AZG Daily #39, 20-10-2017

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

 RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture    
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ` ԶՐՈՒՅՑ 111. ԱՆԵՐԵՍ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017



ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

Տեղադրվել է` 2017-10-06 00:01:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 5089, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՍՏԱՐԱՅԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑԻՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑԻՆ 7-ՐԴ ԴԱՐԻ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐ

ԱՐԱ ԶԱՐՅԱՆ, Իտալիա

Արագած լեռան փեշերին սփռված հայկական վաղ միջնադարյան եկեղեցիներում որմնանկարների ուսումնասիրության, դրանց մնացորդների հայտնաբերման ու հնարավորի սահմաններում վերջիններիս մաքրման ու պահպանական վերականգնման ծրագրի ներքո, վերականգնող ճարտարապետ, իտալաբնակ Արա Զարյանի ու որմնանկարի վերականգնող մասնագետ, իտալաբնակ, ազգությամբ բելգիուհի Քրիստին Լամուղէն , անցյալ տարի, Արագածոտն մարզի Մաստարա գյուղի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ուսումնասիրություններ կատարելու ընթաքում, տեղ-տեղ պահպանված ավազակիրային սվաղի շերտի տակ, հայտնաբերեցին որմնանկարի մնացորդներ: Նկարչական հորինվածքի գունային մնացորդները ուսումնասիրելու ու դրանք պահպանելու, վերականգնելու միտումով, 2016 թվականին հարցում արվեց ՀՀ Մշակույթի նախարարություն ու Հայ եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդարան: Համապատասխան համաձայնություն ու թույլտվություն ստանալուց հետո, այս տարի ամռանը, վերականգնող մասնագետները իրենց հաշվին եկեղեցու ներսում կազմակերպեցին շին. հրապարակ Իտալիայից բերված տախտակամածով, գործիքներով ու անհրաժեշտ նյութերով:

Որմնանկարի պահպանված հետքերը գտնվում են եկեղեցու արեւմտյան մուտքի վրա, 1930-ական թվականներին փայտյա օթյակի հրվ-արմ անկյան պատին, հատակից մոտ 3,5 մ բարձրության վրա: Տարեց մաստարացիների վկայությամբ, օթյակը հավանաբար երգչախմբի համար է կառուցվել գյումրեցի ֆրանկների կողմից Ի դարի սկզբներին, որի հյս եւ հրվ պատերին հպված, փայտե աստիճաններ կան վեր բարձրանալու համար: Փայտե օթյակը կառուցելու ժամանակ, եկեղեցու ներսը ամբողովին սվաղված է եղել, ուստի որմնանկարի հետքերը քողարկված էին: Այդ իսկ պատճառով օթյակի կառուցման համար անհրաժեշտ փայտե գերաններն ու հատակը, դժբախտաբար կառուցվել են որմնանկարի պատը մասնակի փչացնելով ու ծածկելով նկարազարդ մեծ հատվածը: Եկեղեցու որմնանկարված ու առանց որմնանկարի սվաղված բոլոր պատերը սուր գործիքով ծակոտվել են այնպես, որ նոր սվաղը ավելի ամուր հպվի պատին: Սվաղը իրենից ներկայացնում է մանրահատիկ մոխրագույն ավազի ու փոքր հարաբերության կրային մասի շաղախ, որի վրա անցեկացվել տեղ-տեղ կապույտ եւ համատարած դեղին ներկաշերտ:

