AZG Daily #46, 08-12-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 119. ԲԱՐՁՐՅԱԼ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017



Տեղադրվել է` 2017-10-06 00:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 6449, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՏՊԱԳՐԱԾԻՆ

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ

Հայրենիք հասկացության մասին

«Ազգ»ի նախորդ համարում (22.09.17) հրատարակել էինք դոկտոր Սուրեն Սարգսյանի հոդվածը «Բոլո՞ր սփյուռքահայերն են Հայաստանի Հանրապետությունը համարում իրենց հայրենիքը» վերնագրի ներքո: Ինչպես եւ սպասվում էր, հոդվածում արծարծված հարցերը առաջացրել են ընթերցողների սուր հետաքրքրությունը եւ արժանացել ոմանց արձագանքին: Առանձնացնում ենք պատմաբան-բանասեր Գեւորգ Յազըճյանի արձագանքըՙ որոշ հապավումներով:

Մեծ գոհունակությամբ կարդացի ԱԶԳ-ի վերջին համարում Սուրեն Սարգսյանի հոդվածը, եւ համաձայն եմ այնտեղ արտահայտված մտքերին: Ավելին ասեմ, ՀԱՅՐԵՆԻՔ հասկացությունը տարբեր ըմբռնումներ ունի ողջ հայության մեջ եւ ոչ միայն սփյուռքահայության մեջ: Վերջին 20 տարիներին հսկայաքանակ նյութ եմ հավաքել հայոց հայրենիք, հայկական ինքնություն, Հայ դատ, հայրենադարձություն ու հարակից հասկացությունների եւ թեմաների մասին: Միայն հայ հեղինակներից եւ հայկական մամուլից արտագրել եմ հայոց հայրենիք հասկացության 50 - ՀԻՍՈՒՆ - տարբեր սահմանում, ինչը ԱՂԵՏ է պարզապես: Դուրս է գալիս, թե մենք չգիտենք, թե ո՞րն է կամ ի՞նչ է մեր հայրենիքը: Ի դեպ, 50-րդ սահմանումը պարզապես սարսափելի է. պարզվում է, որ հայությունն այսօր ունի ԵՐԿՈՒ ՀԱՅՐԵՆԻՔ: Չենթադրեք, որ դրանք Հայաստանն ու արտասահմանի տվյալ երկիրն է, ուր ծնվել է, ապրում է եւ/կամ քաղաքացիությունն ունի տվյալ հայը: Ո՜չ: Երանի՜ պիտի տայի, եթե այդպիսին լիներ: Պարզվում է, որ այդ երկու հայրենիքներն են Հայաստանը եւ ՂԱՐԱԲԱՂԸ: Այս ԿՈՐԾԱՆԱՐԱՐ գյուտի հեղինակն է լիբանանահայ ԱՐԾԻՒ թերթը - շատ հավանաբար նրա խմբագիր Վարուժան արք. Հերկելյանը, իսկ կուտը կուլ է տվել ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության ՌԱԶՄԻԿ թերթի խմբագրությունը:

Շատ ճիշտ է այն նկատումը, թե գաղափարների այս խառնաշփոթի հստակեցումը ՀՈՒՅԺ ԾԱՆՐ ԱՇԽԱՏԱՆՔ Է: Մեր մտավորականությունը ինչով ասես զբաղվում է, քան այս հույժ կարեւոր հարցով:

Ողջունում եմ մանավանդ հոդվածի հետգրությունը, որն ունի վիթխարի նշանակություն. բոլոր ախմախները, իշու համառությամբ առանձնացնում են Հայաստանն ու Արցախը: Սա իրականում, ազգի պառակտման քաղաքականություն է տեղեկատվական-հոգեբանական ոլորտներում:

Մի խոսքովՙ շատ բան կա ասելու: Ամեն դեպքում, լավ արեցիք, որ այս հարցը արծարծեցիք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.