AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 4. ԿՐՈՆԸ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ԿԻՐՔ Է
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 15-09-2017



Տեղադրվել է` 2017-09-14 22:08:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 8279, Տպվել է` 1207, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՏՕ-Ի ՄԻԱԿ ԵՐԿԻՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի միակ երկիրը, որը Ռուսաստանի հետ կնքեց ու իրականացնում է զենքի գործարք: Մասնավորապես ավարտվել են ռուսական C-400-ները Թուրքիային վաճառելու համաձայնագրի շուրջ բանակցությունները, երկկողմ ստորագրություններն արդեն կան, ռուսական կողմը նշել է, որ թուրքերի հետ այս հարցում խնդիրներ չկան, Էրդողանն էլ իր հերթին հայտարարել է, որ սա աննախադեպ գործարք էՙ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի միջեւ:

ՆԱՏՕ-ն այս փաստի առնչությամբ հայտարարել է, որ Թուրքիան Դաշինքին տեղյակ չի պահել այս գործարքի մասին, ինչի պարտավորությունն ունիՙ համաձայն ՆԱՏՕ-ի կանոնադրության: Այս կապակցությամբ Էրդողանը նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խառնվել Թուրքիայի ներքին գործերին: ԱՄՆ-ն առանձին իր մտահոգությունն է հայտնել ռուս-թուրքական գործարքի հետ կապված, մինչդեռ Գերմանիայի կանցլեր Մերկելը նշել է, որ ինքը դեմ էՙ Թուրքիային զենք տրամադրելու լրիվ արգելքին:

Ամեն դեպքում Թուրքիայի ՊՆ-ի շենքի տանիքում տեղադրվել են ԱԹՍ-ների դեմ պայքարող միջոցներ: Ումի՞ց է վտանգ սպասում Թուրքիան, այն պարագայում, երբ ռուսներից զենք է առնում, նրանց հետ խնդիրներ չկան ու ինչպես ռուսներն են նշումՙ «Թուրքիային զենք վաճառելը բխում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերից»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 15-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.