Մաստարացիների վկայությամբ, 1992 թվականին, խորհրդային կարգերի փլուզումից հետո, եկեղեցու ներսը դատարկվել է նախկին պահեստի ապրանքներից ու պատերը մաքրելու նպատակով, զանազան սուր գործիքներովՙ կացին, ուրաք, բրիչ, հեռացրել են սվաղըՙ կրկին փչացնելով ու նահաատակելով արդեն վատ պահպանված որմնանկարների հետքերը եւ հին սվաղը: Այսօրվա իրավիճակով, գրեթե ամենուր պահպանվել է վերջին մոխրագույն սվաղի բարակ շերտը, որը քողարկում է եկեղեցու հին բնօրինակ սվաղը: Սվաղը քանդել են այնպիսի վայրագությամբ, որ հին պատի զանազան հատվածներում տուֆե քարերը ծակծկել ու փչացրել են: Կենտրոնական գմբեթն ու թմբուկը, որոնք 20 մ բարձրության վրա են, պահպանում են դեռեւս վերջին սվաղի ու ներկի ընդարձակ հատվածներ: Գմբեթը շուտափույթ վերանորոգման կարիք ունի, քանզի ներս թափաանցող անձրեւաջրեը պոկում են գմբեթի սվաղի հատվածները, որոնք կամաց-կամաց ցած են ընկնում եկեղեցու հատակինՙ վերացնելով պատմական հատվածի վկայությունները:

Մեզ հետաքրքրող որմնանկարի հատվածի մաքրման աշխատանքները սկսվեցին 2017 թվականի հուլիսի 5-ին ԺԹ դարի սկզբի սվաղիՙ նայլոնի խոզանակով ու նշտարով հեռացման աշխատանքներով: Հասնելով որմնանկարի պահպանված հատվածին, այն մաքրվել է դեմիներալիզացված ջրի ու թեթեւ բազիկ լուծույթի թրջոցներով, մինչդեռ որմնանկարի թաղանթը պաշտպանվել է Palaroid B72 համապատասխան լուծույթի քսուկով: Աշխատանքների ընթացքում պարզվեց, որ որմնանկարը իրականացվել է կրկնակի սվաղի ցեփի վրա: 4-5 մմ հաստությամբ սվաղի առաջին շերտը իրականացվել է հղկված քարերին լավ սեղմված, իսկ նրա վրա անցկացված երկրորդը, որն ավելի բարակ է ու նուրբ, արվել է որմնանկարի բնական պիգմենտների ու հավանաբար օրգանական կապակցվող տարրը կլանելու համար: Նմուշի մասնիկը հանձնվել է Վիչենցայի «Պալլադիո» մասնագիտական կենտրոն լաբորատոր անալիզների համար:

Մաքրելուց ու ամրակայելուց հետո որմնանկարի պահպանված հատվածը այնքան նահատակված ու կցկտուր էր, որ եկեղեցու հատակից կամ օթյակից նայելով անընթեռնելի էր: Ուստի որոշում կայացվեց, լցակայել պակասող սվաղի հատվածները եւ ամբողջացնել նկարչական հորինվածքը ըստ պահպանված հատվածների այնպես, որպեսզի որմնանկարի պահպանված մասերը ստանան հստակ ու ընթեռնելի պատկերագրություն: Որմնաանկարի բնական սվաղի կործանված հատվածները ու անհավատ վայրագների խազերով փչացրած մասերը լցակայվեցին նույն հարթությամբ իրականացված եւ հնի որակին ու գույնին համապատասխան ավազակիրային նոր սվաղովՙ լավ հարթեցնելով ու հղկելով այն փոքր ծեփիչով: Նկարչական հորինվածքը իրականացվել է բնական պիգմենտրենի միջոցով, որոնք անց են կացվել բարակ շղարշների տեսքով այնպես, որ լրացվի նկարչական մանրամասնի հորինվածքը, սակայն նոր մասը հնից տարբերվի ու ընթեռնելի մնա: Սեւ, զուգահեռ գծերի մեջ ամփոփված կարմիր ու սպիտակ շեղանկյունների երկրաչափական հորինվածքով շրջանակը ամբողջացվել ու վերականգնվել է այն հատվածներում, ուր այն այլեւս չէր պահպանվել: Պահպանական վերականգնման ու ամբողջացման աշխատանքների ավարտին, որմնանկարի ամբողջ մակերեսը պատվեց Palaroid B72 համապատասխան լուծույթի պաշտպանիչ շերտով:

