարական գործընթացները եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումները: Դրանց մասին արտահայտվել են սենատորներ Քրիս վան Հոլենը (դեմոկրատ), Ջեյմս Լանկֆորդը (հանրապետական), Ջին Շահինը (դեմոկրատ) եւ Դիք Դուրբինը (դեմոկրատ): Նրանք մասնավորապես կոչ են արել ազատ արձակել ապօրինաբար բանտարկված պաստոր Էնդրու Բրանսոնին (բնիկ Հյուսիսային Կարոլինայից), որ ավելի քան 2 տասնամյակ հոգեւոր հովիվն է եղել Իզմիրի Սբ. Հարության եկեղեցում, եւ Ադրբեջանում «Թուրան» անկախ լրատվամիջոցի տնօրեն Մեհման Ալիեւին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 15-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.