AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 11. ԾԱՆԻ՛Ր ԶՔԵԶ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#032, 2017-09-01 > #033, 2017-09-08 > #034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 15-09-2017



Տեղադրվել է` 2017-09-14 22:08:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 6156, Տպվել է` 74, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄՆ-Ը ՓՈՔՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՌՈՒՄԲ Է ՄՇԱԿՈՒՄ

Պ. Ք.

Դրա հնարավոր հետեւանքները

Ինչպես տեղեկացնում են միջազգային տարբեր հրատարակություններ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է փոքր հզորության մարտավարական միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը: Ենթադրվում է, որ այդ զենքը կօգտագործվի Ռուսաստանին եւ ԿԺԴՀ-ին զսպելու նպատակով: Տվյալ գաղափարը միանշանակ ընդունելություն չի գտել ամերիկացի փորձագետների շրջանում: Նրանցից շատերը կարծում են, որ նման մոտեցումը կմոտեցնի մարտավարական միջուկային զենքի գործադրման «կարմիր գիծը»: Արդ, տեսնենք, թե ինչպիսի զենքի մասին է խոսքը եւ ինչ հետեւանքներ կարող է ունենալ դրա ստեղծումը:

Հայտնի է, որ ամերիկյան B61 նոր տարբերակի ստեղծմանն ուղղված աշխատանքները ընթացքի մեջ են արդեն մի քանի տարի եւ գաղտնիք չեն միջազգային փորձագետների համար: B61 12 անունով հայտնի այդ զինամթերքը իր նախորդներից տարբերվում է մեծ ճշգրտությամբ, որն ապահովվում է ռումբի վրա կառավարող մակերեսների տեղադրման շնորհիվ: Դրա արդյունքում տվյալ ավիառումբն ունի թիրախից մինչեւ 30 մետր շեղման հավանականություն, ինչը հնարավորություն է տալիս կիրառել փոքր հզորության միջուկային մարտալիցք: Նպատակադրումից կախված, կարելի է օգտագործել տրոտիլային համարժեքով 300 տոննայից մինչեւ 50 կիլոտոննա հզորության մարտալիցքեր: Այս ամենի պատճառով ամերիկացի փորձագետների շրջանում սկսել են քննարկել B61 12 ավիառումբերը հակամարտությունների ժամանակ ոչ միջուկային պետությունների դեմ կիրառելու հնարավորության հարցը, նշում է «Ռեգնում» գործակալությունը:

Պատճառաբանությունն այն է, թե փոքր հզորությունը եւ մեծ ճշգրտությունը սակավաթիվ զոհեր կառաջացնեն խաղաղ բնակչության մեջ: Սակայն նման տրամաբանությունը հակասում է գոյություն ունեցող միջազգային պայմանագրերին եւ կարող է խախտել աշխարհում ներկայումս ձեւավորված ուժերի հավասարակշռությունը: Ենթադրվում է, որ տվյալ հայեցակարգը ոչ միջուկային պետություններին կդրդի դառնալ միջուկային ակումբի անդամներ եւ այդպիսով պաշտպանվել միջուկային հարվածներից: Օրինակների համար պետք չէ հեռուն գնալ. ցանկում առաջինը կհայտնվի Իրանը: Դժվար չէ պատկերացնել, թե այդ ամենի հետեւանքով որքան բարդ կլինի պահպանել միջազգային անվտանգության ներկայիս համակարգը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին եւ ԿԺԴՀ-ին, նոր ավիառումբերը դժվար թե կարողանան լուծել այդ խնդիրը: Ռուսաստանն ունի ամենատարբեր տեսակի մարտավարական միջուկային զենքեր: Բացի դրանից, ՌԴ միջուկային դոկտրինան թույլ չի տալիս օգտագործել մարտավարական միջուկային զենքՙ բացառությամբ երկրի անվտանգությանն անմիջականորեն սպառնացող դեպքերի: Իսկ ԿԺԴՀ-ն իր տրամադրության տակ արդեն ունի միջուկային զենք եւ դրա արձակման միջոցներ: Մի քանի տարի հետո Հյուսիսային Կորեան կկարողանա միջուկային հարված հասցնել Հյուսիսային Ամերիկային, ինչը Փենյանի դեմ ռազմական գործողության ձեռնարկումը կդարձնի իսկական արկածախնդրություն:

Ավիառումբերից բացի, գոյություն ունեն մի ամբողջ շարք միջուկային մարտավարական զինատեսակներ: Ըստ որում, սառը պատերազմի տարիներին հրթիռների վրա տեղադրվել են տարատեսակ մարտալիցքեր ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ ԱՄՆ-ում: Բարեբախտաբար այդ բազմաթիվ զենքերը բնավ չեն օգտագործվել: Վերոհիշյալ հայեցակարգերի անմտությունն ակնհայտ է, իսկ տարատեսակ զենքերի արտադրությունը ծանր բեռի պես ընկած է դրանք արտադրող երկրների տնտեսության վրա: Դրա արդյունքում մարտավարական միջուկային զենքի մեծ մասը պահեստավորվել է, ոչնչացվել կամ դուրս գրվել:

Խոսքն այժմ փաստորեն որոշ հին գաղափարների վերանայման կամ նորացման մասին է: Դա շատ ժամանակ եւ ֆինանսական մեծ ծախսեր չի պահանջի, բայց առանձնապես արդյունք էլ չի տա: Ոչ միջուկային պետությունների դեմ միջուկային զենքի օգտագործումը կհանգեցնի խիստ բացասական հետեւանքների եւ վերջնականապես կխախտի միջուկային զենքի չտարածման համակարգը:

Ակնհայտ է, որ պատասխանը նույնպես կլինի միջուկային: Այս առումով փոքր հզորության գերճշգրիտ մարտավարական ռումբի ստեղծումը անիմաստ է, մանավանդ որ ԱՄՆ-ը ստիպված է խոշոր միջոցներ ներդնել հնացած ռազմավարական զիանատեսակների արդիականացման նպատակով: Տվյալ խնդիրն առավել արդիական է ամերիկյան բանակի համար եւ չի վնասում միջազգային անվտանգության համակարգին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 15-09-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.