Վերոհիշյալ միջամտությունները հնարավոր դարձրին բացահայտել որմնանկարում պատկերագրված կերպարըՙ թուրը պատյանի մեջ ամփոփված հեծյալ անձի առկայությունը, որ ամենայն հավանականությամբ պատկերագրում է Ս. Գեւորգ զորավարին: Շատ վատ երեւացող ու վայրագորեն վնասված որմնանկարի հերոսի դեմքը ամբողջովին ջախջախվել է, ձիու ոտքերը խազվել ու վնասվել, ձիավորի մարմինը դարձել անճանաչելի: Որմնանկարները վնասվել ու ավերվել են երկու անգամ: Առաջինը սվաղով ծածկելու ժամանակ, երկրորդը այն հեռացնելու ժամանակ: Օթյակի հորիզոնական հենարանի գերանը ընկնում է որմնանկարի պատկերագրության ձիավոր հերոսի ձիու վզի վրա, իսկ օթյակ տանող աստիճանը, որ բարեբախտաբար միայն հենված է որմնանկարին, ծածկում է ձիու հետեւի ոտքը (ՀՀ Մշակույթի նախարարությանը դիմել ենք աստիճանի այս հատվածը ձեւափոխել այնպես, որպեսզի որմնանկարը ամբողջությամբ ընկալելի ու տեսանելի լինի): Նկարիչը վարպետորեն եւ մանրամասն նկարազարդել է ձիավորի հագուստի ելեւէջները, ձիու եզրագիծը իրականացրել կարմիր ներկով, զորավարի թուրը, դրա կոթն ու պատյանը արված են շատ մանրամասն: Այս ամենը արտահայտիչ ու պատկերագրական է: Հետաքրքրական են ձիավորի թիկնոցի հատվածը, լայն տաբատի մանրամասները եւ գոտու նուրբ լուծումները:

Աշխատելով եկեղեցու ներսի պատերի այս հատվածի վրա, հրվ-արմ տրոմպի տակի ուղղանկյուն պատի անկյունում, երկու լուսամուտների արանքում, նկատվեցին հնարավոր որմնանկարի այլ հետքեր: Մանրամասն ուսումնասիրելուց ու փորձնական «պեղումներից» հետո պարզ դարձավ մեկ այլ պատկերազարդման առկայություն հարավային անկյունի լուսամուտի մոտակայքում: Անկյան արլ հատվածում, սրբապատկերի աջակողմում, պահպանվել է հայատառ անվան մի մասը, որի վերակազմությունը թույլ տվեց ընթերցել «Ս. Գաբրիել հրեշտակապետ», որից քիչ հեռու, մեկ այլ սրբի եզրագիծն է լուսապսակով հանդերձ: Այս երկու սրբապատկերների միայն եզրագիծն է պահպանվել, բացառությամբ Ս. Գաբրիել հրեշտակապետի գլխի գանգուրի փնջի հատվածը: Վերջինիս պատկերագրությունը Մաստարայի եկեղեցում պատահական չէ, քանզի Ղուկասի Ավետարանի համաձայն, Մկրտիչը որդին էր Եղիսաբետի ու քահանա Զաքարիայի, որոնք պատկառելի հասակում որդի են ունենում: Հովհաննեսի ծնվելու լուրը Զաքարիան ստանում է Աստծուցՙ Գաբրիել հրեշտակապետի միջոցով, Տաճարում ծիսական խնկարկության ժամանակ: Այս հատվածի որմնապատկերները փչացվել են առանց խնայելու նրանց գեղեցկությունն ու վսեմությունը: Նկարչական հատվածի ամբողջ մակերեսը ծածկված է խազերով ու փոսիկներով: Այս որմնանկարը նույնպես ունեցել է առաջին որմնանկարի հորինվածքով շրջանակ:

Եկեղեցու այս հատվածում որմնանկարների վնասված հետքերի վրա աշխատելու ընթացքում մտածեցինք, որ եկեղեցին չէր կարող ունենալ միայն այս որմնանկարված պատերի հատվածները, եւ սկսեցինք փնտրել այլ հետքեր ներքին պատերի զանազան հատվածներում: Շուտով մեր ենթադրությունները ստացան ցանկալի արդյունք եւ եկեղեցու զանազան պատերին հայտնաբերվեցին որմնանկարի տարբեր մնացորդներ: Այս հանգամանքը վկայում է այն մասին, որ ի սկզբանե եկեղեցին ամբողջությամբ որմնանկարված է եղել: Որմնանկարի այլ հետքեր կան գլխավոր խորանում, հրվ-արլ տրոմպատակ անկյան պատին, հարավային խորանի արլ պատին: Այս վերջինը մեծ հայտնագործություն եղավ, քանզի զետեղված լինելով հատակից մոտ 3 մ բարձրության վրա, եկեղեցու հատակից բոլորովին անտեսանելի էր ու մնացել էր սվաղի տակ: Այն իրենից ներկայացնում է երկու ֆիգուրների ներքեւի հատվածները մինչեւ գոտկատեղ: Հետաքրքրականը այն է, որ այս երկու պատկերները նույնպես շրջանակված են առաջին որմնանկարի հորինվածքին համապատասխան շրջանակովՙ սեւ զուգահեռ գծերի մեջ ամփոփված կարմիր ու սպիտակ շեղանկյունների շարք: Այս հանգամանքը վկայում է նույն նկարչի ձեռքը եւ նույն ժամանակահատվածի կատարումը: Ֆիգուրներից ձախինը աշխարհիկ է, հագին սանդալ, ոտքի եզրագիծը կարմիր է, հագին սպիտակ, երկար զգեստ, իսկ ձախինըՙ բարձր հոգեւորական է, ոտքեերին տրեխներ ունի ու վստահաբար ավելի կարեւոր անձ է, քանզի հագուստը ավելի պաշտոնական է: Այս պատկերագրությունները նույնպես շատ վնասվել են հարվածներից ու խազերից: Սրբապատկերների ներքեւի հատվածում հայատառ արձանագրություն է պահպանվել, որն անընթեռնելի է: Եկեղեցու այս հատվածի որմնանկարի վրա իրականացվել են նախորդի նման մաքրման, ամրակայման ու պահպանական վերականգնման միջոցառումներ այնպես, որպեսզի շատ վատ պահպանված ու բազմիցս վնասված որմնանկարի հատվածը ընթեռնելի վերադառնա եկեղեցու հատակից: Բազմաթիվ մանրամասներ ուսումնասիրվել ու վերականգնվել են տարբերակելով դրանք հին, անընթեռնելի փոքր հատվածներից:

Որմնանկարի հետքեր հայտնաբերվեցին նաեւ հրվ-արլ անկյունի պատին, որից հասկանալի է միայն մի սրբապատկերի լուսապսակի աղոտ հետագիծը: Այս հատվածում իրականացվել եմ միայն մաքրման ու ամրակայման աշխատանքներ:

Հակված ենք եզրակացնելու, որ հայ ճարտարապետության գլուխգործոց Մաստարայի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, տվյալ ժամանկաշրջանի հայկական եկեղեցիների շարքում մտահղացվել, նախագծվել, կառուցվել է նկատի ունենալով նրա լուսավորության խորհրդավորությունն ու որմնանկարների հիասքանչ պատկերագրությունը որպես արվեստի կատարյալ պատկերի ամբողջական ու նախնական մտահղացումով կերտված գանձ, որը ավելի է արժեքավորում հայ վաղ քրիստոնեական գեղարվեստական աշխարհընբռնումը ու տիեզերական մտահղացումը: Քրիստոնյա հայ մարդը ձգտել է դեպի գմբեթ, դեպի կատարյալ պատկերագրություն ու հավերժություն: Սրա վկաներն են նույն ժամանակաշրջանին կառուցված եւ մեր կողմից վերականգնված Լմբատավանքի Ս. Ստեփանոս Նախավկա, Կարմրավորի Ս. Աստվածածին, Արթիկի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցիների որմնանկարները:

2017

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 06-10-2017


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4
ARMINCO Global Telecommunications Геноцид армян Analitika.at.ua.